Հիշել նախագիծը

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԵՎ ԿՐԻՊՏՈԳՐԱՖԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները.

«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 16-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է տեղեկատ­վական անվտանգության, էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման և զարգացման ոլորտներում Կառավարության քաղաքականությունը:

ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիս 11-ի N 698-Լ որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կանո­նադրու­թյան 11-րդ կետի 41-րդ ենթակետի համաձայն՝ նախարարությունը իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների արդյունավետության և անվտանգության ապահովումը, ինչպես նաև առաջնահերթությունների և նպատակների ձևավորման աջակցությունը:

Բարձր տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի զարագացման հետ մեկ տեղ առավել կարևորվում է պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների տեղեկատվական անվտանգության ապահովումը, վերջինիս հուսալիության բարձրացմանն ուղղված աշխատանքների մշտական իրականացումը: Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների արդյունավետության և անվտանգության ապահովման գործում հատկապես կարևորվում է տեղեկատվության պաշտպանության ոլորտի զարգացումը և անկախացումը՝ տեղեկատվության պաշտպանության ոլորտում սեփական լուծումների կիրառումը:

 

2.Առաջարկվող լուծումները.

Տեղեկատվության պաշտպանության ոլորտում Հայաստանի Հանրապետությունն անկախ դարձնելու համար նախագծով առաջարկվում է ստեղծել «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» անվանումով պետական ոչ առևտրային կազմակերպություն (այսուհետ՝ կազմակերպություն), որը համագործակցելով տեղեկատվության անվտանգության ապահովման աշխատանքների իրականացումը համակարգող լիազոր մարմնի հետ՝ կիրականացնի  պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ապահովման նորմերի մշակումը, համապատասխան մեթոդական ուղեցույցների կազմումը, ինչպես նաև կկազմակերպի մասնագիտական դասընթացներ, կիրականացնի համապատասխան մասնագետների որակավորման բարձրացման աշխատանքները, կմշակի տեխնիկական, ծրագրաապարատային նոր լուծումների: Բացի այդ, կազմակերպությունը կիրականացնի տեղեկատվական անվտանգության բնագավառում հետազոտական, գիտահետազոտական աշխատանքներ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագահավռում իր իրավասությունների շրջանակներում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կհամագործակցի պետական մարմիների, այդ թվում՝ տեղեկատվական անվտանգության ապահովման աշխատանք­ների իրականացումը համակարգող լիազոր մարմնի և ոլորտային (իրավասու) կազմակեր­պությունների հետ: Կազմակերպության կառավարումն իրականացնող պետական մարմին է ճանաչվում Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որը կազմակերպության հետ կապված բոլոր որոշումները համաձայնեցնում է տեղեկատվության պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի հետ:

Կազմակերպությունը համալրված կլինի համապատասխան ստուգում անցած մասնագիտական գիտելիքների և փորձառություն ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներով և կստանձնի Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերում պահպանվող, մշակվող և փոխանացվող տեղեկատվության պաշտպանության, պաշտպանված փոխանցման նպատակով համապատասխան լուծումների (ծրագրային, ծրագրաապարատային և այլն) մշակումը:

Կազմակերպությունը կիրականացնի տեղեկատվական անվտանգության ոլորտում հետազոտական, գիտահետազոտական, փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ՝ ուղղված համապատասխան ծրագրային, ծրագրաապարատային լուծումների ստացմանը, գոյություն ունեցող համակարգերի կառավարման, անվտանգության բարձրացման, տեղեկատվության պաշտպանվածության և պաշտպանված փոխանցման հուսալիության բարձրացմանը:

Կազմակերպությանը, միաժամանակ, վերապահվում է իր կողմից մշակված լուծումների, արտադրանքի, իրականացված աշխատանքների և ծառայությունների վճարովի մատուցում, ինչի արդյունքում ստացված միջոցները կուղղվեն կազմակերպության կանոնադրական խնդիրների իրականացմանը:

Կազմակերպության պահպանման ծախսերի նախնական հաշվարկները 2023 թ. 3 ամիսների համար կազմել են 771.3 մլն դրամ,  իսկ 2024թ. և յուրաքանչյուր տարվա համար շուրջ 981.6 մլն դրամ,  որի համար հիմք են հանդիսացել կապի կոմունալ ծառայությունների համար գործող նորմատիվները, նախատեսվող հաստիքների ամսական աշխատավարձի պաշտոնային դրույքաչափերը, 2023 թվականի ընթացքում ձեռքբերման ենթակա կապիտալ սարքավորումների արժեքները: 2024 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծում ներառելու նպատակով նախատեսվում է կազմակերպության 2024 թվականի պահպանման ծախսերը ծրագրային բյուջետավորման մեթոդաբանությամբ սահմանված ձևաչափով որպես նոր նախաձեռնություն՝ ներկայացնել ՀՀ ֆինանսների նախարարություն:  

 

3.Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը.   

Նախագծի ընդունման արդյունքում կհիմնադրվի «Տեղեկատվական անվտանգության և կրիպտոգրաֆիայի ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը, որն էլ կիրականացնի ՀՀ պետական մարմիններում կիրառվող էլեկտրոնային կառավարման համակարգերի և տեղեկատվության փոխանակման գործընթացների անվտանգության ուղղված նոր, առավել հուսալի և պաշտպանված ծրագրային, ծրագրաապարատային լուծումների մշակումը, գոյություն ունեցող համակարգերի կառավարման, անվտանգության բարձրացման, տեղեկատվության պաշտպան­վածու­թյան և պաշտպանված փոխանցման հուսալիության բարձրացմանը:

Արդյունքում, բարձր տեխնոլոգիաների զարգացման և թվայնացման տեմպերի զարագացմանը համընթաց պետական մարմինների կողմից կկիրառվեն պաշտպանության ավելի հուսալի մակարդակ ունեցող կառավարման համակարգեր, իսկ տեղեկատվության փոխանակման գործընթացի անվտանգությունը (պաշտպանվածության հուսալիության մակարդակը) կլինի առավել բարձր:

  1. 4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի ընդունումը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «Բարձր տեխնոլոգիաներ» մասի դրույթներից:

  1. 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախա­գի­ծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կող­­մից:

6.Այլ տեղեկություններ.

Նախագծի ընդունմամբ 2023 թվականի Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերը կավելանան 771.3 մլն դրամով:

  • Քննարկվել է

    22.08.2023 - 06.09.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3135

Տպել

Առաջարկներ`

Գևորգ Նազարյան

22.08.2023

Նոր կազմակերպություն ստեղծելու անհրաժեշտություն չկա, քանի որ նման կազմակերպություններ արդեն իսկ առկա են։ Օրինակ՝ "Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ ("ԷԿԵՆԳ")" ՓԲԸ, կամ "Նորք" սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական և իրազեկման կենտրոն հիմնադրամ։ Նախատեսված լիազորությունները կարող են պատվիրակվել նշված կազմակերպություններին, որոնք 0-ից սկսելու փոխարեն արդեն բավականին լավ զարգացած բազա և կարողություններ ունեն։

Տեսնել ավելին