Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» որոշման նախագծի վերաբերյալ

 1. Ընթացիկ իրավիճակը, խնդիրները և անհրաժեշտությունը

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշմամբ հաստատված էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների 107-րդ կետի համաձայն՝ հաղորդման ցանցին կամ արտադրողին միացած, ինչպես նաև նախորդ օրացուցային տարում իրենց բոլոր առևտրային հաշվառքի սարքերով 1 մլն կՎտժ և ավելի սպառում ունեցող՝ 110 կՎ և բարձր լարման սպառողները մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը պարտավոր էին ստանալ որակավորված սպառողի կարգավիճակ կամ ընտրել այլ մատակարար (առկայության դեպքում)։ Միաժամանակ, նշված ժամկետում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ այլ մատակարար չընտրելու դեպքում այդ սպառողները սպառած էլեկտրական էներգիայի համար երաշխավորված մատակարարին («Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին) պետք է վճարեն հանձնաժողովի սահմանած ամենաբարձր սակագնով (հանձնաժողովի 29.12.2021թ. №478-Ն որոշմամբ սահմանված է 53.48 դրամ/կՎտժ՝ ներառյալ ԱԱՀ-ն)։

Ընդ որում, որակավորված սպառողի կարգավիճակ ստանալու կամ այլ մատակարար ընտրելու համար խոչընդոտ է հանդիսանում սպառողների էներգատեղակայնքներից սնվող ենթասպառողների հաշվառքի սարքերը էլեկտրաէներգետիկական շուկայի հաղորդման ցանցային կանոնների (ԷՀՑ) պահանջներին չհամապատասխանելու, մասնավորապես դրանք էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգին միացված չլինելու հանգամանքը։ Իսկ սպառողների հաշվառման համալիրների փոխարինման պարտավորությունը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ինն է։

Հնարավորություն չունենալով էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոնների 107-րդ կետով սահմանված ժամկետում (մինչև 01.02.2023թ.) դառնալ որակավորված սպառող կամ ընտրել մատակարար՝ ենթասպառող ունեցող որոշ սպառողների մոտ ստեղծվել է մի իրավիճակ, երբ վերջիններս չեն կարողանում դուրս գալ ազատ շուկա, քանի որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի կողմից վերջիններիս հաշվառման համալիրները չեն փոխարինվել ԷՀՑ կանոնների պահանջներին համապատասխանող հաշվառման համալիրներով։  Արդյունքում, այդ սպառողները, իրենց կամքից անկախ, ստիպված են սպառված էլեկտրական էներգիայի համար «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին վճարել հանձնաժողովի սահմանած ամենաբարձր սակագնով։ Նման խնդիր կարող է առաջանալ նաև 35 կՎ, 6(10) կՎ և 0,38 կՎ լարման սպառողների մասով։

Հաշվի առնելով նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություն իրականացնել հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշմամբ հաստատված ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում՝ բացառություն սահմանելով այն սպառողների համար, որոնց էներգատեղակայնքներից սնվում են ենթասպառողներ և տվյալ ենթասպառողների հաշվառքի սարքերը ԷՀՑ կանոններով սահմանված պահանջներին չհամապատասխանելու պատճառով չեն կարող ներառվել էլեկտրական էներգիայի հաշվառման և վերահսկման ավտոմատացված համակարգում։

 

2. Կարգավորման նպատակը և բնույթը

ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական մանրածախ շուկայի առևտրային կանոններով նախատեսված ժամկետներում որակավորված սպառողի կարգավիճակ չստանալու կամ մատակարար չընտրելու դեպքում հանձնաժողովի կողմից սահմանված ամենաբարձր սակագինը չվճարելու բացառություն սահմանել այն սպառողների համար, որոնց էներգատեղակայնքներից սնվում են ենթասպառողներ և տվյալ ենթասպառողների հաշվառքի սարքերը չեն համապատասխանում ԷՀՑ կանոններով սահմանված պահանջներին։ Միաժամանակ սահմանվում է, որ սպառողների առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրների (այդ թվում՝ ենթասպառման ուղղության) համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին երաշխավորված մատակարարը (բաշխողը) հանձնաժողովի հետ համաձայնեցված առևտրային հաշվառման համակարգի բարելավմանն ուղղված ներդրումների շրջանակում իրականացնում է առաջնահերթ։

 

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից։

 

4. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացների արդյունավետ իրականացումը։

  • Քննարկվել է

    14.08.2023 - 30.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էներգետիկա (էլեկտրաէներգետիկական, ջերմամատակարարման, գազամատակարարման համակարգեր)

  • Նախարարություն

    ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1808

Տպել

Առաջարկներ`

«Էներէքս» ՓԲԸ

21.08.2023

Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2019 թվականի դեկտեմբերի 25-ի №517-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նոր որոշման նախագծի հետ համաձայն ենք, սակայն Բաշխողի կողմից Ենթասպառողներ ունեցող Սպառողների առևտրային հաշվառումն ապահովող հաշվառման համալիրների (այդ թվում՝ ենթասպառման ուղղության) համապատասխանեցումը ԷՀՑ կանոնների պահանջներին չհամապատասխանեցնելու պատճառով այդ սպառողները չեն կարողանում օգտվել ազատականացված շուկայի ընձեռած հնարավորություններից և կրում են ֆինանսական վնասներ։ Բաշխողի պատճառով այդ սպառողների վնասը փոխհատուցելու նպատակով առաջարկում ենք․ ԷՄԱ կանոններում ավելացնել նոր՝ 82․1 կետ հետևյալ բովանդակությամբ․ «82․1 ԷՄԱ կանոնների 108․1-րդ կետով սահմանված հաշվառման համալիրները ԷՀՑ կանոնների պահանջներին չհամապատասխանելու դեպքում Երաշխավորված մատակարարը Սպառողների ծախսած էլեկտրաէներգիայի արժեքը հաշվարկում է հաշվեկշռման ծառայության մատուցման առավելագույն, էլեկտրական էներգիայի հաղորդման ծառայության, էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի ծառայության, շուկայի օպերատորի ծառայության և էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության սակագների հանրագումարով և մատակարարված էլեկտրական էներգիայի քանակի արտադրյալով։»

Տեսնել ավելին