Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմին սահմանելու, ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի N 1134-Ն և ՀՀ կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի N 7 որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1054-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1237-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի N 1516-Ն որոշման մեջ փոփոոխություններ կատարելու մասին», «ՀՀ բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու,ՀՀ բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին » ՀՀ կառավարության որոշումների նախագծերը և «ՀՀ վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի N 620 որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ

                ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

<> -------------- 2018թվականի N------ Ն

ԱՆՏԱՌՆԵՐԻ ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 1-Ի N 1134-Ն  ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 15-Ի N 7-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 6-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմին (պետական կառավարման լիազորված մարմին) սահմանել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը:
  2. Ուժը կորցրած ճանաչել՝

1)    Հայաստանի Հանրապետության  կառավարության 2002 թվականի օգոստոսի 1-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը Հայաստանի Հանրապետության անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված մարմինների իրավասությունները վերապահելու մասին» N 1134-Ն որոշումը,

2) Հայաստանի Հանրապետության  կառավարության 2004 թվականի հունվարի 15-ի «Անտառների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառում հատկապես լիազորված պետական կառավարման մարմինների իրավասություններ վերապահելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի N 1054-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 7-Ն որոշումը:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

<> -------------- 2018թվականի N------ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 1054-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ   ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի N 388-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ և 72-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հուլիսի 25-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 1054-Ն որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի և 13-րդ հոդվածի երկրորդ մասի «գ», «դ», «ե» և «է» ենթակետերով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեին:»:

  1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում՝ հաստատել «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և սահմանված կարգով ներկայացնել պետական գրանցման:,
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի«Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 388-Ն որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ 3-րդ կետի, որն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի նախագահի կողմից հաստատված «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության պետական գրանցման պահից:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

<> -------------- 2018թվականի N------ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1237-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

         Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի  8-րդ և 9-րդ հոդվածները, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1237-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված 1-ին հավելվածի՝
  • 6-րդ կետի «տեսչական մարմնից» բառերը փոխարինել «տեսչական ու պետական մարմիններից»,
  • 7-րդ կետում՝

ա. «ա» ենթակետը «կառավարումը» բառից հետո լրացնել «, անտառների կայուն կառավարման բնագավառում պետական քաղաքականության մշակումը և իրականացումը.» բառերով.

բ. «բ» ենթակետը «բնության հատուկ պահպանվող տարածքների»  բառերից հետո լրացնել «, անտառների» բառով,

3) 8-րդ կետում՝

ա. «ա» ենթակետը «բնության հատուկ պահպանվող տարածքների» բառերից հետո լրացնել «, անտառների»  բառով,

բ. «ա» ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր «ա1» ենթակետ,

«ա1) Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով անտառների կայուն կառավարման ոլորտում պետական կառավարման մարմնին (պետական կառավարման լիազորված մարմնին) վերապահված լիազորությունների իրականացում.»,

  • 12-րդ կետում՝

ա. «ժ» ենթակետը «ստորաբաժանումների ղեկավարների» բառերից  հետո լրացնել «նախարարության կառավարման ոլորտում գործող  պետական մարմնի ղեկավարի,» բառերով,

բ. «ժա» ենթակետը «նախարարության աշխատակազմի» բառերից հետո լրացնել «և նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի» բառերով,

գ. «ժգ» և «ժդ» ենթակետերը «նախարարության» բառից հետո լրացնել «ինչպես նաև նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմնի» բառերով,

5) 16-րդ կետը «գործակալությունների» բառից հետո լրացնել «,անտառային պետական կոմիտեի» բառերով:

  1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմում ստեղծել նոր կառուցվածքային ստորաբաժանում՝ Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչություն:
  2. Որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված 2-րդ հավելվածը`
  • «I. Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի  «Շրջակա միջավայրի պահպանության քաղաքականության վարչություն» բառերից հետո լրացնել «Կենսաբազմազանության և անտառային քաղաքականության վարչություն» բառերով,
  • լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժնով.

