ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Կողմ
-
1 - Դեմ
Ն Ա Խ Ա Գ Ի Ծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2017 թվականի N _________ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի ԹԻՎ 2328-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայկական ատոմային էլեկտրակայանի միջուկային և (կամ) ճառագայթային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանը (հայկական ատոմային էլեկտրակայանի արտաքին վթարային պլան) հաստատելու մասին» թիվ 2328-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) Որոշման հավելված 1-ում և ամբողջ տեքստում՝
ա. «Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
բ. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
գ. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
դ. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով.
ե. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ` ՀՀ ՏԿՆ ՋՏՊԿ)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտե (այսուհետ` ՀՀ ԷԵԲՊՆ ՋՏՊԿ)» և բառերով դրանց համապատասխան հոլովաձևերով.
զ. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտան-գության պետական կոմիտե» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե» բառերով:
է. Հարավ-Կովկասյան երկաթուղիներ» բառերը փոխարինել «Հարավկովկասյան երկաթուղի» բառերով:
ը. Հայպետհիդրոմետի» բառը փոխարինել «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության» բառերով:
2) Որոշման հավելված 1-ի 4-րդ կետի 14)-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի «Վտանգավոր տարածքից բնակչության, նյութական և մշակութային արժեքների տարահանման կարգը հ աստատելու մասին» N 1180-Ն որոշում.»:
3) Որոշման հավելված 1-ի 4-րդ կետից հանել 17)-րդ, 18)-րդ և 19)-րդ ենթակետերը և շարադրել հետևյալ կերպ.
«17) Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում արտակարգ իրավիճակների առաջացման կամ դրա սպառնալիքի, Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարելու դեպքում ու ռազմական դրության պայմաններում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, բնակչության ազդարարման և իրազեկման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 346-Ն որոշում.»
4) Որոշման հավելված 1-ի 4-րդ կետի 20.1)-րդ ենթակետը շարադրել հետևյալ կերպ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 3-ի «Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության կանոնադրությունն ու աշխատակազմի կառուցվածքը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» թիվ 259-Ն որոշում.»:
5) Որոշման հավելված 1-ի 4-րդ կետի 23)-րդ ենթակետում, ինչպես նաև հավելված 7-ի 109-րդ կետում «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի հունվարի 30-ի «Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և բնակչության ուսուցման կարգը սահմանելու մասին» N 134-Ն որոշման» բառերի փոխարեն գրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 22-ի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության ոլորտներում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների պատրաստման և տվյալ ոլորտների հիմնահարցերով բնակչության ուսուցման կարգն ու ծրագիրը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N 134-ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 46-Ն որոշում» բառերը:
6) Որոշման հավելված 1-ի 6-րդ կետը շարադրել հետևյալ կերպ.
1) «6. ՀԱԷԿ-ում հնարավոր են հետևյալ վթարային իրավիճակները՝
«Ընդհանուր վթար», Երբ միջուկային ռեակտորից տեղի է ունեցել ռադիոակտիվ նյութերի արտանետում կամ արտահոսք շրջակա միջավայր, կամ կա այդպիսի արտանետման կամ արտահոսքի իրական սպառնալիք.
2) «Տեղական վթար», երբ միջուկային ռեակտորից տեղի է ունեցել ռադիոակտիվ նյու-թերի արտանետում կամ արտահոսք, որը դուրս չի եկել շրջակա միջավայր կամ կա այդպիսի արտանետման կամ արտահոսքի իրական սպառնալիք.
3) «Տագնապ», երբ ատոմային կայանում տեղի է ունեցել ռեակտորի տեխնոլոգիական պարամետրերի շեղում, որը կարող է բերել ատոմային կայանի անվտանգ շահագործման սահմանների գերազանցման, կամ խախտվել են ատոմային կայանի անվտանգ շահագործման պայմանները:»:
7) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 3)-րդ ենթակետի «գ.» կետի տեքստից հանել «գնահատման ու դրա» բառերը:
8) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 9)-րդ ենթակետից հանել «բ» կետը:
9) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 10)-րդ ենթակետի «դ» կետում «տարահանման բժշկական ապահովումը,» բառերից առաջ լրացնել «ռադիոակտիվ աղտոտված գոտում հայտնված մարդկանց» բառերը:
10) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 10)-րդ ենթակետի «ե» կետում «ռադիոակտիվ աղտոտված գոտուց տուժածների սանիտարական մաքրման կազմակերպումը.» բառերից առաջ լրացնել «շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ» բառերը, և «կազմակերպումը.» բառը փոխարինել «իրականացումը.» բառով:
11) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 11)-րդ ենթակետի «ա» կետի տեքստից հանել «ցամաքային» բառը:
12) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 11)-րդ ենթակետի «բ» կետում «փրկարարական աշխատանքների իրականացման համար ուժերի և միջոցների տրամադրումը,» բառերից առաջ լրացնել «բնակչությանը» բառերը:
13) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 11)-րդ ենթակետի «գ» կետում «սանիտարական և հատուկ մշակման կետերի ծավալումը,» բառերից առաջ լրացնել «ռադիոակտիվ աղտոտված գոտում հայտնված զինված ուժերի ստորաբաժանումների սպառազինության և տեխնիկայի, ինչպես նաև քաղաքացիական բնակչության և տեխնիկական միջոցների վարակազերծման համար» բառերը:
14) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 11)-րդ ենթակետի «դ.1.» կետը հանել:
15) Որոշման հավելված 1-ի 7-րդ կետի 17)-րդ ենթակետի «գ» կետում «արտահանվող» բառից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետություն ներմուծվող» բառերը, իսկ «նկատմամբ» բառից հետո լրացնել «սահմանային հսկողության կետերում» բառերը:
16) Որոշման հավելված 1-ի 10-րդ կետի տեքստում «անմիջապես» բառից առաջ լրացնել «պատկան մարմինների և սեփականատերերի կողմից» բառերը:
17) Որոշման հավելված 1-ի 11-րդ կետում և ամբողջ տեքստում «դոզաչափ» բառը փոխարինել «դոզիմետր» բառով, «ճառագայթաակտիվ» բառը «ռադիոակտիվ» բառով:
18) Որոշման հավելված 1-ի 18-րդ կետում «ճառագայթային ազդեցության ենթարկված» բառերը փոխարինել «ճառագայթահարման» բառով:
19) Որոշման հավելված 1-ի 22-րդ կետում և ամբողջ տեքստում «ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման կենտրոնը» բառերը փոխարինել «ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը» բառերով:
20) Որոշման հավելված 1-ի 26-րդ կետում ավելացնել նոր կետ հետևյալ ձևակերպմամբ.
