Հիշել նախագիծը

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

______ _________________ 2023 թվականի N    -Ա

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԱՄԱՌԱՅԻՆ

ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 1 հավելվածի:
  2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 2 հավելվածի:
  3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2023 թվականի ամառային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 3 հավելվածի:
  4. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի 1-ին ենթակետով Սիփան Սամվելի Բարեյանի, 3-րդ ենթակետով Գևորգ Նարեկի Փանոսյանի, 2-րդ կետի 1-ին ենթակետով Մանվել Արսենի Աբրահամյանի, 3-րդ ենթակետով Օհան Առաքելի Սեմիրջյանի, 4-րդ ենթակետով Արեն Ատոմի Մխիթարյանի, 6-րդ ենթակետով Հայկ Վահրամի Տեր-Մաթևոսյանի, 12-րդ ենթակետով Վահան Ժոզեֆի Սարգսյանի, 19-րդ ենթակետով Դավիթ Տիգրանի Ռաշոյանի, 28-րդ ենթակետով Արտաշես Արտակի Մանուկյանի, 29-րդ ենթակետով Գրիգոր Նարեկի Գրիգորյանի, 30-րդ ենթակետով Վլադիմիր Վիգենի Քոչարյանի, 32-րդ ենթակետով Վլադիմիր Երվանդի Հովհաննիսյանի, 34-րդ ենթակետով Հրաչիկ Խաչատուրի Բաղդասարյանի, 35-րդ ենթակետով Գևորգ Արմանի Ղազարյանի, 38-րդ ենթակետով Ռազմիկ Մելիքի Էլոյանի, 40-րդ ենթակետով Ալբերտ Արթուրի Հարությունյանի, 43-րդ ենթակետով Նիկոլայ Հովհաննեսի Մեսրոպյանի, 44-րդ ենթակետով Սամվել Հարությունի Հարությունյանի, 47-րդ ենթակետով Էրիկ Սաֆարի Հարությունյանի, 49-րդ ենթակետով Հայկ Գրիգորի Սողոմոնյանի, 53-րդ ենթակետով Սարգիս Արսենի Մարգարյանի, 54-րդ ենթակետով Վահե Գնելի Օհանյանի, 59-րդ ենթակետով Էդուարդ Արաիկի Վասիլյանի, 60-րդ ենթակետով Լևոն Սամվելի Զաքարյանի, 62-րդ ենթակետով Նորայր Դանիելի Ազատյանի, 64-րդ ենթակետով Լևոն Արմանի Պետրոսյանի, 66-րդ ենթակետով Ալբերտ Արմանի Ղազարյանի, 68-րդ ենթակետով  Սամվել Էրիկի Աղավելյանի, 3-րդ կետի 1-ին ենթակետով Վյաչեսլավ Պարույրի Պետրոսյանի, 2-րդ ենթակետով Արեգ Նարեկի Բարսեղյանի, 4-րդ կետի 2-րդ ենթակետով Լևոն Արշակի Հարությունյանի, 5-րդ ենթակետով Գևորգ Կարենի Զադոյանի, 6-րդ ենթակետով Սամվել Ասատուրի Աղախանյանի, 5-րդ կետում ընդգրկված  Սամվել Արթուրի Գասպարյանի  մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրանց 18 տարին լրանալուց հետո:
  5. Սահմանել, որ սույն որոշման N N 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա (իսկ ընդունելության ավելի ուշ ժամկետների դեպքում՝ տվյալ բուհից տեղեկանք ընդունվելու ժամկետների մասին): Եթե մինչև 2023 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու, կամ ընդունելությունը ավելի ուշ լինելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2023 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:

        

        

 

                                                                                                 

 

 

 

 

 

Հայաստանի Հանրապետության

               վարչապետ                                                         Նիկոլ Փաշինյան

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    31.05.2023 - 16.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3296

Տպել

Առաջարկներ`

Սոնա Իշխանյան

16.06.2023

Հավելված 1-ում վրիպակ կա․ Ղլիջյան Տարոն Հայկի (ծնվ.՝ 03.06.2005թ) հաշվառման վայրում գրված է Եջմիածին՝ Վաղարշապատի փոխարեն, թաղամասը գրված է՝ տաղամաս։ Նախորդ ամիս այդ բնակարանը վաճառվել է, և նոր հաշվառման հասցեն կլինի ք․ Վաղարշապատ, Անդրանիկի թաղ․, տուն 9։ Առաջարկ՝ հաշվառման հասցեն գրել՝ ք․ Վաղարշապատ, Անդրանիկի թաղ․, տուն 9։ Շնորհակալություն։

Լիլյա Գասպարյան

13.06.2023

Հավելված N 1-ում ներկայացված անվանացնկում առկա է վրիպակ․ Սամվել Արթուրի Գասպարյան (ծնվ.՝ 02.08.2005թ., հաշվառման վայրը՝ Ախուրյան համայնք, գյուղ Վահրամաբերդ 7 փողոց, տուն 10, Երևանի Մխիթար Հեռացու անվան պետական բժշկական համալսարան) չի նշված մարզը՝ Շիրակ, վրիպակ կա նաև Հերացի անվան մեջ՝ գրված է ռ-ով։ Կանխավ շնորհակալություն։

Էրիկ Հակոբյան

08.06.2023

Հավելված 2-ում առկա է վրիպակ․ "Էրիկ Արայի Հակոբյան (ծնվ.՝ 21.07.2001թ., հաշվառման վայրը՝ Շիրակի մարզ, ք. Գյումրի, տնակ 226/085"-ից հետո առաջարկվում է ավելացնել ստորակետ (,)։ Առաջարկը ներկայացվում է, որպեսզի հաջորդող "ԵՊՀ" հապավումը չընդգրկվի հաշվառման հասցեի մեջ և չհամարվի վերջինիս բաղկացուցիչ մասը։

Տեսնել ավելին