Հիշել նախագիծը

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

------ --------------------------- 2023 թ. № ---------  -Ա

 

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ

ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ

ԱՄԱՌԱՅԻՆ  ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

 

                Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն  որոշման հավելվածի 5-րդ և 6-րդ կետերը՝ Հայաuտանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից մինչև 2027 թվականի ամառային  զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝  համաձայն հավելված N 1-ի.
  2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից մինչև 2025 թվականի ամառային զորակոչը տարկետում տալ սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների՝ համաձայն հավելված N 2-ի.
  3.   Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի  ամառային զորակոչից  սկսած  մինչև  26 տարին լրանալը տարկետում տալ.

1) Ռուդիկ Սեյրանի Մկրտչյանին (ծնված` 1998 թվականի հոկտեմբերի 26-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Արթիկ, Շինարարների փ., շ. 3, բն. 11, Արթիկի ԶԿ)՝ ֆուտբոլի  ՀՀ ազգային հավաքական թիմի անդամ (նախորդ տարկետումը տրամադրվել է ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1190-Ա որոշմամբ՝ մինչև 2023 թվականի ամառային զորակոչը),

2) Հրաչիկ Արայիկի Գևորգյանին (ծնված` 1998 թվականի հուլիսի 24-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Արարատի մարզ, գ. Քաղցրաշեն, Մ. Նալբանդյան փ., տ. 22, Արարատի մարզի ԶԿ)՝ ֆուտբոլի  ՀՀ ազգային հավաքական թիմի անդամ (նախորդ տարկետումը տրամադրվել է ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1186-Ա որոշմամբ՝ մինչև 2023 թվականի ամառային զորակոչը),

3) Մարկ Տարոնի Գրիգորյանին  (ծնված` 1998 թվականի հուլիսի 18-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Մարտունի,Գեղարքունիքի մարզի ԶԿ)՝ ֆուտբոլի  ՀՀ ազգային հավաքական թիմի անդամ (նախորդ տարկետումը տրամադրվել է ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 22-ի N 1186-Ա որոշմամբ՝ մինչև 2023 թվականի ամառային զորակոչը),

           4) Վարազդատ Արայի Լալայանին (ծնված` 1999 թվականի մայիսի 1-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ,  ք. Գյումրի, Շիրակշին 3 բան., Մոդուլ 5, բն. 2, Շիրակի մարզի ԶԿ)՝  ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2022 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է, ծանրամարտի մեծահասակների աշխարհի 2022 թվականի առաջնության՝ 3-րդ մրցանակակիր,

           5) Արմեն Նորիկի Գրիգորյանին (ծնված` 2000 թվականի ապրիլի 15-ին, հաշվառման հասցեն՝  ՀՀ, Կոտայքի մարզ, գ. Քասախ, Վ. Սարգսյան փ., շ.9, բն. 31, Կոտայքի մարզի ԶԿ)՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2022 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է,

           6) Սամվել Ավետիսի Գասպարյանին (ծնված` 1997 թվականի նոյեմբերի 24-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Սայաթ-Նովայի փ., շ. 9-9 ա, բն. 3, Շիրակի մարզի ԶԿ)՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2022 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է, ծանրամարտի մեծահասակների աշխարհի 2022 թվականի առաջնության՝ 3-րդ մրցանակաիր,

             7) Արա Անդրանիկի Աղանյանին (ծնված` 2000 թվականի մայիսի  25-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, ք. Գյումրի, Լիսինյան փ., տ. 5/2, Շիրակի մարզի ԶԿ)՝ ծանրամարտի մեծահասակների Եվրոպայի 2022 թվականի առաջնության 2-րդ մրցանակակիր է,

             8) Հրաչյա Գևորգի Պողոսյանին (ծնված` 1999 թվականի մարտի  5-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Խորոնք, Վ. Վարդանյան փ., տ. 50, Էջմիածնի ԶԿ)՝ հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների (Մ-23)   աշխարհի 2021 և 2022 թվականների առաջնությունների 3-րդ մրցանակակիր է, հունահռոմեական ըմբշամարտի մինչև 23 տարեկանների (Մ-23) Եվրոպայի 2021 թվականի առաջնության հաղթող է՝ 1-ին մրցանակակիր,

            9) Գևորգ Վարդանեսի Թադևոսյանին (ծնված` 1999 թվականի օգոստոսի 21-ին, հաշվառման հասցեն՝ ՀՀ, Արմավիրի մարզ, գ. Խորոնք, Գարեգին Նժդեհի փ., տ. 37, Արմավիրի մարզի ԶԿ)՝ հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների (Մ-23) Եվրոպայի 2021 թվականի առաջնության 3-րդ մրցանակակիր է, հունահռոմեական ըմբշամարտի երիտասարդների (Մ-23) աշխարհի 2022 թվականի առաջնության՝ 2-րդ մրցանակակիր:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    31.05.2023 - 16.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1440

Տպել