«12) ՆՊՄԻ և ՇՊՄՊ գոտիների բնակչության ազդարարման համակարգի ստեղծման և անխափան աշխատանքի ապահովման համար պատասխանատու են ՀԱԷԿ-ը և Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը:»:
21) Որոշման հավելված 1-ի 37-րդ կետում «հերթապահ ուժերի ղեկավարը» բառերը փոխարինել «օպերատիվ հերթափոխի պետը» բառերով:
22) Որոշման հավելված 1-ի 38-րդ կետում «ՀՓԾ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների» բառերը փոխարինել «ՀՀ ԱԻՆ ՓԾ Արագածոտնի, Շիրակի և Կոտայքի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոնների» բառերով:
23) Որոշման հավելված 1-ի 41-րդ կետում «մարզային փրկարարական վարչության դիսպետչերական կետ» բառերը փոխարինել «մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն» բառերով:
24) Որոշման հավելված 1-ի 44-րդ կետը շարադրել հետևյալ կերպ՝ «ՇՊՄՊ գոտում բնակչության ազդարարումն իրականացվում է ՀՀ ԱԻՆ ՓԾ Արմավիրի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ՃԿԿ օպերատիվ հերթապահների և/կամ ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնից՝ «Ճառագայթային վտանգ» ազդանշանը հնչեցնելու միջոցով»:
25) Որոշման հավելված 1-ի 60-րդ կետում «որակավորվում» բառը փոխարինել «դասակարգվում» բառով:
26) Որոշման հավելված 1-ի 62-րդ կետում «միջուկային վթարի առաջացման վտանգի և միջուկային վթարի առաջացման» բառերը փոխարինել «միջուկային վթարի կամ դրա իրական սպառնալիքի» բառերով:
27) Որոշման հավելված 1-ի 87-րդ կետի «Ռադիոակտիվ աղտոտված գոտում հակահրդեհային միջոցառումները ղեկավարվում են ՀՀ ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության ռադիոցանցի միջոցով:» նախադասության «փրկարարական ուժերի վարչության» բառերը հանել:
- Որոշման հավելված 12-ում ավելացնել 6, 7, 8, 9, 10, 11 և 12-րդ կետեր հետևյալ ձևակերպմամբ՝
«6. Վթարային ճառագայթահարման իրավիճակներում ստոխաստիկ էֆեկտների ռիսկի նվազեցման նպատակով կիրառվող պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների համար ընդհանուր չափանիշները
|
Ընդհանուր չափանիշները |
Պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների |
|
|
Կանխատեսվող դոզա, որը կգերազանցի ստորև ներկայացվող ընդհանուր չափանիշները |
||
|
H Վահանաձև գեղձ |
50 mSv առաջին 7 օրերի ընթացքում |
Վահանաձև գեղձի արգելափակում |
|
E |
100 mSv առաջին 7 օրերի ընթացքում |
Պատսպարում, տարահանում, ապաակտիվացում, աղտոտված տեղական արտադրության սննդամթերքի, կաթի և խմելու ջրի օգտագործման սահմանափակում, ռադիոակտիվ աղտոտվածության մոնիթորինգի, բնակչության շրջանում տեղեկատվական-բացատրական աշխատանքի անցկացում |
|
HՊտուղ |
100 mSv առաջին 7 օրերի ընթացքում |
|
|
Կանխատեսվող դոզա, որը կգերազանցի ստորև ներկայացվող ընդհանուր չափանիշները (հակազդման վաղ փուլում իրականացնել պաշտպանական գործողություններ և հակազդման այլ միջոցառումներ) |
||
|
E |
100 mSv մեկ տարվա ընթացքում |
Վերաբնակեցում, ապաակտիվացում, աղտոտված տեղական արտադրության սննդամթերքի, կաթի և խմելու ջրի փոխարինում, բնակչության շրջանում տեղեկատվական-բացատրական աշխատանքի անցկացում |
|
HՊտուղ |
100 mSv ներարգանդային զարգացման ամբողջ ժամկետի համար |
|
|
Ստացված դոզա, որը գերազանցում է ստորև ներկայացվող ընդհանուր չափանիշները (ճառագայթահարման պատճառով առողջության համար հետևանքների հայտնաբերման ու բուժման նպատակով ձեռնարկել երկարաժամկետ բժշկական միջոցառումներ) |
||
|
E |
100 mSv մեկ ամսվա ընթացքում |
Ճառագայթազգայուն օրգանների կողմից ստացված համարժեք դոզաների հիման վրա զանգվածային դիսպանսերիզացիայի (սկրինինգի) անցկացում` որպես հետագա բժշկական հետազոտման համար հիմք, խորհրդատվության անցկացում |
|
HՊտուղ |
100 mSv ներարգանդային զարգացման ամբողջ ժամկետի համար |
Անհատական հանգամանքներում հիմնավորված որոշումների կայացման նպատակով խորհրդատվության անցկացում |
ա) ներկայացված դոզային մակարդակներից բարձր ճառագայթման դոզաներից կարելի է խուսափել համապատասխան պաշտպանական գործողությունների իրականացմամբ՝ հաշվի առնելով հնարավոր հապաղումների կամ բնական պատճառներով պաշտպանական գործողության արդյունավետության նվազեցումը.
