Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N1477-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

1․ Անհրաժեշտությունը։

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի N1477-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է արոտների ծանրաբեռնվածության ճշգրտման և դրանց օգտագործման արդյունավետությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ։

 

2․ Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին»  N1477-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում ներկայացված են արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու պայմանագրերի օրինակելի ձևերը, որոնցում արոտավայրերից և խոտհարքներից օգտվողների պարտավորությունների ցանկում ներառված չեն օգտագործողներին վարձակալությամբ տրված տարածքների բուսական աշխարհի օբյեկտների, բնական բուսական համակեցությունների ամբողջականությանը, պահպանության, բուսական աշխարիհ այլ օգտագործողների իրավունքները չխախտելու, բուսական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիթորինգի իրականացման գործընթացներում պետական մարմինների գործունեությանը աջակցություն ցուցաբերելու մասին պարտավորությունները։ Մինչդեռ «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածով սահմանված են բուսական աշխարհի օբյեկտներն օգտագործողների պարտավորությունների շրջանակը, որտեղ ներառված են վերը նշված այն պարտավորությունները,  որոնք տեղ չեն գտել ՀՀ կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ին N1477-Ն որոշմամբ հաստատված հավելվածներում ներկայացված՝ արոտաներից և խոտհարքներից օգտվելու պայմանագրի օրինակելի ձևերում: Այս հանգամանքի հետևանքով երբեմն ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ, մասնավորապես, բուսական աշխարհի օբյեկտների հաշվառման և մոնիթորինգի ընթացքում վարձակալները հաճախ պատշաճ աջակցություն չեն ցուցաբերում պետական մարմինների գործունեությանը, իսկ որոշ դեպքերում իրենց վարձակալած տարածքներում արգելում են քաղաքացիներին հավաքել դեղաբույսեր, ուտելի բույսեր և հատապտուղներ՝ խախտելով բուսական աշխարհի այլ օգտագործողների իրավունքները:

 

3 Կարգավորման նպատակը և բնույթը։

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի   N1477-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը նախատեսում է արոտների և խոտհարքների վարձակալների նկատմամբ սահմանել բուսական աշխարհի պահպանությանն ուղղված դրույթներ:

 

4 Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։

 

Որոշման նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից։

 

5 Ակնկալվող արդյունքը։

Նախագծի ընդունմամբ արոտների և խոտհարքների վարձակալների վարձակալության պայմանագրերում կներառվեն բնապահպանական բնույթի պարտավորություններ:

6 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ։

 

Նախագիծը բխում է «Բուսական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի պահանջներից։

 

7 Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չկա:

 

8․ Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չկա:

  • Քննարկվել է

    27.06.2023 - 12.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2612

Տպել