Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» թիվ 2328-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

1.

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» թիվ 2328-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը բխում է Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության կողմից ներկայացված առաջարկությունների ապահովման անհրաժեշտությունից:

2.

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

  Հայաստանի Հանրապետության օրենսդրական դաշտի լիարժեքության ապահովման իրականացումը:

3.

Բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

  Պարբերաբար անցկացվում են ուսումնավարժություններ տեղական ինքնակառավարման, պետական կառավարման և առաջին արձագանքող ուժերի պատրաստվածության ստուգման ու բարձրացման նպատակով: ՈՒսումնավարժությունների վերլուծությունների հիման վրա արձագանքման պլաններում կատարվում են համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

4.

Կարգավորման նպատակը  և բնույթը

 

  Նախագծի ընդունման նպատակն է Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային վթարային պատրաստվածության և հակազդման գործողությունները Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության անվտանգության ստանդարտներին համապատասխանեցնելը:

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  Նախագիծը մշակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից, մշակման գործընթացում այլ ինստիտուտներ և անձինք չեն ներգրավվել:

5.

Ակնկալվող արդյունքը

 

  Ներկայացված նախագծի ընդունմամբ կապահովվի Հայաստանի Հանրապետությունում ճառագայթային վթարային պատրաստվածության և հակազդման գործողությունների համապատասխանեցումը Ատոմային Էներգիայի Միջազգային Գործակալության ստանդարտներին:

6.

Այլ տեղեկություններ

 

  • Քննարկվել է

    05.12.2017 - 28.12.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Արտակարգ իրավիճակների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8287

Տպել