Հիշել նախագիծը

««ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ» ԵՎ ««ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Անհրաժեշտությունը և ընթացիկ իրավիճակը.

Տիեզերական գիտության ձեռքբերումների և տեխնիկայի օգտագործման միջոցով միջազգային անվտանգության և խաղաղության պահպանման աջակցումը, տիեզերական գործունեության անվտանգության և շրջակա միջավայրի պահպանման ապահովումը ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ  համաշխարհային  առաջնայնություններից է:

Տիեզերական գործունեության իրականացումը Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման  ճյուղերից մեկն է,  որը կնպաստի երկրի տնտեսության աճին, մրցունակության և արտադրողականության բարձրացմանը։

Տիեզերական գործունեության ոլորտում կազմակերպությունների զարգացման համար պետության կողմից ձեռնարկված քայլերը բավարար համարել չենք կարող։ Նշված ոլորտում այս ընթացքում պետության կողմից նախաձեռնվել և իրականացվել է հիմնականում ոլորտի օրենսդրական կարգավորման ստեղծման հետևյալ քայլերը՝  2020 թվականին ընդունվել է «Տիեզերական գործունեության մասին» օրենքը (այսուհետ՝ Օրենք), ՀՀ կառավարության կողմից հաստատվել են տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման (շահագործման), մշակման, ստեղծման, փորձարկման կարգերը, տիեզերական տեխնիկայի և օբյեկտների գրանցման կարգը, տիեզերական գործունեության լիցենզավորման կարգը և պայմանները, շահագործումից հանված՝ պետական սեփականություն հանդիսացող տիեզերական տեխնիկայի և օբյեկտների օգտագործման կարգը, տիեզերական գործունեության իրականացման ընթացքում արձանագրված պատահարների (ներառյալ՝ վթարների) և աղետների քննության կարգը, տիեզերական օբյեկտները և (կամ) տեխնիկան շահագործողի կողմից այլ շահագործողի օտարման՝ լիազոր մարմնի հետ համաձայնեցման կարգը, «Պետական տուրքի մասին» օրենքի 19-րդ հոդվածի 19-րդ կետի 19.1 ենթակետով  տիեզերական գործունեության համար տարեկան պետական տուրքը սահմանվել է բազային տուրքի 10000-ապատիկի չափ:

Օրենքի ընդունումից ի վեր տիեզերական գործունեության լիցենզիա ստացել է միայն մեկ կազմակերպություն, ինչը վկայում է, որ պետական տուրքի բարձր չափ (առավել ևս յուրաքանչյուր տարի վճարելու պարտավորությունը) նախատեսելն, ինքնին, չի նպաստում ոլորտային ընկերություններին Հայաստանում գործունեության ծավալմանը: Օրենսդրական նման կարգավորումները չեն բխում նաև տիեզերական գործունեության ոլորտում պետության կողմից վարվող քաղաքականությունից, որի համաձայն՝ պետությունը պետք է սկսնակ կազմակերպություններին աջակցի տիեզերական ոլորտում գործունեություն ծավալելու համար:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նախագծով առաջարկվող պետական տուրքի բազային չափի նվազեցումը կնպաստի սահմանափակ ռեսուրսներ ունեցող սկսնակ կազմակերպություններին գործունեություն ծավալելու նշված ոլորտում՝ դրանով զարկ տալով երկրում նորարարական գաղափարներին, ծրագրերին, իսկ տիեզերական ոլորտում տեխնիկական ռեսուրսներ ունեցող  սուբյեկտները կներգրավվեն նաև երկրում տիեզերական գիտության զարգացմանը:

Բացի վերոնշյալից ««Տիեզերական գործունեության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով  նախատեսված է լրացում կատարել նաև տիեզերական գործունեության ոլորտում լիազոր մարմնի իրավասությունները սահմանող հոդվածում, մասնավորապես  նույն օրենքի 7-րդ կետի 1-ին մասի 1-ին կետում լրացվում է նոր ենթակետ, համաձայն որի՝ շահագործողի կողմից լիազոր մարմնին ներկայացված հայտարարության հիման վրա, անհրաժեշտության դեպքում, լիազոր մարմինը կտրամադրի շահագործողի կողմից տիեզերական տեխնիկայի օգտագործման հանգամանքը հավաստող փաստաթուղթ: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ տիեզերական օբյեկտի արձակման, շահագործման կամ գործունեության իրականացմանն առնչվող այլ դեպքերում տիեզերական գործունեություն իրականացնող անձին երբեմն անհրաժեշտ է լինում լիցենզավորված գործունեությունից բխող որոշ փաստաթղթեր և լիազոր մարմինը հնարավորություն չի ունենում այն տրամադրելու:

  1. Նախագծերիմշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք.     Նա­­խագիծը մշակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից:
  2. Իրավականակտի ընդունման դեպքում ակնկալվող արդյունքը. 

Իրավական ակտի ընդունման արդյունքում նպաստավոր պայմաններ կստեղծվեն տիեզերական գործունեության ոլորտում գիտահետազոտական աշխատանքներ իրականացնող կամ նորարարական և ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործունեությամբ զբաղվող  սկսնակ կազմակերպությունների համար: Նշվածն էլ խթան կհանդիսանա Հայաստանի Հանրապետության տնտեսության արտադրողականության և մրցունակության բարձրացման, գիտելիքահեն տնտեսության զարգացման, օտարերկրյա ներդրումների ներգրավման, տեղական ընկերությունների արտադրանքի համար։

5.Իրավական ակտն ընդունելու դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին.

Նախագծի ընդունումը կհանգեցնի ՀՀ պետական բյուջեի տարեկան եկա­մուտների կրճատմանը:

6․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.

ՀՀ կառավարության 2021-2026թթ. Ծրագրի համաձայն Հեռահաղորդակցության ոլորտում Կառավարության նախատեսվող քայլերն են՝ ընդունել տիեզերական գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության տնտեսության և գիտության զարգացման, անվտանգության ամրապնդման ոլորտում Հայաստանի Հանրապետության միջազգային համագործակցության ընդլայնման համապարփակ ռազմավարությունը։

Նշված նախագծի ընդունումը տիեզերական գործունեության ոլորտում կատարվող կարևոր փոփոխություններից մեկն է։

  • Քննարկվել է

    26.07.2023 - 10.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն

  • Նախարարություն

    Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2572

Տպել