Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Կարեն Աբրահամյան 20.07.2023 17:11:38 Ենթադրենք անձը կամ անձինք, ովքեր հաշվառված են անապահովության գնահատման համակարգում ու նպաստ են ստանում,1992 թվականին սեփականաշնորհման ակտով գյուղատնտեսական հողի սեփականատեր կամ համասեփականատեր են հանդիսանում,այդ հողերը մաս մաս են ու չեն գերազանցում 1.5 հեկտարը,այդ անձանց նպաստի իրավունքի վրա ինչպե՞ս կարող է անդրադառնալ այդ հանգամանքը։ Համաձայն «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 145-Ն որոշման 5-րդ հավելվածի՝ ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի կազմի մեջ մտնում է նաև հողօգտագործումից ստացվող եկամուտը: Ընտանիքի` հողօգտագործումից ստացվող եկամուտը հաշվարկվում է ընտանիքին սեփականության կամ վարձակալության իրավունքով պատկանող՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի հողատեսքի և հողատարածքի մակերեսի մասին դիմողի դիմում-հայտարարագրում և Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեից առցանց եղանակով ստացած տեղեկանքում առկա տվյալների հիման վրա: Ընտանիքի միջին ամսական ամբողջական եկամտի մեջ հողօգտագործումից ստացված եկամուտը հաշվարկվում է` օգտագործելով մեկ հեկտար տվյալ գյուղատնտեսական նշանակության հողատարածքի համար կադաստրային զուտ եկամտի չափը, սեփականության կամ վարձակալության իրավունքով օգտագործվող հողատարածքի մակերեսը` մեկ տասներկուերորդի (1/12-ի) չափով:
2 Արա Սաղումյան 21.07.2023 14:24:20 - Որոշման նախագծի 7-րդ հավելվածում 3) իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությանը վերաբերող մասում առևտրային կազմակերպությունների կազմակերպական իրավական տեսակների ցանկը համապատասխանեցնել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 51-րդ հոդվածի (2-րդ և 3-րդ մասեր), 72-րդ հոդվածի (2-5-րդ մասեր), 105-րդ և 117-րդ հոդվածների սահմանումներին և վերաշարադրել՝ հաշվի առնելով ստորև բերված հիմնավորումները: - Անհրաժեշտ է նկատի ունենալ, որ «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի համաձայն՝ «1. Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում: Առևտրային կոոպերատիվների մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ միասնական պետական գրանցամատյանում չեն գրառվում»: - Բաց և փակ բաժնետիրական ընկերությունների բաժնետերերի մասին տեղեկությունները պետք է փորձել ստանալ ՀՀ կենտրոնական բանկի և/կամ «Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիա» ԲԲԸ-ի միջոցով, քանի որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի համաձայն՝ բաժնետոմսերի սեփականատերերի ռեեստրը վարում է այն մասնագիտացված կազմակերպությունը (Դեպոզիտար հաշվի օպերատոր), որն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով իրավունք ունի վարելու անվանական արժեթղթերի սեփականատերերի (անվանատերերի) ռեեստր: - Նշված ցանկում ավելացնել «անհատ ձեռնարկատեր» բառերը: - 3-րդ սյունակից հանել «աշխատողների քանակը» բառերը, քանի որ աշխատողների թվաքանակի վերաբերյալ պետական ռեգիստրի գործակալությունը հաշվառում չի վարում, այդ տեղեկությունները կարող է տրամադրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեն: Առաջարկն ընդունվել է մասնակի։ Նախագիծը՝ առևտրային կազմակերպությունների կազմակերպական իրավական տեսակների ցանկի և աշխատողների թվաքանակի մասով, լրամշակվել է։ Ինչ վերաբերվում է ստացվող տեղեկատվության բովանդակությանը, ապա այժմ էլ այն ստացվում է գործակալությանը հասանելի տեղեկատվության մասով (մասնակից, բաժնետեր, հիմնադիր կամ սեփականատեր)՝ կախված կազմակերպությունների կազմակերպական իրավական տեսակներից։ Այստեղ հարկ է նկատի ունենալ նաև Նախագծի 2-րդ կետով նախատեսված՝ հավաքագրվող տվյալների ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշմամբ (այսուհետ՝ Որոշում) սահմանված ընթացակարգերով կիրառման առանձնահատկությունները։ Հավելենք նաև, որ Նախագծով փոփոխության է ենթարկվում միայն Որոշման 7-րդ հավելվածը, իսկ Որոշումը, ամբողջությամբ լրամշակման փուլում է՝ հիմք ընդունելով անցումը անապահովության գնահատման նոր համակարգին, որի համատեքստում էլ կքննարկվեն ներկայացված մյուս առաջարկությունները։