Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2023 թվականի N   -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հիմնական կենսաթոշակի, նվազագույն կենսաթոշակի և թաղման նպաստի չափերը, ստաժի մեկ տարվա արժեքը, պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության և նրանց ընտանիքների անդամների կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակների չափերը սահմանելու մասին» N 1734-Ն որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
  • 1-ին ենթակետում «21000» թիվը փոխարինել «24000» թվով․
  • 4-րդ ենթակետում «1600» թիվը փոխարինել «1750» թվով․
  • 5-րդ ենթակետի «ա» պարբերությունում «46000» թիվը փոխարինել «50600» թվով, «բ» պարբերությունում «36000» թիվը փոխարինել «41400» թվով, «գ» պարբերությունում՝ «33000» թիվը փոխարինել «38000» թվով.
  • 6-րդ ենթակետում «33000» թիվը փոխարինել «38000» թվով, իսկ «90000» թիվը փոխարինել «120000» թվով ․
  • 7-րդ և 8-րդ ենթակետերում «31600» թիվը փոխարինել «36000» թվով։
  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 26-ի «Ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքումնպաստների և թաղման նպաստի չափերը սահմանելու մասին» N 1489-Ն որոշման 1-ին կետի՝
  • 1-ին ենթակետում «31600» թիվը փոխարինել «36000» թվով,
  • 2-րդ ենթակետի «ա» պարբերությունում «31600» թիվը փոխարինել «39000» թվով, «բ» պարբերությունում «31600» թիվը փոխարինել «37500» թվով, «գ» պարբերությունում «31600» թիվը փոխարինել «36000» թվով.
  • 3-րդ ենթակետում «90000» թիվը փոխարինել «100000» թվով։
  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2023 թվականի հուլիսի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա:
  • Քննարկվել է

    12.06.2023 - 28.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2303

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

13.06.2023

Մովսես Արիստակեսյան ՏՆՏԵսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Դեմ ենք այս նախագծին, քանի որ դրանով նախատեսված փոփոխություննեը, թեև արտաքուստ կրում են սոցիալական բնաւյթ, այդուհանդերձ հակասահմանադրական են: Նախ դրանք չեն համապատասխանում Հայաստանում տնտեսական կարգը սոցիալական շուկայական է սահմանադրական իրավակարգավորմանը, ապաևէ Սոցիալական խարտիայով սահմանված այն միջազգային նորմին, որ աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների մակարդակները պետք է փոփոխվեն նախընթաց ժամանակաշրջանի սպառողական գների աճին համապատասխան և նվազագույն կենսաթոշակների ու նպաստների չափերը պետք է կազմեն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի առնվազն 60 և ավելի տոկոսը: Փաստորեն այսօրվա դրությամբ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 75.000 ՀՀ դրամ (https://www.arlis.am/), թեև ՀՀ իշխանությունները խոստացել էին, որ դա 2023 թ. հունվարի 1-ից պետք է կազմի 80.000 ՀՀ դրամ (https://www.24news.am/news/223652): Դրա հետ մեկտեղ երկրում 2022 թ. արդյունքներով գնաճն ըստ պաշտոնական տվյալների կազմել է 8.3 տոկոս (https://www.azatutyun.am/a/32217194.html) Ըստ այդմ ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի և նպաստի չափը պետք է կազմի առնվազն 45.000 ՀՀ դրամ և ոչ թե 24.000 ՀՀ դրամ, ինչպես առաջարկվում է նախագծվ, որպեսզի ՀՀ հպարտ կենսաթոշակառուն կամ նպաստառուն կարողանա ապահովել ֆիզիկական իր նվաստ գոյությունը: Այս ամենը ծիծաղելի է թվում, երբ տեսնում ենք ՀՀ կառավարության գործողությունները գնաճի, հայկական ար-ույթի այս պայմաններում ՏՏ ոլորտին տրվող արտոնությունների, իրավապահ մարմինների աշխատակիցների, դատական համակրագի աշխատակիցների աշխատավարձների կրկնակի կերպով բարձրացման, ապօրինի հավելավճարների ու պարգևավճարների տրման քաղաքականությունը: Օրինագիծը պարզ ծիծաղ է ՀՀ հպարտ քաղաքացու հանդեպ: Թող այդպիսի չափերով օրինագծի հեղինակները վարվեն իրենց աշխատավարձների նկատմամբ:

Կարեն Աբրահամյան

12.06.2023

Առաջարկում եմ այսուհետ կենսաթոշակների ավելացման ժամանակ շեշտը դնել աշխատանքային ստաժի հաշվարկման վրա, մինչև 20 տարի ստաժ ունեցող ու ընդհանրապես ստաժ չունեցող քաղաքացիները գրեթե նույն չափով կենսաթոշակ են ստանում.ո՞ւր մնաց աշխատելը խրախուսելու պետության քաղաքականությունը

Տեսնել ավելին