Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» 1996 թվականի մարտի 4-ի ՀՕ-42 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 5-րդ մասի 5-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝ «Անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու մարմնին՝ բժշկասոցիալական փորձաքննություն, վերափորձաքննություն և անձի ֆունկցիոնալության գնահատում իրականացնելու նպատակով․»

Հոդված 2. 39-րդ հոդվածը լրացնել նոր 1.1-ին մասով հետևյալ բովանդակությամբ՝ «1.1 Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է անձի ֆունկցիոնալության գանահտում՝ համաձայն «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի։»։

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 2-րդ մասում, 16-րդ հոդվածի 1-ին մասում և 22.1 -ին հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-221 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 51-րդ  հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով, «վերականգնողական տեխնիկական միջոցների և այլ օժանդակ պարագաների» բառերը՝ «աջակցող միջոցների» բառերով․

Հոդված 2. Օրենքի 60-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» 1998 թվականի դեկտեմբերի 2-ի ՀՕ-267 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին  հոդվածի 1-ին մասում «հաշմանդամ են դարձել» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ են ճանաչվել» բառերով.

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿՈՒԼՏՈՒՐԱՅԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» 2001 թվականի հունիսի 26-ի ՀՕ-196 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասի «ը» ենթակետում  «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով․

Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «դ․6»-րդ ենթակետում «(նաև հաշմանդամների)» բառերը փոխարինել «(նաև հաշմանդամություն ունեցող անձանց)» բառերով.

Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի «թ» ենթակետում,  9.1-րդ հոդվածի 1-ին մասի «ե» ենթակետում, և 3-րդ մասի «բ»  ենթակետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով.

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 31--րդ հոդվածի 4-րդ մասում և 32-րդ հոդվածի 3-րդ մասում  «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Մշակութային օրենսդրության հիմունքների մասին»» 2002 թվականի նոյեմբերի 20-ի ՀՕ-465 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ

կետում «հաշմանդամներ» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2002 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-401-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 22-րդ հոդվածի վերնագրում,  1-ին մասում «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով։

Հոդված 2. Օրենքի 40-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՄԱՐԴՈՒՆ ՕՐԳԱՆՆԵՐ ԵՎ (ԿԱՄ) ՀՅՈՒՍՎԱԾՔՆԵՐ ՓՈԽՊԱՏՎԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» 2002 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-324 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 3-րդ մասում և  11-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Բարեգործության  մասին» 2002 թվականի հոկտեմբերի 8-ի ՀՕ-424-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-11-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Այլընտրանքային ծառայության մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-6-Նօրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասում  «խեղման» բառը փոխարինել «վնասվածքի»,  «հաշմանդամ» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» 2003 թվականի դեկտեմբերի 3-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածի 2-րդ մասում և 22-րդ հոդվածի  2-րդ մասում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» 2004 թվականի մարտի 31-ի ՀՕ-60-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 11-րդ հոդվածի 4-րդ մասում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» 2004 թվականի փետրվարի 18-ի ՀՕ-40-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 26-րդ հոդվածի վերնագրում և 1-ին մասում «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով։

Հոդված 2.  Օրենքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում և 48-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 49-րդ հոդվածի 4-րդ մասում և 50-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՓՐԿԱՐԱՐ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Փրկարար ծառայության մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-171-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 55-րդ հոդվածի 3-րդ մասի «գ» ենթակետում, 71-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» ենթակետում «հաշմանդամ» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով

Հոդված 2.  Օրենքի 78-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց ճանաչված» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

«ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-166-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածով սահմանված հասկացություններում «հաշմանդամային սայլակ» բառերը և դրանց բոլոր հոլովաձևերը փոխարինել «անվասայլակ» բառով և դրա համապատասխան հոլովաձևով, «հաշմանդամը» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձը» բառերով․

Հոդված 2.  Օրենքի 24-րդ հոդվածի 3-րդ մասում «հաշմանդամներին» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով

Հոդված 3.  Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասում «հաշմանդամային սայլակով» բառերը փոխարինել «անվասայլակով» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» 2005 թվականի ապրիլի 11-ի ՀՕ-85-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  10-րդ հոդվածի  4-րդ մասի «ժզ» ենթակետում «ծերերին» բառը փոխարինել «տարեցներին» բառով, «հաշմանդամներին» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» 2006 թվականի դեկտեմբերի 5-ի ՀՕ-240-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  10-րդ հոդվածի  1-ին մասի «բ» ենթակետում «սայլակով» բառը փոխարինել «անվասայլակով» բառով, «հաշմանդամների» բառը՝ «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Երկաթուղային տրանսպորտի մասին» 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-293-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) N 2 Հավելվածի 155-րդ կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 4-րդ մասում «խեղում» բառը փոխարինել «վնասվածք» բառով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Փախստականների և ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին ենթակետում «հիվանդությամբ տառապող» բառերը հանել․