բ) արգելվում է մարդկանց պատսպարել երկու օրվանից ավելի ժամանակով: Կարելի է իրականացնել նաև կարճաժամկետ պատսպարում՝ միջամտման ավելի ցածր մակարդակի դեպքում կամ դրան հետևող այլ պաշտպանական գործողությունների (օրինակ՝ տարահանման) հեշտ իրականացման նպատակով.
գ) արգելվում է մարդկանց տարահանել ավելի քան մեկ շաբաթվա ընթացքում և ոչ ավելի, քան մեկ ամիս ժամանակով: Արագ և հեշտությամբ տարահանման նպատակով պետք է գործողությունն սկսել ավելի ցածր միջամտման մակարդակների դեպքում: Միջամտման բարձր մակարդակները կարող են հիմնավորված լինել միայն այն դեպքում, երբ տարահանումը դժվար է, այսինքն, երբ պետք է տարահանվի բնակչության մեծ խումբ, կամ կան փոխադրման կամ վատ եղանակի հետ կապված դժվարություններ.
դ) ներկայացված է վահանաձև գեղձի կանխարգելվիք դոզայի քանակությունը՝ պայմանավորված ռադիոակտիվ յոդով: Ելնելով գործնական նկատառումներից՝ մարդկանց տարիքային բոլոր խմբերի համար այս միջամտման մակարդակը նույնացված է:
- Վթարային ճառագայթահարման իրավիճակներում օգտագործվող դոզիմետրիկ մեծությունները
|
Դոզիմետրիկ մեծությունը |
Պայմանական նշանակումը |
Նպատակը |
|
Ճառագայթային պաշտպանության մեծություններ |
||
|
ՀԿԱ-ից կախված կլանված դոզա |
ADT |
Օրգանի կամ հյուսվածքի ճառագայթահարման դեպքում առաջացող դետերմինացված էֆեկտների գնահատման համար |
|
Համարժեք դոզա |
HT |
Օրգանի կամ հյուսվածքի ճառագայթահարման դեպքում առաջացող ստոխաստիկ էֆեկտների գնահատման համար |
|
Արդյունարար դոզա |
E |
Ճառագայթահարված բնակչության ստոխաստիկ էֆեկտների հետ կապված վնասի գնահատման համար |
|
Գործողությունների ժամանակ օգտագործվող մեծություններ |
||
|
Անհատական դոզայի համարժեք |
Hp(d) |
Մարդու արտաքին ճառագայթահարման դոզիմետրիկ հսկողության համար |
|
Ամբիենտ դոզայի համարժեք |
Ex(d) |
Վթարային իրավիճակներում տեղանքում ճառագայթահարման դաշտերի դոզիմետրիկ հսկողության համար |
- Սուր ճառագայթահարման դոզաների ընդհանուր չափանիշները, որոնց դեպքում ենթադրվում է, որ լուրջ (ծանր) դետերմինացված էֆեկտները բացառելու կամ նվազագույնի հասցնելու նպատակով պաշտպանական գործողությունները և հակազդման այլ միջոցառումները պետք է իրականացվեն ցանկացած պարագայում:
|
Ընդհանուր չափանիշները |
Պաշտպանական գործողությունների և հակազդման այլ միջոցառումների օրինակներ |
|
|
Արտաքին սուր ճառագայթահարում ( |
Եթե կանխատեսվում է դոզայի ստացում, ապա անհրաժեշտ է՝ |
|
|
AD(Δ)Ոսկրածուծ ա) |
1 Gy |
|
|
ADՍաղմ |
0.1 Gy |
|
|
ADՀյուսվածք բ) |
25 Gy 0.5 cm խորության վրա |
|
|
AD Մաշկ գ) |
10 Gy 100 cm2 մակերեսի վրա |
|
|
Ներքին ճառագայթահարում սուր ներթափանցման (Δ=30օր) հետևանքով դ) |
||
|
AD(Δ)Ոսկրածուծ |
0.2 Gy այն ռադիոակտիվ իզոտոպների համար, որոնց ատոմային համարը Z ≥ 90 ե ) |
|
|
AD(Δ)Վահանաձև գեղձ |
2 Gy |
|
|
AD(Δ)Թոքեր է) |
30 Gy |
|
|
AD(Δ)Հաստ աղիք |
20 Gy |
|
|
AD(Δ)Սաղմ ը) |
0.1 Gy |
|
ա) AD(Δ)Ոսկրածուծ-ն իրենից ներկայացնում է ուժեղ ներթափանցող ճառագայթման համասեռ դաշտում ներքին հյուսվածքների և օրգանների (օրինակ՝ ոսկրածուծը, թոքերը, բարակ աղիքները, գոնադները, վահանաձև գեղձը) ու աչքի ոսպնյակի կողմից ստացված ՀԿԱ-ից կախված միջին կլանված դոզա.
բ) դոզա, որն ստացվել է հյուսվածքի կողմից 100 cm2 մակերեսով մարմնի մակերեսից 0.5 cm խորության վրա ռադիոիզոտոպային աղբյուրի հետ անմիջական շփման հետևանքով (օրինակ՝ աղբյուրը ձեռքերում կամ գրպանում կրելու հետևանքով).