«IV. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին

   Անտառային պետական կոմիտե»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

<> -------------- 2018թվականի N------ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1516-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 70-րդ   հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1516-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) 2-րդ կետի «ա» ենթակետով հաստատված 1-ին հավելվածի՝ 
  • 1-ին կետից հանել «և անտառային տնտեսության» բառերը,
  • ուժը կորցրած ճանաչել 7-րդ կետի «դ» և 8 կետի «ե», «ը», «թ» և «ժ» ենթակետերը:
  1. որոշման 2-րդ կետի «բ» ենթակետով հաստատված 2-րդ հավելվածի « Կառուցվածքային ստորաբաժանումներ» բաժնի «3. Բաժիններ» կետից հանել «Անտառային տնտեսության բաժին» բառերը:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՈՐՈՇՈՒՄ

<> -------------- 2018 թվականի N------ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի N 620 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով  «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ   հոդվածը՝

  1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի նոյեմբերի 6-ի «Պետական կառավարման մարմինների աշխատողների առավելագույն թվաքանակ և ղեկավարների տեղակալների թվաքանակ սահմանելու մասին» N 620 որոշման հավելվածի՝
  • 11-րդ կետում՝

     ա. «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմ» տողում «420» թիվը փոխարինել «490»  թվով,

բ. «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողում  «147» թիվը   փոխարինել «153» թվով,

գ. «կենսառեսուրսների կառավարման գործակալություն» տողում  «25» թիվը   փոխարինել «22» թվով,

դ. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին   195 3 -» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողերով.

«Նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին՝

Անտառային  պետական կոմիտեի աշխատակազմ՝  67  3  1                            

այդ թվում՝

         կառուցվածքային ստորաբաժանումներ                    67  3   1»,

  • 13-րդ կետում՝

ա.«Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն» տողում «485» թիվը փոխարինել «482»  թվով,

բ. «նախարարության աշխատակազմ» տողում «145» թիվը փոխարինել «142»  թվով,

գ. «կառուցվածքային ստորաբաժանումներ» տողում «129» թիվը փոխարինել «126»  թվով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

<> ---------- 2018թվականի N------ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը և Հայաստանի Հանրապետության Նախագահի 2017  թվականի  դեկտեմբերի 19-ի ՆՀ-922-Ա հրամանագրի 2-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Ստեղծել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության «Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ։
  2. Հաստատել`

1) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի կանոնադրությունը` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը` համաձայն N 2 հավելվածի:

  1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝

1) Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի պահպանման ծախսերի և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմի և չափի վերաբերյալ:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված N 1
ՀՀ կառավարության 201 թվականի
 -ի N  -Ն որոշման

 Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր Ո Ւ Թ Յ Ո Ւ Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

  1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

  1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության անտառային պետական կոմիտեն (այսուհետ` կոմիտե) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության կառավարման ոլորտում գործող պետական մարմին է, որն իրականացնում է անտառների կայուն կառավարման ոլորտում սույն կանոնադրությամբ սահմանված լիազորությունները:
  2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով;
  3. Կոմիտեի լիազորությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով և այլ իրավական ակտերով։
  4. Կոմիտեն իր գործունեությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և այլ իրավական ակտերին համապատասխան։
  5. Կոմիտեի անվանումն է`

1) հայերեն՝ Անտառային պետական կոմիտե,

2) ռուսերեն` Государственный лесной комитет,

3) անգլերեն` State Committee of Forest:

  1. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, իր հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
  2. Կոմիտեն կազմված է նախագահից, նախագահի տեղակալներից ևկոմիտեի աշխատակազմից:Կոմիտեի համակարգում ընդգրկվում են կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունները և հիմնարկները: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կոմիտեին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման (կառավարման) իրավասությունը:
  3. Կոմիտեի նպատակներն ու խնդիրներն են՝

1) անտառների կայուն կառավարման՝ պահպանության, պաշտպանության, վերականգնման, անտառապատման և արդյունավետ օգտագործման ապահովումը.

2) անտառների արտադրողականության բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացման ապահովումը.

3) անտառների կենսաբազմազանության պահպանության ապահովումը.

4) անտառների բնապահպանական, սոցիալական և տնտեսական ներուժի արդյունավետ օգտագործման ապահովումը.

 5) անտառային հողերի և անտառների վերաբերյալ հանրությանը հստակ, ամբողջական և հավաստի տեղեկատվության տրամադրումը:

  1. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

  1. Կոմիտեն իր նպատակների և խնդիրների իրականացման համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) անտառային պետական ծառայությանը օրենսդրությամբ վերապահված լիազորությունների իրականացում.

2) անտառների և անտառային հողերի պետական հաշվառման կազմակերպում և  անտառային պետական կադաստրի վարում.

3) անտառային պաշարների արդյունավետ օգտագործման ծրագրերի մշակում՝ համագործակցելով նաև միջազգային համապատասխան կառույցների հետ.

