ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - Կողմ
-
2 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՄԵԹՈԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՌԻՍԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՈՇՈՂ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԿԱՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ » ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նախագծի ընդունումը պայմանավորված է Տեսչական մարմինների կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունների շարունակական լավարկման, ինչպես նաև ծրագրային ստուգումների պլանավորման համար մշակվող էլեկտրոնային ավտոմատացված համակարգի մշակման գործընթացների սահունությունը ապահովելու անհրաժեշտությամբ:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի համաձայն՝ պլանային ստուգումները իրականացվում են ՀՀ կառավարության կողմից հաստատված ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանության հիման վրա ընտրված և տեսչական մարմնի ստուգումների տարեկան ծրագրում ներառված տնտեսավարող սուբյեկտների մոտ: Տեսչական մարմինների մեթոդաբանությունները հաստատվել են Կառավարության հետևյալ որոշումներով՝
- Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1124-Ն որոշում:
- Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1125-Ն որոշում:
- Կրթության տեսչական մարմին՝ ՀՀ կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1153-Ն որոշում:
- Շուկայի վերահսկողության տեսչական մարմին՝ ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 14-ի N 1570-Ն որոշում:
- Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին՝ ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1697-Ն որոշում:
- Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին` ՀՀ կառավարության 2019 թվականի նոյեմբերի 28-ի N 1687-Ն որոշում:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից ներկայումս իրականացվում է ինքնաշխատ եղանակով ստուգվող տնտեսավարողներին ընտրող, մեկ միասնական էլեկտրոնային ավտոմատացված համակարգի մշակման աշխատանքները՝ անհրաժեշտություն է առաջացել նաև վերոհիշյալ մեթոդաբանությունները մեկտեղել մեկ միասնական փաստաթղթում, որպեսզի ապահովվի մոտեցումների ամբողջականությունը և գործընթացների միասնականությունը և որպես հետևանք՝ էլեկտրոնային համակարգի բնականոն գորածածությունը:
Միաժամանակ, բոլոր տեսչական մարմինների համար ընդհանուր մեթոդաբանությունում առաջարկվում է՝
- Սահմանել, որ բարձր ռիսկայնության խմբում ընդգրկվում են ստուգման ենթակա և ռիսկի ամենաբարձր միավորներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների մինչև 20 տոկոսը, ցածր ռիսկայնության խմբում՝ ամենացածր միավորներ ունեցող տնտեսավարող սուբյեկտների առնվազն 30 տոկոսը, միջին ռիսկայնության խմբում՝ մյուս բոլոր տնտեսավարող սուբյեկտները,
- Սահմանել ռիսկայնության գնահատման ընթացակարգը, այն դեպքերի համար, երբ տնտեսավարող սուբյեկտի մոտ ստուգում չի իրականացվել:
- Սահմանել Անհատական ռիսկայնության հաշվարկի նոր բաղադրիչներ,
4) Սահմանել, որ ռիսկայնության գնահատման եղանակը միևնույն ոլորտում մեկից ավել ստուգաթերթերով ստուգում իրականացնելու դեպքում:
և այլն:
- Առաջարկվող կարգավորման նպատակը և բնույթը
Նախագծի ընդունման նպատակն է մեկ միասնական Կառավարության որոշմամբ հաստատել Տեսչական մարմինների կողմից իրականացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը՝ միաժամանակ դրանցում նախատեսելով մի շարք հաշվարկվող բնույթի փոփոխություններ:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունումը կնպաստի տեսչական մարմինների վերահսկողության ոլորտներում առավել ռիսկային տնտեսավարող սուբյեկտների ինդենտիֆիկացման գործընթացների բարելավմանը և մեկ միասնական էլեկտրոնային ավտոմատացված համակարգի ստեղծման աշխատանքների իրականացմանը:
- Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին
Նախագծի ընդունման դեպքում ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 22-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում փոփոխություններ չեն սպասվում:
-
Քննարկվել է
08.08.2023 - 24.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեսչական համակարգ
-
Նախարարություն
Վարչապետի աշխատակազմ
Դիտումներ` 2176
Տպել