գ) դոզա, որն ստացվել է 100 cm2 մակերեսով դերմայի (մաշկի արտաքին մակերեսից 40 mg/cm2 (0.4 mm) խորության վրա մաշկի կառուցվածքի) կողմից.
դ) AD(Δ)-ն իրենից ներկայացնում է ՀԿԱ-ից կախված կլանված դոզա, որն ստացվել է Δ ժամանակահատվածում օրգանիզմ I05 ներթափանցման արդյունքում և ճառագայթահարված անձանց 5%-ի մոտ բերում է լուրջ (ծանր) դետերմինացված էֆեկտի առաջացման.
ե) կոնկրետ ռադիոակտիվ իզոտոպների ներթափանցման շեմային արժեքների հաշվառման համար այդ խմբի ռադիոակտիվ իզոտոպների համար կիրառվում են տարբեր չափանիշներ.
զ) դեկորպորացիայի համար ընդհանուր չափանիշը հիմնված է առանց դեկորպորացիայի ստացված դոզային կանխատեսման վրա: Դեկորպորացիան, դա օրգանիզմում քիմիական կամ կենսաբանական ագենտների միջոցով կատարվող կենսաբանական պրոցեսներն են, որոնց հետևանքով օրգանիզմից հեռացվում են ինկորպորացված ռադիոակտիվ իզոտոպները.
է) սույն ընդհանուր չափանիշների նպատակներից ելնելով՝ «թոքեր» նշանակում է շնչառական ուղու ալվիոլար-ինտերստիցալ հատվածը.
ը) տվյալ դեպքում «Δ» նշանակում է ներարգանդային զարգացման ժամանակահատվածը:
- Դաշտային դոզիմետրիկ չափումների համար նախապես հաշվարկված միջամտման աշխատանքային մակարդակների (ՄԱՄ-1 - ՄԱՄ-4) արժեքները
|
Միջամտման աշխատանքային մակարդակը |
Միջամտման աշխատանքային մակարդակի արժեքը |
Ձեռնարկվելիք միջամտման գործողությունը |
|
Շրջակա միջավայրի պարամետրերի չափումներ |
||
|
ՄԱՄ-1 |
1000 μSv/հ– գամմա ճառագայթման ամբիենտ դոզայի հզորությունը մակերեսից կամ աղբյուրից 1 m հեռավորության վրա |
ՄԱՄ-1-ի արժեքի գերազանցման դեպքում անհրաժեշտ է. - Իրականացնել անհապաղ տարահանում կամ տրամադրել ապաստարան ա). - Ապահովել տարահանվողների ապաակտիվացումը բ) - Նվազեցնել ռադիոակտիվ նյութերի ոչ դիտավորյալ պերօրալ ներթափանցումը գ) . - Դադարեցնել տեղական արտադրության սննդամթերքիդ), անձրևաջրի ու ռադիոակտիվ աղտոտված տարածքներում արածող կենդանիների կաթի օգտագործումը. - Իրականացնել տարահանվածների գրանցում և ապահովել նրանց բժշկական հետազոտումը. - Անցկացնել բժշկական հետազոտություն: |
|
ՄԱՄ-2 |
100 μSv/հ– գամմա ճառագայթման ամբիենտ դոզայի հզորությունը մակերեսից կամ աղբյուրից 1 m հեռավորության վրա |
ՄԱՄ-2-ի արժեքի գերազանցման դեպքում անհրաժեշտ է. - Դադարեցնել տեղական արտադրության սննդամթերքիդ), անձրևաջրի ու ռադիոակտիվ աղտոտված տարածքներում արածող կենդանիների կաթի օգտագործումը. - Ժամանակավոր վերաբնակեցնել տվյալ տարածքում ապրող բնակչությանը: Վերաբնակեցումից առաջ նվազեցնել ռադիոակտիվ նյութերի ոչ դիտավորյալ պերօրալ ներթափանցումըե): Անցկացնել տվյալ տարածքում գտնվող անձանց գրանցում և նրանց ճառագայթահարման դոզաների գնահատում` որոշելու համար բժշկական դիսպանսերիզացիայի հիմնավորվածությունը: Առաջին մի քանի օրվա ընթացքում անցկացնել հնարավոր առավել ռադիոակտիվ աղտոտվածությամբ գոտիներից մարդկանց վերաբնակեցումը. - Եթե ինչ-որ մեկը գործ է ունեցել աղբյուրի հետ, որից 1 mզ)հեռավորության վրա դոզայի հզորությանը հավասար է կամ այն գերազանցում է 100 μSv/հ, ապահովել բժշկական հետազոտման ու գնահատման անցկացում: Անհրաժեշտ է անհապաղ անցկացնել նման աղբյուրի հետ շփված բոլոր հղի կանանց բժշկական հետազոտություն ու ճառագայթահարման դոզաների գնահատում |
|
ՄԱՄ-3 |
1 μSv/հ– գամմա ճառագայթման ամբիենտ դոզայի հզորությունը մակերեսից կամ աղբյուրից 1 m հեռավորության վրա |
