Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ

Օրենքի նախագծի նպատակը թեթև մարդատար ավտոմեքենա արտադրողի դիստրիբյուտոր կամ դիլեր չհանդիսացող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող թեթև մարդատար ավտոմեքենաների մասով ԱԱՀ-ի հաշվանցումների (պակասեցումների) կատարման մասով սահմանափակում նախատեսելն է:

  • Քննարկվել է

    10.07.2023 - 25.07.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5483

Տպել

Առաջարկներ`

Սերգեյ Կարապետյան

24.07.2023

Նախագիծը ավտոներկրողների դաշտը կտանի մոնոպոլիզացման․ խոշոր դիստրիբյուտրներն ու դիլլերները գերշահույթով կաշխատեն, իսկ այն կազմակերպությունները, որոնք դիստրիբյուտոր չեն, ներմուծում և արտահանում են կամ տեղում վաճառում, բնականաբար կվերանայեն գները։ Արդյունքում ողջ հարկային բեռը կկրեն սպառողները։

Marine Budaghyan

24.07.2023

Եթե նախագծի նպատակը ԱԱՀ-ի անհիմն վերադարձը կանխելն է, միգուցե այնպիսի վարչարարություն իրականացնեիք, որով կկարողանայիք շուկան մաքրել ոչ օրիանապահ հարկատուներից, այլ ոչ թե «թացը խառնել չորի հետ»։

«ԻՐԱԶԵԿ ՀԱՐԿԱՏՈՒ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ

22.07.2023

Համաձայն նախագծի հարկ վճարողը ՀՀ տարածք ներմուծված մեքենայի համար ԱԱՀ -է վճարելու մաքսային մարմիններին և ՀՀ տարածքում օտարման դեպքում ևս ԱԱՀ է հաշվարկելու և վճարելու, բայց ներմուծման ժամանակ վճարված ԱԱՀ-ն հաշվանցելու իրավունք չի ունենալու։ Այսինքն` ստացվում է, որ նույն մեքենայի համար երկու անգամ ԱԱՀ է հաշվարկվելու, որը չի բխում հարկային օրենսգրքի և ԱԱՀ-ի տրամաբանությունից։

Տեսնել ավելին