Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի N 160-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Նախագիծ


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

ՙ ՚ ----------- 2023 թվականի N -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ
ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 160-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 


   Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
        1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 9-ի «Շարքային և սպայական կազմերի պարտադիր զինծառայողների կողմից պայմանագրային զինվորական ծառայության անցնելու և պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողներին պայմանագրի ժամկետը լրանալիս և (կամ) առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճար հաշվարկելու կարգերը, ինչպես նաև պատվովճարի չափըսահմանելու մասին» N 160-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը.
       1) որոշման վերնագրում և 1-ին կետի 2-րդ ենթակետում «պայմանագրային զինվորական ծառայությունից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից» բառերը.
         2) որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
        «2. Սահմանել՝
      1) պարտադիր զինվորական ծառայությունից պայմանագրային զինվորական ծառայության անցած շարքային և սպայական կազմերի պայմանագրային զինծառայողների պատվովճարի առավելագույն չափը՝ 5.000.000 դրամ.
      2) իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողների պատվովճարի առավելագույն չափը՝ 1.000.000 դրամ:».
      3) որոշման 2-րդ հավելվածում՝
     ա. վերնագրում և 1-ին կետում «պայմանագրային զինվորական ծառայությունից» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողներին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալու կամ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչվելու հիմքով վաղաժամկետ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից» բառերը.
      բ. 2-րդ կետում «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ իգական սեռի պարտադիր» բառերը.
   գ. 3-րդ կետի առաջին նախադասությունում «պայմանագրային» և երկրորդ նախադասությունում «Պայմանագրային» բառերից հետո լրացնել «կամ իգական սեռի պարտադիր» բառերը.
      դ. 4-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«Իգական սեռի պարտադիր ժամկետային զինծառայողին պարտադիր զինվորական ծառայության ժամկետը լրանալիս պատվովճարը հաշվարկվում է սահմանված առավելագույն չափով, իսկ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից արձակելիս պատվովճարը հաշվարկվում է սահմանված առավելագույն չափը 6 ամիսների վրա բաժանելու և ստացված մեկ ամսվա գումարը մինչև պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից արձակելու ամիսը ներառյալ ծառայած ամիսների թվի վրա բազմապատկելու արդյունքում ստացված չափով:».
      ե. 5-րդ կետում «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ իգական սեռի պարտադիր» բառերը, իսկ «պայմանագրի» բառից հետո լրացնել «կամ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության» բառերը:
      2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտանական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան

2023թ. Երևան

  • Քննարկվել է

    27.07.2023 - 11.08.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2518

Տպել