ՄԱՄ-3-ի արժեքի գերազանցման դեպքում անհրաժեշտ է. - Դադարեցնել տեղական արտադրության կենսականորեն ոչ կարևորէ) սննդամթերքիդ), անձրևաջրի ու ռադիոակտիվ աղտոտված տարածքներում արածող կենդանիներիը) կաթի օգտագործումն այնքան ժամանակ, քանի դեռ չի անցկացվել դրանց համատարած հետազոտումը և դրանց աղտոտվածության մակարդակները չեն գնահատվել ՄԱՄ-5-ի և ՄԱՄ-6-ի օգտագործմամբ. - Անցկացնել տեղական արտադրության սննդամթերքի, անձրևաջրի ու ռադիոակտիվ աղտոտված տարածքներում արածող կենդանիներիի) կաթի համատարած հետազոտում այն գոտում, որն առնվազն 10 անգամ գերազանցում է այն հեռավորությունը, որտեղ ՄԱՄ-3-ը գերազանցված է և փորձանմուշները գնահատվել ՄԱՄ-5-ի և ՄԱՄ-6-ի օգտագործմամբ. - Թարմ (մոտակա ժամերին տեղի ունեցած) տրոհման արգասիքներիժա) կամ ռադիոակտիվ յոդով աղտոտման դեպքում, եթե հնարավոր է, անմիջապես իրականացնել տեղական արտադրության կարևորէ) սննդամթերքի և կաթի փոխարինում մաքուր սննդամթերքով ու կաթով, արագ վահանաձև գեղձիժ) յոդային պրոֆիլակտիկայի անցկացման հնարավորության դիտարկում. - Գնահատել այն անձանց ճառագայթահարման դոզան, որոնք հնարավոր է, որ օգտագործել են տեղական արտադրության սննդամթերք, կաթ կամ անձրևաջուր, որոնց նկատմամբ մտցվել է սահմանափակում |
|
Մաշկի ռադիոակտիվ աղտոտվածության չափում |
||
|
ՄԱՄ-4 |
1 μSv/հ– գամմա ճառագայթման ամբիենտ դոզայի հզորությունը մաշկից 10 cm հեռավորության վրա |
ՄԱՄ-4-ի արժեքի գերազանցման դեպքում անհրաժեշտ է. - Ապահովել մաշկային ծածկույթների ապաակտիվացումբ) և նվազեցնել ռադիոակտիվ նյութերի ոչ դիտավորյալ պերօրալ ներթափանցումըգ). - Անցկացնել տվյալ տարածքում գտնվող անձանց գրանցում և նրանց բժշկական հետազոտում: |
Միջամտման աշխատանքային մակարդակների արժեքները պետք է վերանայվեն այն դեպքում, երբ հայտնի կդառնա, թե ինչ ռադիոակտիվ իզոտոպներ են առկա: Միջամտման աշխատանքային մակարդակների արժեքները պետք է վերանայվեն նաև այն նպատակով, որպեսզի դրանք բերվեն համապատասխանության չափիչ սարքերի ցուցմունքների հետ: Դրա հետ մեկտեղ, արագ արձագանքման դեպքում իրավիճակի կոնսերվատիվ գնահատման համար միջամտման աշխատանքային մակարդակների նախապես հաշվակված արժեքները, որոնք ներկայացված են սույն աղյուսակում, կարող են օգտագործվել առանց վերահաշվարկի:
ա) մեծ բազմաբնակարանային շենքերի կամ աղյուսով շարված պատեր ունեցող մեծ շենքերի փակ դահլիճներում և պատերից ու պատուհաններից հեռավորության վրա.
բ) եթե անմիջապես ապաակտիվացում կատարել հնարավոր չէ, ապա տարահան-վածներին պետք է խորհուրդ տրվի հնարավորինս արագ լողանալ և կեղտոտված հագուստը փոխել.
գ) հարկավոր է տարահանվածներին խորհուրդ տալ չխմել, չուտել և չծխել այնքան ժամանակ, քանի դեռ ձեռքերը լվացած չեն.
դ) տեղական արտադրության սննդամթերք է համարվում այն մթերքը, որն աճել է բաց երկնքի տակ և կարող է արտանետման պատճառով աղտոտված լինել ու շաբաթներով օգտագործվում է (օրինակ՝ կանաչեղենը).
ե) արտաքին ճառագայթահարման դոզային հզորության այս չափանիշը կիրառվում է միայն վտանգավոր փակ ռադիոիզոտոպային աղբյուրների նկատմամբ և վթարային իրավիճակում այն վերանայելու կարիք չկա.
զ) չափումը կատարվում է ռադիոակտիվ աղտոտվածության դոզիմետրիկ հսկողության համապատասխան մեթոդաբանության կիրառմամբ.
է) կարևոր սննդամթերքի տեսակների օգտագործման սահմանափակումը կարող է բերել առողջության համար լուրջ հետևանքների (օրինակ՝ սուր թերսնման), ինչի պատճառով նման սահմանափակում կարելի է մտցնել, երբ կա փոխարինող սննդամթերք.
ը) տվյալ տարածքում արածող փոքր եղջյուրավոր անասունների համար կարելի է կիրառել ՄԱՄ-3-ի 10%-ին հավասար մակարդակ.
թ) բնական տեղումների, հիմնականում անձրևի հետ, թափվող ռադոնի տրոհման արգասիքները կարող են բերել ֆոնային չափումների ժամանակ հաշվիչի արագության քառակի կամ ավելի մեծացման: Ստացվող տվյալները չի կարելի խառնել վթարային իրավիճակով պայմանավորված տվյալների հետ: Ռադոնի տրոհման արգասիքներով պայմանավորված՝ հաշվիչի արագությունն արագ կնվազի անձրևի դադարելուց հետո.
ժ) միայն մի քանի օրվա ընթացքում և միայն այն դեպքում, երբ չկա փոխարինող սննդամթերք.
