Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկը հաստատելու մասին» շրջակա միջավայրի նախարարի հրամանի նախագիծ

  

ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «բ3» կետով  և հիմք ընդունելով վարչապետի 2022 թվականի մայիսի 24-ի N 571-Ա որոշման հավելվածի 8-րդ կետը

 

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ  Ե Մ'

 

  1. Հաստատել կրկեսում օգտագործման համար արգելված վայրի կենդանիների ցանկը համաձայն հավելվածի:
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

 

«----»----------2023թ.

ք. Երևան

 

 

 

 

 

 

 

 

 

Հավելված

Շրջակա միջավայրի նախարարի

2023թ._____________ «    » -ի

N___________ - Ն հրամանի

 

 

 

ՑԱՆԿ

ԿՐԿԵՍՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՐԳԵԼՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ

 

 

N

Կենդանիներն ըստ դասի

Կենդանիներն ըստ ընտանիքի և տեսակի

1

 

Կաթնասուններ

կենգուրուներ, կոալա և բոլոր այլ պարկավորներ

աղվեսներ, արջեր, կատվազգիներ, բորենիներ, գայլեր,  և բոլոր այլ գիշատիչներ

գիբոններ, օրանգուտաններ, շիմպանզեներ, գորիլաներ և բոլոր այլ պրիմատներ

զեբրներ, գետակինճներ, ռնգեղջյուրներ, ձիեր և բոլոր այլ կենտսմբակավորներ

գետաձիեր, ընձուղտներ, եղջերուներ, ցուլեր, այծեր, մուֆլոններ և բոլոր այլ զույգսմբակավորներ

փոկեր, ծովացլեր և բոլոր այլ թիոտանիներ

կետեր, դելֆիներ և բոլոր այլ կետակերպեր

 բոլոր տեսակի փղեր

2

Թռչուններ

 աֆրիկյան ջայլամ, ավստրալիական կազուար, նանդու և բոլոր այլ ջայլամներ

կայսերական պինգվին, պապուական պինգվին, գալապագոսյան պինգվին և բոլոր այլ պինգվինանմաններ

արագիլներ, տառեղներ և բոլոր այլ արագիլանմաններ

արծիվներ, անգղներ, բազեներ  և բոլոր այլ ցերեկային գիշատիչներ 

բույեր, բվեճներ և բոլոր այլ բվանմաններ

սագեր, բադեր, կարապներ և բոլոր այլ սագանմաններ

կաքավներ, խլահավեր, հնդուհավեր և բոլոր այլ հավանմաններ

մոխրագույն կռունկ, փարփարներ, արոսներ և բոլոր այլ կռունկանմաններ

ագրավներ, սոխակներ և բոլոր այլ ճնճղուկանմաններ

կակադուներ, առաներ և բոլոր այլ թութականմաններ

3

Սողուններ

հատերիաներ, տուատարներ և բոլոր այլ կնճիթագլուխներ

փղային կրիա, ծովային կրիա, մաթամաթա և բոլոր այլ կրիաներ

նեղոսյան կոկորդիլոս, միսսիսիպյան ալիգատոր, գանգյան գավիալ, կայմաններ և բոլոր այլ կոկորդիլոսներ

 իգուաններ, ագամաներ,գեկկոններ,  պիթոներ, անակոնդաներ  և բոլոր այլ թեփուկավորներ

  • Քննարկվել է

    04.08.2023 - 27.08.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Բնապահպանություն, Մշակութային, Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3094

Տպել

Առաջարկներ`

Շուշանիկ Գասպարյան

10.08.2023

Գտնում եմ, որ կրկեսում կենդանիներով համարները ոտնահարում են կենդանիների բնության մեջ ազատ տեղաշարժվելու և իրենց կենսակերպը պահպանելուն: Չնայած համարները բոլորին գայթակղում են: Առաջարկում եմ կրկեսում համարներ ունենան այն կենդանիները, որոնք մարդու հետ կարող են հաղորդակցվեն և վարժանքները պարզապես կենդանիներին օգուտ կլինի, ոչ թե վայրագ ձևերով ծեծելով կամ սոված պահելով: Ցանկալի կլինի ապահովել կենդանիների բնական պայմաններ:

Գևորգ Նազարյան

04.08.2023

Միանգամից գրեիք բոլոր տեսակի կենդանիների օգտագործումն արգելվում է, ցանկի իմաստը ո՞րն է։ Կարծում եմ անհրաժեշտ է դիտարկել միջազգային խելամիտ փորձը։ Կան այնպիսի տեսակներ, որոնց օգտագործումը որևէ վնաս չի պարունակում։ Օրինակ, առաջարկում եմ ցանկից հանել հետևյալ տեսակները՝ - գիբոններ, օրանգուտաններ, շիմպանզեներ, գորիլաներ և բոլոր այլ պրիմատներ, - զեբրներ, ձիեր, - ցուլեր, այծեր, - սագեր, բադեր, կարապներ և բոլոր այլ սագանմաններ, - ագրավներ, սոխակներ և բոլոր այլ ճնճղուկանմաններ, - կակադուներ, առաներ և բոլոր այլ թութականմաններ, - պիթոներ, անակոնդաներ։ Բացի այդ, որոշման մեջ անհրաժեշտ է ավելացնել, որ արգելվում է Միջազգային և ՀՀ կարմիր գրքերում ընդգրկված բոլոր տեսակների կենդանիների օգտագործումը կրկեսում։

Տեսնել ավելին