4) պետական անտառների անտառաշինության աշխատանքների կազմակերպում և հսկողություն.

5) անտառային մոնիթորինգի իրականացում.

6) անտառային բնագավառի ինստիտուցիոնալ բարեփոխումների ու ֆինանսական ռազմավարության մշակմանը մասնակցություն, հատկացված ֆինանսական միջոցների կառավարում, ինչպես նաև դրանից բխող ներդրումային ծրագրերի նախապատրաստում և իրականացում, պայմանագրերի կնքում.

7) անտառային հողերում հրդեհային անվտանգության, ինչպես նաև վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի միջոցառումների ծրագրերի մշակում և կազմակերպում.

8) պետական անտառային տնտեսությունների վարման կազմակերպում.

9) անտառների վերականգնման և անտառապատման, ինչպես նաև սելեկցիոն-սերմնային տնտեսության վարման, ագրոանտառաբուծության, տնկարանային տնտեսության ընդլայնման, անտառամելիորատիվ միջոցառումների կազմակերպում.

10) շրջակա միջավայրի վրա ազդեցության պետական փորձաքննության դրական եզրակացության հիման վրա անտառավերականգնման, անտառապատման, անտառային ճանապարհների կառուցման և վերանորոգման նախագծերի, անտառային ոլորտին առնչվող այլ փաստաթղթերի վերաբերյալ համաձայնության տրամադրում.

11) պետական անտառների տիրապետում և օգտագործում.

12) սահմանված կարգով անտառատնկարկներն անտառի շարք փոխադրելու հետ կապված գործառույթների իրականացում.

13) անտառային հողերի և անտառների՝ ըստ նպատակային նշանակության դասակարգելու վերաբերյալ առաջարկությունների ներկայացում. 

14) օրենքով սահմանված դեպքերում արտահանվող և ձեռք բերված փայտանյութի կամ դրանից պատրաստված ապրանքների համապատասխանության մասին եզրակացության տրամադրում.

15) անտառների արտադրողականության բարձրացման, անտառավերականգնման, անտառապատման և խնամքին ուղղված պետական նպատակային ծրագրերի իրականացման կազմակերպում.

16) կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին և հիմնարկներին ամրացված գույքի օգտագործման և պահպանության նկատմամբ վերահսկողության իրականացում.

17) անտառային oրենuդրության խախտումների կանխարգելման և հայտնաբերման աշխատանքների կազմակերպում.

18) անտառներում և անտառային հողերում անտառային տնտեuության վարման և անտառoգտագործման հետ չկապված աշխատանքների իրականացման համար համաձայնության տրամադրում.

19) օրենսդրությամբ սահմանված կարգով անտառների կամ անտառային հողերի նկատմամբ վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքի ձեռքբերման հայտերի ընդունում և մրցույթների կազմակերպում, համաձայնության տրամադրում.

20) հրդեհավտանգ ժամանակահատվածում, անհրաժեշտության դեպքում, անտառի առանձին հատվածներում քաղաքացիների և տրանսպորտային միջոցների օրենքով նախատեսված դեպքերում  մուտքի արգելում կամ սահմանափակում, ինչպես նաև այդ հատվածներում որոշակի աշխատանքների իրականացում.

21) կոմիտեի ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների գործունեության նկատմամբ վերահսկողության իրականացում.

22) մասնակցություն  միջազգային կազմակերպությունների հետ  համագործակցության ապահովմանը և անտառային ոլորտում նախատեսվող միջազգային ծրագրերի մշակմանը.

23) անտառային օրենսդրության խախտումների հայտնաբերման ու կանխարգելման կազմակերպում և այդ մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բնապահպանական պետական վերահսկողություն իրականացնող մարմնին և իրավապահ մարմիններին տեղեկությունների անհապաղ տրամադրում, ինչպես նաև համատեղ միջոցառումների կազմակերպում և իրականացում.

24) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` իր իրավասության սահմաններում վարչական վարույթի իրականացումը, համապատասխան որոշումների ընդունում.

25)  կազմակերպում է ծառայողների և անտառային ոլորտի մասնագետների ուսուցումը և վերապատրաստումը.

26) գիտահետազոտական աշխատանքների, անտառային արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր փորձի ներդրման կազմակերպում.

27) անտառային ոլորտի կադրերի պատրաստման և վերապատրաստման, այդ թվում էկոլոգիական կրթության, աշխատանքների կազմակերպում.

