Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-Ի N 1734-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի N 1489-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Համաձայն ներկայացված նախագծի առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի N 1734-Ն և 2013 թվականի դեկտեմբերի 26-ի N 1489-Ն որոշումների մեջ: Նախագծի ընդունմամբ նախադրյալներ կստեղծվեն ՀՀ կառավարության ծրագրի 4.6-րդ մասով նախատեսված՝ կենսաթոշակների բարձրացմանը վերաբերող դրույթի իրականացման համար` կբարձրանան նվազագույն կենսաթոշակ ստացողների կենսաթոշակի չափերը, հիմնական կենսաթոշակի չափը, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը:

 

  • Քննարկվել է

    12.06.2023 - 28.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2250

Տպել

Առաջարկներ`

"Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն

13.06.2023

Մովսես Արիստակեսյան ՏՆՏԵսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Դեմ ենք այս նախագծին, քանի որ դրանով նախատեսված փոփոխություննեը, թեև արտաքուստ կրում են սոցիալական բնաւյթ, այդուհանդերձ հակասահմանադրական են: Նախ դրանք չեն համապատասխանում Հայաստանում տնտեսական կարգը սոցիալական շուկայական է սահմանադրական իրավակարգավորմանը, ապաևէ Սոցիալական խարտիայով սահմանված այն միջազգային նորմին, որ աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների մակարդակները պետք է փոփոխվեն նախընթաց ժամանակաշրջանի սպառողական գների աճին համապատասխան և նվազագույն կենսաթոշակների ու նպաստների չափերը պետք է կազմեն օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի առնվազն 60 և ավելի տոկոսը: Փաստորեն այսօրվա դրությամբ ՀՀ-ում նվազագույն աշխատավարձի չափը կազմում է 75.000 ՀՀ դրամ (https://www.arlis.am/), թեև ՀՀ իշխանությունները խոստացել էին, որ դա 2023 թ. հունվարի 1-ից պետք է կազմի 80.000 ՀՀ դրամ (https://www.24news.am/news/223652): Դրա հետ մեկտեղ երկրում 2022 թ. արդյունքներով գնաճն ըստ պաշտոնական տվյալների կազմել է 8.3 տոկոս (https://www.azatutyun.am/a/32217194.html) Ըստ այդմ ՀՀ-ում նվազագույն կենսաթոշակի և նպաստի չափը պետք է կազմի առնվազն 45.000 ՀՀ դրամ և ոչ թե 24.000 ՀՀ դրամ, ինչպես առաջարկվում է նախագծվ, որպեսզի ՀՀ հպարտ կենսաթոշակառուն կամ նպաստառուն կարողանա ապահովել ֆիզիկական իր նվաստ գոյությունը: Այս ամենը ծիծաղելի է թվում, երբ տեսնում ենք ՀՀ կառավարության գործողությունները գնաճի, հայկական ար-ույթի այս պայմաններում ՏՏ ոլորտին տրվող արտոնությունների, իրավապահ մարմինների աշխատակիցների, դատական համակրագի աշխատակիցների աշխատավարձների կրկնակի կերպով բարձրացման, ապօրինի հավելավճարների ու պարգևավճարների տրման քաղաքականությունը: Օրինագիծը պարզ ծիծաղ է ՀՀ հպարտ քաղաքացու հանդեպ: Թող այդպիսի չափերով օրինագծի հեղինակները վարվեն իրենց աշխատավարձների նկատմամբ:

Կարեն Աբրահամյան

12.06.2023

Առաջարկում եմ այսուհետ կենսաթոշակների ավելացման ժամանակ շեշտը դնել աշխատանքային ստաժի հաշվարկման վրա, մինչև 20 տարի ստաժ ունեցող ու ընդհանրապես ստաժ չունեցող քաղաքացիները գրեթե նույն չափով կենսաթոշակ են ստանում.ո՞ւր մնաց աշխատելը խրախուսելու պետության քաղաքականությունը

Տեսնել ավելին