Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

    

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

__________ի     2023 թվականի    N ______Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ,ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ  ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ»  ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ ՀՐԱՁԳՈՒԹՅԱՆ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 13-Ի N 2145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերը, 64-րդ հոդվածի 2-րդ մասը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ  հոդվածները, «Պետական ոչ առևտրային կազմա­կեր­պու­թյուն­ների մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի  «զ» ենթակետն ու 24-րդ հոդվածը ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ու մ է.

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության Հանրապետական մարզադպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը` 269.210.02654 ) միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպությանը (պետական գրանցման համարը` 286.210.04872):
  2. Սահմանել, որ՝

 1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության  Հանրապետական մարզադպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդը «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունն է, և վերջինիս են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները` փոխանցման ակտին համապատասխան:

2) վերակազմակերպման հետ կապված ծախսերը կատարվելու են` «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին:

  1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում ապահովել.

1) սույն որոշման 1-ին կետում նշված՝  Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության  Հանրապետական մարզադպրոց»  պետական ոչ առևտրային կազմակերպության գույքագրման աշխատանքների իրականացումը, գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը, ինչպես նաև փոխանցման ակտի, գույքի կազմի և արժեքի, միացման պայմանագրի և նշված գույքի հանձնման-ընդունման ակտի հաստատումը,

2) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Հրաձգության  Հանրապետական մարզադպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության դադարման պետական գրանցումը.

3)  վերակազմակերպումից բխող «Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոց»    պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության մեջ համապատասխան  փոփոխությունների կատարումը և պետական գրանցումը :

  1. 5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի ««Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական հիմնարկները վերակազմակերպելու, «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» N 2145-Ն որոշման հավելված 1-ի ««Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությունների» ցանկի 6-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                          Ն.ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    19.06.2023 - 07.07.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1414

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Hovsep Karapetyan

27.06.2023

Բարև Ձեզ Հարգելիներս, առաջարկում եմ Երևանի հրաձգության մարզադպրոցը քանի որ գործում է միայն Երևանի տարածքում և այդպես էլ կոչվում է "Երևանի հրաձգության մարզադպրոց" ՊՈԱԿ-ը փոխանցել Երևանի քաղապետարանի ենթակայության տակ, իսկ " Հրաձգության հանրապետական մարզադպրոց" ՊՈԱԿ-ը՝ քանի որ ունի խմբեր ՀՀ այլ մարզերում թողնել ՀՀ Կրթության Գիտության Մշակույթի և Սպորտի Նախարարության ենթակայության տակ և պայմաններ ստեղծել խմբեր բացել նաև այլ մարզերում։ Առանց այն էլ շատ մարզերում հրաձգությամբ զբաղվողներ չկան, իսկ ցանկացողների քանակը մեծ է։

Մարինե Ավետիսյան

23.06.2023

Բարև ձեզ: Հարգելինե՛րս,առաջարկում եմ հետայսու ցանկացած ուս. հաստատությունների վերակազմավորման դեպքում,եթե վերակազմավորվող ուս. հաստատություններից մեկը մինչ վերակազմավորվելը գործելիս կլինի մարզում,հնարավորության դեպքում վերակազմավորված հաստատությունը թողնել գործի տվյալ մարզում:Առանց այն էլ Երևանի համեմատ մարզերում նկատելիորեն անաշխույժ է կյանքը:

Տեսնել ավելին