28) իր ենթակայության անտառային հողերում գտնվող հատուկ պահպանվող անտառային տարածքների կառավարում

29) պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում ներդրումային ծրագրերի մշակում և իրականացում.

30) համայնքային անտառների ստեղծման և զարգացման աջակցություն.

31) անտառային արդյունքի արտադրության և  վերամշակման հզորությունների ստեղծում.

32) հանգստի, զբոսաշրջության, այդ թվում Էկոտուրիզմի, զարգացման ծրագրերի մշակում և իրականացում.

33) ագրոանտառաբուծության զարգացման աջակցություն.

34) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

 III. ԿՈՄԻՏԵԻ  ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

  1. Կոմիտեն կառավարում էկոմիտեի նախագահը (այսուհետ` նախագահ), որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության վարչապետը` խորհրդակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ:
  2. Նախագահն ունի տեղակալներ, որոնց պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարը` նախագահի ներկայացմամբ:
  3. Նախագահն իր գործունեության ընթացքում առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով ու կարգադրություններով, սույն կանոնադրությամբ, այլ իրավական ակտերով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով։
  4. Նախագահն իրականացնում է կոմիտեին վերապահված խնդիրներն ու գործառույթները և պատասխանատու է անտառների կայուն կառավարման բնագավառի քաղաքականության իրականացման համար:
  5. Նախագահը հաշվետու է Հայաստանի Հանրապետության Նախագահին, Հայաստանի Հանրապետության կառավարությանը, Հայաստանի Հանրապետության վարչապետին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին:
  6. Նախագահը`

1) ղեկավարում է կոմիտեի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառներին, նպատակներին ու խնդիրներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին է ներկայացնում առաջարկություններ.

 3) իրավասության սահմաններում արձակում է հրամաններ և տալիս ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ կոմիտեի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով նշանակումներ է կատարում կոմիտեի քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և կարգապահական տույժի միջոցներ.

5) պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է իր խորհրդականներին, մամուլի քարտուղարին ու օգնականներին.

6) օրենքին և սույն կանոնադրությանը համապատասխան սահմանում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասության սահմանները.

7) սահմանում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.

8) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի աշխատակազմի ղեկավարի, ինչպես նաև կոմիտեի ենթակայության պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները և ցուցումները.

9) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի միջոցով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի գործունեության մասին տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, քննարկում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, հաստատում կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը և ֆինանսական հաշվետվությունների արժանահավատության վերստուգման արդյունքները.

10) վերահսկողություն է իրականացնում կոմիտեի աշխատակազմին ամրացված պետական սեփականություն հանդիսացող գույքի պահպանության ու օտարման նկատմամբ.

11) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

12) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում շնորհում է դասային կոչումներ.

13) ստեղծում է խորհրդակցական մարմիններ.

14) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

  1. Նախագահի բացակայության դեպքում` նրա հանձնարարությամբ նախագահի պարտականությունները կատարում է նախագահի տեղակալներից մեկը:
  2. Նախագահի տեղակալը`

1) իրեն հանձնարարված բնագավառներում քաղաքականության ապահովման համար իր լիազորությունների սահմաններում իրականացնում է աշխատանքներ` տալով ցուցումներ և հանձնարարականներ, իրականցնում է վերահսկողություն դրանց կատարման նկատմամբ.

2) նախագահի հանձնարարությամբ` իրականացնում է նախագահի մոտ քննարկվելիք հարցերի նախնական քննարկումները.

3) իր լիազորության սահմաններում համագործակցում է պետական կառավարման և այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ.

4) իրեն հանձնարարված բնագավառներում համակարգում է զարգացման համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման աշխատանքները.

5) պարբերաբար նախագահին է ներկայացնում տեղեկատվություն իրեն հանձնարարված բնագավառներում տիրող իրավիճակի մասին.

6) նախագահին է ներկայացնում առաջարկություններ իր իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ.