ժա) միջուկային տրոհման արգասիքներն առաջացել են անցած ամսվա ընթացում և այդ պատճառով պարունակում են մեծ քանակությամբ ռադիոակտիվ յոդ:
- Լաբորատոր անալիզի արդյունքում սննդամթերքում, կաթում և խմելու ջրում հայտնաբերված ռադիոակտիվ իզոտոպների գումարային ակտիվության համար նախապես հաշվարկված միջամտման աշխատանքային մակարդակի (ՄԱՄ-5) արժեքները
|
Միջամտման աշխատանքային մակարդակը |
Միջամտման աշխատանքային մակարդակի արժեքը |
Ձեռնարկվելիք միջամտման գործողությունը |
|
ՄԱՄ-5 |
Գումարային բետա ակտիվությունը` 100 Bq/kg |
Բարձր է ՄԱՄ-5-ից` գնահատել օգտագործելով ՄԱՄ-6-ը |
|
Գումարային ալֆա ակտիվությունը` |
Ցածր է ՄԱՄ-5-ից` վթարային իրավիճակում օգտագործման համար անվտանգ է |
- Լաբորատոր անալիզի արդյունքում սննդամթերքում, կաթում և խմելու ջրում հայտնաբերված առանձին ռադիոակտիվ իզոտոպների խտության համար նախապես հաշվարկված միջամտման աշխատանքային մակարդակների (ՄԱՄ-6) արժեքները
|
Ռադիոակտիվ իզոտոպը |
Միջամտման աշխատանքային մակարդակը |
Ռադիոակտիվ իզոտոպը |
Միջամտման աշխատանքային մակարդակը |
Ռադիոակտիվ իզոտոպը |
Միջամտման աշխատանքային մակարդակը |
Ռադիոակտիվ իզոտոպը |
Միջամտման աշխատանքային մակարդակը |
|
H-3 |
2x105 |
V-48 |
3x104 |
Ge-77 |
6x106 |
Y-93 |
1x106 |
|
Be-7 |
7x105 |
V-49 |
2x105 |
As-72 |
4x105 |
Zr-88 |
3x104 |
|
Be-10 |
3x103 |
Cr-51 |
8x105 |
As-73 |
3x104 |
Zr-93 |
2x104 |
|
C-11 |
2x109 |
Mn-52 |
1x105 |
As-74 |
3x104 |
Zr-95 |
6x103 + |
|
C-14 |
1x104 |
Mn-53 |
9x104 |
As-76 |
4x105 |
Zr-97 |
5x105 + |
|
F-18 |
2x108 |
Mn-54 |
9x103 |
As-77 |
1x106 |
Nb-93m |
2x104 |
|
Na-22 |
2x103 |
Mn-56 |
3x107 |
Se-75 |
4x103 |
Nb-94 |
2x103 |
|
Na-24 |
4x106 |
Fe-52 |
2x106 + |
Se-79 |
7x102 |
Nb-95 |
5x104 |
|
Mg--28 |
4x105 +ա) |
Fe-55 |
1x104 |
Br-76 |
3z106 |
Nb-97 |
2x108 |
|
Al-26 |
1x103 |
Fe-59 |
9x103 |
Br-77 |
5x106 |
Mo-93 |
3x103 |
|
Si-31 |
5x107 |
Fe-60 |
7x101 |
Br-82 |
1x106 |
Mo-99 |
5x105 + |
|
Si-32 |
9x102 |
Co-55 |
1x106 |
Rb-82 |
1x106 |
Tc-95m |
3x104 + |
|
P-32 |
2x104 |
Co-56 |
4x103 |
Rb-81 |
8x107 |
Tc-96 |
2x105 |
|
P-33 |
1x105 |
Co-57 |
2x104 |
Rb-83 |
7x103 |
Tc-96m |
2x109 |
|
S-35 |
1x104 |
Co-58 |
2x104 |
Rb-84 |
1x104 |
Tc-97 |
4x104 |
|
Cl-36 |
3x103 |
Co-58m |
9x107 |
Rb-86 |
1x104 |
Tc-97m |
2x104 |
|
Cl-38 |
3x108 |
Co-60 |
8x102 |
Sr-82 |
5x103 + |
Tc-98 |
2x103 |
|
K=40 |
NA բ, գ) |
Ni-59 |
6x104 |
Sr-85 |
3x104 |
Tc-99 |
4x103 |
|
K-42 |
3x106 |
Ni-63 |
2x104 |
Sr-85m |
3x109 |
Tc-99m |
2x108 |
|
K-43 |
4x106 |
Ni-65 |
4x107 |
Sr-87m |
3x108 |
Ru-97 |
2x106 |
|
Ca-41 |
4x104 |
Cu-64 |
1x107 |
Sr-89 |
6x103 |
Ru103 |
3x104 |
|
Ca-45 |
8x103 |
Cu-67 |
8x105 |
Sr-90 |
2x105 + |
Ru-105 |
2x107 |
|
Ca-47 |
5x104 + |
Zn-65 |
2x103 |
Sr-91 |
3x106 |
Ru-106 |
6x102 + |
|
Co-60 |
8x102 |
Zn-69 |
6x108 |
Sr-92 |
2x107 |
Rh-99 |
1x105 |
|
Sc-44 |
1x107 |
Zn-69m |
3x106 + |
Y-87 |
4x105 + |
Rh-101 |
8x103 |
|
Sc-46 |
8x103 |
Ga-67 |
1x106 |
Y-88 |
9x103 |
Rh-102 |
2x103 |
|
Sc-46 |
8x103 |
Ga-68 |
2x108 |
Y-90 |
9x104 |
Rh-102m |
5x103 |
|
Sc-47 |
4x105 |
Ga-72 |
1x106 |
Y-91 |
5x103 |
Rh-103m |
5x109 |
|
Sc-48 |
3x105 |
Ge-68 |
3x103 + |
Y-91m |
2x109 |
Rh-105 |
1x106 |
|
Ti-44 |
6x102 + |
Ge-71 |
5x106 |
Y-92 |
1x107 |
Pd-103 |
2x105 + |
