Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««Սնանկության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ

  • Քննարկվել է

    30.05.2023 - 14.06.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Արդարադատություն, Սնանկություն, Էլեկտրոնային արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2637

Տպել

Առաջարկներ`

Տիգրան Ստեփանյան

31.05.2023

Նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ կետի երրորդ պարբերության մեջ <<մեկշաբաթյա ժամկետում>> բառակապակցությունը փոխարինել <<երկշաբաթյա ժամկետում>> բառակապակցությամբ։ Մեկշաբաթյա ժամկետում այդ անձինք անգամ չեն հասցնի ձեռնարկել իրենց իրավունքների պատշաճ պաշտպանությունը կազմակերպելուն ուղղված միջոցներ, այդ թվում՝ դիմել փաստաբանի։

Տիգրան Ստեփանյան

31.05.2023

Նախագծի 27-րդ հոդվածի 3-րդ կետում <<իրենց պատկանող (իրենց կողմից փաստացի տիրապետվող) շարժական գույք հանձնել կառավարչին>> բառակապակցությունը փոխարինել <<պարտապանին պատկանող (իրենց կողմից փաստացի տիրապետվող) շարժական գույք հանձնել կառավարչին>> բառակապակցությամբ։ Իսկ <<Միջնորդությունը պետք է պարունակի գույքը կառավարչին հանձնելու պահանջի հիմնավորումը>> բառակապակցությունը փոխարինել <<Միջնորդությունը պետք է պարունակի գույքը պարտապանին պատկանելու հիմնավորումը>>։ Հակառակ դեպքում այլ անձանց գույքային իրավունքների կոպիտ խախտման իրական վտանգ է ստեղծվում։

Տիգրան Ստեփանյան

30.05.2023

Նախագծի 2-րդ հոդվածի 10-րդ կետը բացառել՝ դատարանի մատչելիության չափազանց անհարկի սահմանափակում է, պարտատիրոջը փաստորեն տրվում է պարտապանի կամավոր սնանկության դիմումի վարույթ ընդունվելը բացառելու գործիք։

Տեսնել ավելին