7) նախագահի հանձնարարությամբ իրականացնում է այլ գործառույթներ:

  1. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ

  1. Կոմիտեի աշխատակազմի նպատակը և խնդիրը օրենքներով, այլ իրավական ակտերով ու սույն կանոնադրությամբկոմիտեին վերապահված լիազորությունների լիարժեք և արդյունավետ իրականացման, ինչպես նաև քաղաքացիական իրավահարաբերություններին կոմիտեի մասնակցության ապահովումն է:
  2. Կոմիտեի աշխատակազմն իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող պետական կառավարչական հիմնարկ է, որը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, որպես պետական կառավարչական հիմնարկ, ենթակա է հաշվառման իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
  3. Կոմիտեի աշխատակազմը գործում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի, <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների ու իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:
  4. Կոմիտեի աշխատակազմը, իր իրավասության սահմաններում, Հայաստանի Հանրապետության անունից կարող է ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:
  5. Կոմիտեի աշխատակազմն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
  6. Կոմիտեի աշխատակազմն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
  7. Կոմիտեի աշխատակազմը չի կարող իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն:Կոմիտեի աշխատակազմի կատարած գործառնությունների և մատուցած ծառայությունների դիմաց կարող է գանձվել միայն պետական տուրք՝ օրենքով սահմանված չափով և կարգով:
  8. Կոմիտեի աշխատակազմն իր ֆինանսական գործառնություններն իրականացնում է գանձապետական համակարգի միջոցով:Կոմիտեի աշխատակազմի պահպանման կարիքների համար, ինչպես նաև կոմիտեի լիազորությանը վերապահված բյուջետային ծրագրերի շրջանակներում գնումները կատարվում են <<Գնումների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
  9. Կոմիտեի աշխատակազմի պարտավորությունների համար պատասխանա-տվությունը կրում է Հայաստանի Հանրապետությունը:
  10. Կոմիտեի աշխատակազմի անվանումն է՝<<Անտառային պետական կոմիտեի աշխատակազմ>> պետական կառավարչական հիմնարկ։
  11. Կոմիտեի աշխատակազմի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, Արմենակյան 129:

  1. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԳՈՒՅՔԸ

  1. Կոմիտեի աշխատակազմի գույքն օրենքով սահմանված կարգով ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության անունից աշխատակազմի կնքած գործարքներով ձեռք բերված և աշխատակազմի տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից (ներառյալ գույքային իրավունքները), որը հաշվառվում է նրա հաշվեկշռում: Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբկոմիտեի աշխատակազմին կարող է վերապահվել նաև պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:
  2. Հայաստանի Հանրապետության կառավարությունն իրավունք ունի ցանկացած ժամանակ վերցնելու իր կողմիցկոմիտեի աշխատակազմին հանձնված գույքը:
  3. Կոմիտեի աշխատակազմն իրավունք ունի օրենքով, այլ իրավական ակտերով ու իր կանոնադրությամբ նախատեսված դեպքերում և կարգով իր գործունեության նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան օգտագործելու, տնօրինելու և տիրապետելու իր գույքը:

  1. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

  1. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում ներառվում են նրա կառուցվածքային ստորաբաժանումները (վարչություններ, բաժիններ): Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում կարող են ներառվել նաև առանձնացված ստորաբաժանումներ:
  2. Կոմիտեի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների կանոնադրությունները հաստատում է նախագահը:

VII. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ

  1. Կոմիտեի աշխատակազմի կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության կառավարությունը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարըև նախագահը՝ օրենքով և սույն կանոնադրությամբ իրենց վերապահված իրավասությունների սահմաններում: Կոմիտեի աշխատակազմը ղեկավարում է կոմիտեի աշխատակազմի ղեկավարը
  2. Հայաստանի Հանրապետության կառավարությունը`

1) վերակազմակերպում և դադարեցնում է կոմիտեի աշխատակազմի գործունեությունը.

2) հաստատում է կոմիտեի կանոնադրությունը և դրանում կատարվող փոփոխությունները.

3) որոշում է կոմիտեի աշխատակազմին հանձնվող գույքի կազմը և չափը.

4) հաստատում է կոմիտեի աշխատակազմի կառուցվածքը.

5) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

  1. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով, այլ իրավական ակտերով, նախագահի որոշումներով և սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում էկոմիտեի աշխատակազմի ընթացիկ գործունեությունը և կրում պատասխանատվություն օրենքների, այլ իրավական ակտերի, Հայաստանի Հանրապետության կառավարության և նախագահի որոշումների, սույն կանոնադրության պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
  2. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված գույքային վնասի համար:Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի լիազորությունների դադարեցումը չի կարող հիմք հանդիսանալ պատճառված նյութական վնասը հատուցելու պարտականությունները չկատարելու համար:
  3. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը պարտավոր է չկատարել հիմնադրի, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի, նախագահի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամաններն ու հրահանգները:
  4. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարի բացակայության կամ պաշտոնական պարտականությունների կատարման անհնարինության դեպքում նրա փոխարինումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
  5. Կոմիտեի աշխատակազմի ղեկավարը`

1) առանց լիազորագրի` իր իրավասության սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, իր լիազորության սահմաններում դատարանում հանդես է գալիս որպես հայցվոր կամ պատասխանող, տալիս է լիազորագրեր` դատարանում գործը վարելու և այլ դատավարական գործողություններ իրականացնելու համար.