|
Pd-107 |
7x104 |
I-124 |
1x104 |
Nd-147 |
6x104 |
Ho-166 |
5x105 |
|
Pd-109 |
2x106 |
I-125 |
1x103 |
Nd-149 |
8x107 |
Ho-166m |
2x103 |
|
Ag-105 |
5x104 |
I-126 |
2x103 |
Pm-143 |
3x104 |
Er-169 |
2x105 |
|
Ag-108m |
2x103 + |
I-129 |
NAd |
Pm-144 |
6x103 |
Er-171 |
6x106 |
|
Ag-110m |
2x103 + |
I-131 |
3x103 |
Pm-145 |
3x104 |
Tm-167 |
1x105 |
|
Ag-111 |
7x104 |
I-132 |
2x107 |
Pm-147 |
1x104 |
Tm-170 |
5x103 |
|
Cd-109 |
3x103 |
I-133 |
1x105 |
Pm-148m |
1x104 + |
Tm-171 |
3x104 |
|
Cd-113m |
4x102 |
I-134 |
2x108 |
Pm-149 |
3x105 |
Yb-169 |
3x104 |
|
Cd-115 |
2x105 + |
I-135 |
2x106 |
Pm-151 |
8x105 |
Yb-175 |
4x105 |
|
Cd-115m |
6x103 |
Cs-129 |
1x107 |
Sm-145 |
2x104 |
Lu-172 |
1x105 |
|
In-111 |
1x106 |
Cs-131 |
2x106 |
Sm-147 |
1x102 |
Lu-173 |
2x104 |
|
In-113m |
4x108 |
Cs-132 |
4x105 |
Sm-151 |
3x104 |
Lu-174 |
1x104 |
|
In-114m |
3x103 |
Cs-134 |
1x103 |
Sm-153 |
5x105 |
Lu-174m |
1x104 |
|
In-115m |
5x107 |
Cs-134m |
3x108 |
Eu-147 |
8x104 |
Lu-177 |
2x105 |
|
Sn-113 |
1x104 + |
Cs-135 |
9x103 |
Eu-148 |
2x104 |
Hf-172 |
2x103 |
|
Sn-117m |
7x104 |
Cs-136 |
4x104 |
Eu-149 |
9x104 |
Hf-175 |
3x104 |
|
Sn-119m |
1x104 |
Cs-137 |
2x103 + |
Eu-150b |
3x106 |
Hf-181 |
2 x104 |
|
Sn-121m |
5x103 + |
Sn-126 |
5x102 + |
Eu-150a |
4 x 103 |
Hf-182 |
1 x103 + |
|
Sn-123 |
3x103 |
Sb-122 |
2x105 |
Eu-152 |
3 x 103 |
W-178 |
2 x 105 + |
|
Sn-125 |
2x104 |
Sb-124 |
5x103 |
Eu-152m |
4 x 106 |
W-181 |
1 x 105 |
|
Sb-126 |
3x104 |
Sb-125 |
3x103 + |
Eu-154 |
2 x 103 |
W-185 |
2 x 104 |
|
Te-121 |
1x105 |
Ba-131 |
1x105 + |
Eu-155 |
1 x 104 |
W-187 |
1 x 106 |
|
Te-121m |
3x103 + |
Ba-133 |
3x103 |
Eu-156 |
2x104 |
W-188 |
3 x 103 + |
|
Te-123m |
5x103 |
Ba-133m |
9x105 |
Gd-146 |
8x103 + |
Re-184 |
2 x 104 |
|
Te-125m |
1x104 |
Ba-140 |
1x104 + |
Gd-148 |
1x102 |
Re-184m |
3 x 103 + |
|
Te-127 |
1x107 |
La-137 |
4x104 |
Gd-153 |
2x104 |
Re-186 |
1 x 105 |
|
Te-127m |
3x103 + |
La-140 |
2x105 |
Gd-159 |
2x106 |
Re-187 |
5 x 105 |
|
Te-129 |
2x108 |
Ce-139 |
3x104 |
Tb-157 |
9x104 |
Re-188 |
7 x 105 |
|
Te-129m |
6x103 + |
Ce-141 |
3x104 |
Tb-158 |
3x103 |
Re-189 |
8 x 105 |
|
Te-131 |
4x108 |
Ce-143 |
5x105 |
Tb-160 |
7x103 |
Os-185 |
2 x 104 |
|
Te-131m |
3x105 |
Ce-144 |
8x102 + |
Dy-159 |
7x104 |
Os-191 |
8 x 104 |
|
Te-132 |
5x104 + |
Pr-142 |
6x105 |
Dy-165 |
7x107 |
Os-191m |
1 x 107 |
|
I-123 |
5x106 |
Pr-143 |
4x104 |
Dy-166 |
6x104 + |
Os-193 |
7 x 105 |
|
Os-194 |
8 x 102 + |
Pb-212 |
2 x 105 + |
Np-237 |
9 x 101 + |
Cm-246 |
5 x 101 |
|
Ir-189 |
2 x 105 |
Bi-210 |
1 x 105 |
Ac-225 |
3 x 103 |
Cf-253 |
3 x 104 |
|
Ir-190 |
6 x 104 |
Bi-210m |
2 x 102 |
Ac-227 |
5.0 + |
Cf-254 |
3 x 101 |
|
Ir-192 |
8 x 103 |
Bi-212 |
7 x 107 + |
Ac-228 |
7 x 106 |
Es-253 |
5 x 103 |
|
Ir-194 |
6 x 105 |
Po-210 |
5.0 |
Pu-236 |
1 x 102 |
|
|
|
Pt-188 |
6 x 104 + |
At-211 |
2 x 103 + |
Pu-237 |
2 x 105 |
||
|
Pt-191 |
9x105 |
Au-199 |
5 x 105 |
Pu-238 |
5 x 101 |
||
|
Pt-193 |
3 x 105 |
Th-227 |
9 x 101 + |
Pu-239 |
5 x 101 |
||
|
Pt-193m |
3 x 105 |
Th-228 |
2 v 101 + |
Pu-239/Be-9 |
5 x 101 |
||
|
Pt-195m |
3 x 105 |
Th-229 |
8.0 + |
Pu-240 |
