Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«ՀՀՇՆ 22-02.01- «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀՀՇՆ 22-02.01- «ՏԱՐԱԾՔՆԵՐԻ, ՇԵՆՔԵՐԻ ԵՎ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ

ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-Ի N 11-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ

 

1. Անհրաժեշտությունը

   Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող տարածքների, շենքերի և շինությունների` երկրաբանական վտանգավոր երևույթներից (գործընթացներից) (սողանքներից, փլուզումներից, կարստից, սելավաջրերից, ձնահյուսերից, մակսառցաշերտի գոյացումից, թերմոկարստից, ջրամբարների, լճերի և գետերի ափերի` ջրհեղեղից և ջրածածկումից տարածքների վերափոխումից) և դրանց համակցություններից ինժեներական պաշտպանության կառույցների և միջոցառումների (այսուհետ` ինժեներական պաշտպանություն) վրա և բխում է քաղաքաշինության բնագավառի ռազմավարական բնույթի իրավական  ակտերի պահանջներից:

 

2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ տարածքում նոր կառուցվող և վերակառուցվող տարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից համապատասխան նորմատիվ կարգավորումները (շինարարական նորմերը) բացակայում են, ուստի խիստ անհրաժեշտության դեպքում նախագծային և շինարարական կազմակերպությունները իրենց գործունեությունը կազմակերպում են սեփական  նախաձեռնությամբ և հայեցողությամբ՝ օգտվելով Ռուսաստանի Դաշնությունում գործող՝ համանուն նորմատիվ փաստաթղթերի (СНиП 2.01.15-90 «Инженерная защита территорий, зданий и сооружений ор опасных геологических процессов») պահանջներից:

Ոլորտին վերաբերող հիմնական կարգավորումները սահմանված են «Քաղաքաշինության մասին» օրենքով, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքով, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենքով:

«Տարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից» շինարարական նորմերի մշակման աշխատանքների պետական գնման պայմանագրի (28.12.2022թ NՀՀ ՔԿ-ԳՀԱՇՁԲ-22/20) վերաբերյալ

Նորմերի նախագծի մշակման տեխնիկական առաջադրանքը համաձայնեցվել է ՀՀ նախարարությունների և ՀՀ մասնագիտացված կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Պայմանագրի համաձայն՝ «Էյ Դի Փրոջեքթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը պատվիրվել են տարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից շինարարական նորմերի մշակման աշխատանքներ՝ ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի միջոցների հաշվին: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 300 օրացուցային օրը (որը հաշվարկվում է 28.12.2022թ. կնքված համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից):

Նախագծի առաջին և վերջին խմբագրության տարբերակները ներկայացվել են քննարկման շահագրգիռ պետական մարմիններ և մասնագիտական կազմակերպություններ: Ստացված դիտողությունների և առաջարկությունների հիման վրա Նախագիծը լրամշակվել է և ներկայացվել ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջին համապատասխան:

Միաժամանակ հարկ է նշել, որ  «Տարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից» ՀՀ շինարարական նորմերի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում  փոփոխություններ չի առաջացնում:

2.1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

1)  ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N1902-Լ որոշում

Հավելված 1 «Քաղաքաշինության կոմիտե» բաժին՝ «5.1. Քաղաքաշինության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (տեխնիկական կանոնակարգեր, շինարարական նորմեր, շինարարական նորմերի ու կանոնների հավաքածուներ, կարգեր) մշակման, տեղայնացման, արդիականացման աշխատանքների պատվիրակում կապալառու կազմակերպություններին»,

2) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք

Հոդված 10` «6) հաստատում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի մշակման և հաստատման կարգը»,

Միաժամանակ հարկ է նշել, որ ՀՀՇՆ 22-02.01- «Տարածքների, շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից» շինարարական նորմերը հաստատելու մասին ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի հրամանի նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնում:

3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ քաղաքաշինության կոմիտեի աշխատակիցներ, «Էյ Դի Փրոջեքթ» ՍՊԸ

4. Ակնկալվող արդյունքը

Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում շենքերի և շինությունների ինժեներական պաշտպանությունը երկրաբանական վտանգավոր երևույթներից ոլորտում գործող չափանիշներին:

  • Քննարկվել է

    01.08.2023 - 16.08.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1347

Տպել