2) օրենքով, այլ իրավական ակտերով, հիմնադրի կանոնադրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է հիմնարկին ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) իր իրավասության սահմաններում տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

4) օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված իր լիազորությունների սահմաններում պաշտոնի (աշխատանքի) նշանակում և պաշտոնից (աշխատանքից) ազատում է կոմիտեիաշխատակազմի աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքի ու կարգապահական տույժի միջոցներ.

5) օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, տալիս պարտադիր կատարման ցուցումներ.

6) նախագահի հաստատմանն է ներկայացնում կոմիտեի աշխատակազմի տարեկան հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, այդ թվում՝ ապահովում է կոմիտեի աշխատակազմի հաշվապահական հաշվառումը վարելը, ֆինանսական հաշվետվություններ կազմելը և ներկայացնելը, կոմիտեի աշխատակազմի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը, դրա կատարողականը, տարեկան ֆինանսական հաշվետվություններն ու տարեկան հաշվեկշիռը, միջոցներ է ձեռնարկում ստուգումներով հայտնաբերված ֆինանսական խախտումների վերացման համար.

7) նախագահին ներկայացնում է առաջարկություններ կոմիտեի աշխատակազմի գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ.

8) կազմակերպում է կոմիտեի բյուջեի նախագծի նախապատրաստական աշխատանքները և ապահովում բյուջետային միջոցների ծախսերի կատարումը.

9) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով շնորհում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության դասային աստիճաններ.

10) կազմակերպում է կոմիտեում քննարկումների և խորհրդակցությունների անցկացումը.

11) վերահսկում է կոմիտեի աշխատակազմի կողմից սահմանված ժամկետներում աշխատանքների կատարման ընթացքը.

12) նախագահի ստորագրությանն է ներկայացնում նախագահի հրամանները, ինչպես նաև կարգադրությունները.

13) ապահովում է համագործակցությունը Հայաստանի Հանրապետության պետական իշխանության մարմինների աշխատակազմերի հետ.

14) կազմակերպում է կոմիտեում գործավարության և տեխնիկական սպասարկման աշխատանքները.

15) իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորություններ:

  1. Կոմիտեի աշխատակազմի գլխավոր ֆինանսիստը ղեկավարում էկոմիտեի աշխատակազմի ֆինանսական և հաշվապահական ծառայությունները, գործում է կոմիտեի նախագահի անմիջական ենթակայությամբ և իրականացնում «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իր վրա դրված լիազորությունները:

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

  1. Կոմիտեի աշխատակազմը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և համապատասխան մարմիններ ներկայացնում ֆինանսական, հարկային, մաքսային, պարտադիր վճարների և վիճակագրական հաշվետվություններ, հաշվարկներ, հայտարարագրեր:
  2. Կոմիտեի աշխատակազմի գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել աուդիտի (վերստուգման)` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

  1. ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐՈՒՄԸ

  1. Կոմիտեի աշխատակազմի վերակազմակերպման և նրա գործունեության դադարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով։

Հավելված N 2
ՀՀ կառավարության 201 թվականի
           -ի N    -Ն որոշման

Կ Ա Ռ ՈՒ Ց Վ Ա Ծ Ք

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

  1. Կառուցվածքային ստորաբաժանումներ
  2. Վարչություններ

Անտառների և անտառային հողերի կառավարման վարչություն

Ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման

Իրավաբանական վարչություն

  1. Բաժիններ

Անտառների հաշվառման և կադաստրի վարման բաժին

Անձնակազմի կառավարման բաժին

Ներքին աուդիտի բաժին

Գնումների բաժին

Արտաքին կապերի  բաժին

Տնտեսական բաժին

Ընդհանուր բաժին

դրության մեջ նորագույն տեխնոլոգիաների և առաջավոր փորձի ներդրման կազմակերպում.

  • Քննարկվել է

    08.12.2017 - 26.01.2018

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Բնապահպանություն

  • Նախարարություն

    Բնապահպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1401

Տպել