5 x 101 |
||
|
Pt-197 |
2 x 106 |
Th-230 |
5 x 101 |
Pu-241 |
4 x 103 |
||
|
Pt-197m |
1 x 108 |
Th-231 |
2 x 106 |
Pu-242 |
5 x 101 |
||
|
Ta-178a |
1 x 108 |
Th-232 |
4.0 |
Pu-244 |
5 x 101 + |
||
|
Ta-179 |
6 x 104 |
Th-234 |
8 x 103 + |
Am-241 |
5 x 101 |
||
|
Ta-182 |
5 x 103 |
Pa-230 |
5 x 104 |
Am-242m |
5 x 101 + |
||
|
Hg-194 |
2 x 102 + |
Pa-231 |
2 x 101 |
Am-243 |
5 x 101 + |
||
|
Hg-195 |
2 x 107 |
Pa-233 |
3 x 104 |
Am-244 |
4 x 106 |
||
|
Hg-195m |
8 x105 |
U-230 |
8 x 102 + |
Am-241/Be-9 |
5 x 101 |
||
|
Hg-197 |
1 x 106 |
U-232 |
2 x 101 |
Cm-240 |
4 x 103 |
||
|
Hg-197m |
2 x 106 |
U-233 |
1 x 102 |
Cm-241 |
3 x 104 |
||
|
Hg-203 |
1 x 104 |
U-234 |
2 x 102 |
Cm-242 |
5 x 102 |
||
|
Tl-200 |
5 x 106 |
U-235 |
2 x 102 + |
Cm-243 |
6 x 101 |
||
|
Tl-201 |
3 x 106 |
U-236 |
2 x 102 |
Cm-244 |
7 x 101 |
||
|
Tl-202 |
2 x 105 |
U-238 |
1 x 102 + |
Cm-245 |
5 x 101 |
||
|
Tl-204 |
3 x 103 |
Np-235 |
7 x 104 |
Cm-247 |
6 x 101 |
||
|
Pb-201 |
2 x 107 |
Np-236L |
8 x 102 + |
Cm-248 |
1 x 101 |
||
|
Pb-202 |
1 x 103 + |
Np-236s |
4 x 106 |
Bk-247 |
2 x 101 |
||
|
Pb-203 |
2 x 106 |
Np-239 |
4 x 105 |
Bk-249 |
1 x 104 |
||
|
Pb-205 |
2 x 104 |
Ra-223 |
4 x 102 + |
Cf-248 |
2 x 102 |
||
|
Pb-210 |
2.0 + |
Ra-224 |
2 x 103 + |
Cf-249 |
2 x 101 |
||
|
Bi-205 |
7 x 104 |
Ra-225 |
2 x 102 + |
Cf-250 |
4 x 101 |
||
|
Bi-206 |
8 x 104 |
Ra-226 |
2 x 101 + |
Cf-251 |
2 x 101 |
||
|
Bi-207 |
3 x 103 |
Ra-228 |
3.0 |
Cf-252 |
4 x 101 |
||
1) Ներկայացված միջամտման աշխատանքային մակարդակները վերաբերում են տեղական արտադրության սննդամթերքին և կիրառվում են այլընտրանքային սննդի մատակարարման առկայության դեպքում:
2) Սահմանված միջամտման աշխատանքային մակարդակները կիրառվում են անմիջական օգտագործման համար նախատեսված տեղական արտադրության չվերամշակված սննդամթերքի համար: Չոր և խտացված (կոնցենտրացված) սննդամթերքի համար, դրանց վերամշակման ժամանակ ռադիոիզոտոպային կազմի փոփոխման պատճառով, սահմանված միջամտման մակարդակները կարող են համարվել չհիմնավորված:
3) Ելնելով գործնական նկատառումներից՝ ռադիոակտիվ իզոտոպների տարբեր խմբերի համար սահմանված միջամտման աշխատանքային մակարդակները պետք է դիտարկել որպես այդ ռադիոակտիվ իզոտոպների ակտիվությունների գումար:
4) Քիչ քանակությամբ օգտագործվող սննդամթերքի համար (օրինակ՝ համեմունքների համար) միջամտման աշխատանքային մակարդակները, համեմատած հիմնական սննդամթերքի հետ, կարող են մեծ լինել մինչև 10 անգամ, որովհետև սննդամթերքի այդ տեսակները չեն կարող առաջացնել ներքին ճառագայթահարման զգալի դոզա:
5) Ներկայացված միջամտման աշխատանքային մակարդակները գործում են վթարից հետո մեկ տարվա ընթացքում, որից հետո, ելնելով շրջակա միջավայրի ճառագայթային մոնիթորինգի արդյունքների վրա, կարգավորող մարմնի կողմից պետք է հաստատվեն նոր միջամտման աշխատանքային մակարդակներ` որպես եղած ճառագայթահարման իրավիճակ:
- Վթարային հակազդման պահանջներից ելնելով վթարային պատրաստվածության դասերը
|
||||||||||||||
- 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Կ. Կարապետյան
2017թ. ----------ի
Երևան
-
Քննարկվել է
05.12.2017 - 28.12.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Արտակարգ իրավիճակներ
-
Նախարարություն
Արտակարգ իրավիճակների նախարարություն
Դիտումներ` 4451
Տպել