Հոդված 2 Օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասում և  30.1-րդ հոդվածի 9-րդ մասում «հաշմանդամները» բառը փոխարինել «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումով հաշմանդամություն ունեցող  անձինք» բառերով․

Հոդված 3 Օրենքի 30-րդ հոդվածի 11-րդ մասում «հաշմանդամության վկայականը կամ վկայականի» բառերը՝ «հաշմանդամության որոշումը (վարչական ակտը) կամ որոշման»․

Հոդված 4 Օրենքի 34-րդ հոդվածի 4-րդ մասի 9-րդ ենթակետում «հաշմանդամը» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով․

 ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՆՈՒՅՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՔԱՐՏԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Նույնականացման քարտերի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-286-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասում «առաջին խմբի հաշմանդամները» բառերը փոխարինել «առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձինք կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակումունեցող ունեցող  անձինք» բառերով, «հաշմանդամության վկայականը» բառերը՝ «հաշմանդամության որոշումը (վարչական ակտը)»։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՆՁՆԱԳՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի մասին» 2011 թվականի նոյեմբերի 30-ի ՀՕ-287-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 4-րդ մասում  «հաշմանդամները» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձինք» բառերով, «հաշմանդամության վկայականը կամ վկայականի» բառերը՝ «հաշմանդամության որոշումը (վարչական ակտը) կամ որոշման» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՄԱՍՆԱՎՈՐ ՊԱՀՆՈՐԴԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» 2012 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-6-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 2-րդ մասում և 21-րդ հոդվածի 2-րդ մասում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ

ՕՐԵՆՔԸ

«ԳՐԱԴԱՐԱՆՆԵՐԻ ԵՎ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Գրադարանների և գրադարանային գործի մասին» 2012 թվականի մարտի 21-ի  ՀՕ-90-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 13-րդ հոդվածի 1-ին  մասի 9-րդ կետում «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Զբաղվածության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 11-ի  ՀՕ-152-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 20-րդ հոդվածի 11-րդ  մասում  «հաշմանդամների» բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձանց» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԵՐԿՐԱՊԱՀ ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Երկրապահ կամավորականի կարգավիճակի մասին» 2013 թվականի հունիսի 19-ի  ՀՕ-75-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հաշմանդամ դարձած» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող» բառերով։

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին» 2014 թվականի մայիսի 19-ի  ՀՕ-25-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 39-րդ հոդվածի 1-ին մասում «հաշմանդամ դառնալու» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով, «կամ խեղման» բառերը հանել, «սահմանափակում ունեցող հաշմանդամ» բառերը՝ «սահմանափակումով հաշմանդամություն ունեցող անձ» բառերով։

  ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

«ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-232-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  14-րդ հոդվածի  5-րդ մասում «հաշմանդամների»  բառը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ» բառերով.

  ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

«ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Պաշտպանության մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-196-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  20-րդ հոդվածի  3-րդ մասում «Բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովները»  բառերից հետո լրացնել կամ «անձի ֆունկցիոնալությունը գնահատող հանձնաժողովները», «հաշմանդամության խումբ»  բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված» բառերով.

Հոդված 2. Օրենքի 29-րդ հոդվածի  2-րդ մասի 5-րդ և 7-րդ կետերում  «առաջին խմբի հաշմանդամություն ունեցող» բառերից հետո լրացնել «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում ունեցող» բառերը,

Հոդված 3. Օրենքի 29-րդ հոդվածի  2-րդ մասի 5-րդ կետում «առաջին խմբի հաշմանդամություն» բառերից հետո լրացնել  «կամ ֆունկցիոնալության խորը աստիճանի սահմանափակում» բառերը:

  ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔ

«ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Դատախազության մասին» 2017 թվականի նոյեմբերի 17-ի ՀՕ-198-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  66-րդ հոդվածի  1-ին մասի 3-րդ կետում «հաշմանդամության»  բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով.

Հոդված 2. Օրենքի 66-րդ հոդվածի  4-րդ մասում  «հաշմանդամ դառնալու»  բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու» բառերով, «կամ խեղման» բառերը հանել, «սահմանափակում ունեցող հաշմանդամ» բառը փոխարինել «սահմանափակումով հաշմանդամություն ունեցող» բառերով:

 ՆԱԽԱԳԻԾ

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԱՆԿԱՆԽԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հոդված 1. «Անկանխիկ գործառնությունների մասին» 2022 թվականի հունվարի 18-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք)  6-րդ հոդվածի  1-ին մասում «Հաշմանդամության կարգ» բառերը փոխարինել «Հաշմանդամություն» բառով:

  

 

  • Քննարկվել է

    11.08.2023 - 28.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1636

Տպել