Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

        

  1. Ընթացիկ իրավիճակը և նախագծի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու  մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ)  ընդունման մշակումը պայմանավորված է ՀՀ ներքին չվերթերի հետ կապված կարգավորումներով։ Նախագծի մշակման հիմք է հադիսացել Հայաստանի Հանրապետությունում փոքր ավիացիայի և հայաստանյան օդանավակայանների զարգացման հեռանկարը:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունումը կնպաստի ներքին ավիացիայի զարգացմանը և կխթանի ներքին ուղևորափոխադրմանը: Մասնավորապես՝ Կապան քաղաքի օդանավակայանը արդեն իսկ ստացել է համապատասխան սերտիֆիկացում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից: Արդեն իսկ իրականացվել է փորձնական թռիչք «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Կապան և հակառակ ուղղությամբ: Չվերթն իրականացրած «Նովէյր» ավիաընկերությունը նախապատրաստական աշխատանքներ է կատարում կանոնավոր չվերթերի կատարման համար:

Նախագծով նախատեսվող կարգավորումը կնպաստի ավիատոմսերի ցածր սակագների սահմանմանը և ՀՀ մարզերում օդային փոխադրումների կազմակերպման զարգացմանը:

Ներկայումս իրականացվում են աշխատանքներ Հայաստանի Հանրապետության այլ օդանավակայանների վերագործարկման ուղղությամբ:

 

  1. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

 

  1.  Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման մասին

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներքին կանոնավոր չվերթեր ներկայումս չեն իրականացվում՝ Նախագծի ընդունումը ազդեցություն չի ունենա պետական բյուջեի ծախսերի և եկամուտների նկատմամբ:

 

  1.  Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիր.

         Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Քննարկվել է

    17.07.2023 - 02.08.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ավիացիա

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1627

Տպել