Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի
N 160-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման


         1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
          Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում (այսուհետ՝ օրենք) կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցած իգական սեռի զինծառայողների համար սահմանված պատվովճարի վերաբերյալ դրույթները ՀՀ կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշմամբ (այսուհետ՝ որոշում) սահմանված պատվովճարի հաշվարկման կարգում իրացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագծի ընդունումը բխում է նաև ՀՀ վարչապետի .07.2023թ. N -Ա որոշման հավելվածով հաստատված ցանկի 4-րդ կետի կատարումն ապահովելու անհրաժեշտությունից:
         2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
        Օրենքում կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում սահմանվել են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ժամկետը, պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից արձակելու դեպքերում պատվովճար հաշվարկվելու իրավունքը՝ ՀՀ կառավարության սահմանած կարգով և չափով: Այդ նպատակով անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալիս և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճարի հաշվարկման կարգը և չափը սահմանող որոշման մեջ ներառել պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած իգական սեռի զինծառայողների պատվովճարի հաշվարկման կարգը՝ պատվովճարի առավելագույն չափը սահմանելով 1 մլն դրամ:
       3. Կարգավորման նպատակը և բնույթը
       Որոշման նախագծով իրացվում են կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած և պարտադիր զինվորական ծառայություն անցած իգական սեռի զինծառայողներին պատվովճար հաշվարկելու վերաբերյալ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 26.06.2023թ. ՀO-239-Ն oրենքի դրույթները, սահմանվում է նրանց հաշվարկվող պատվովճարի առավելագույն չափը:
       4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում ու ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Որոշման նախագծի ընդունումը 2023թ. պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների չի հանգեցնում, հետագա տարիների պետական բյուջեներում կարող է հանգեցնել լրացուցիչ ծախսերի, որոնց չափը հնարավոր չէ հաշվարկել կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայություն անցնելու ցանկություն ունեցող իգական սեռի քաղաքացիների քանակի վերաբերյալ տեղեկատվության բացակայության պատճառով:
       5. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Որոշման նախագիծը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    27.07.2023 - 11.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1770

Տպել