Հիշել նախագիծը

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

--------------------------- 2023 թվականի N -Ն

 

 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ

 

 Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. ՀՀ կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի ««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1681-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) Որոշման 2-րդ կետի 4-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) ԱՏԳ ԱԱ 30 ապրանքային խմբում, ինչպես նաև ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 30-ի N 429-Ն որոշմամբ հաստատված բժշկական արտադրատեսակների ԱՏԳ ԱԱ խմբում ընդգրկված ապրանքների համար՝ Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը.».

2) Որոշման հավելված 7-ի

ա. 1-ին կետում «հետազոտվող դեղագործական արտադրանքի (այսուհետ՝ արտադրանք)» բառերից հետո լրացնել «, բժշկական արտադրատեսակների» բառերը:

բ. 2-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) առևտրային գործունեություն իրականացնելու նպատակով ներմուծում իրականացնելիս կամ օրենսդրությամբ սահմանված կարգով բարեգործական կամ մարդասիրական որակված ծրագրերի շրջանակներում ներմուծում իրականացնելու դեպքում կամ արտադրանքի պետական գրանցման, գիտաժողովների, ցուցահանդեսների և այլ նմանատիպ միջոցառումների համար նախատեսված նմուշները ներմուծելու դեպքում կամ արտադրանքի կլինիկական հետազոտությունների համար նախատեսված նմուշների ներմուծում իրականացնելու դեպքում՝ ապրանքաուղեկից փաստաթղթերի պատճենները, ձեռքբերման փաստաթղթերը, ինչպես նաև դեղագործական արտադրանքի տվյալ խմբաքանակի նմուշառման ակտը, փորձագիտական եզրակացությունը, դեղերի և դեղանյութերի, բժշկական արտադրատեսակների ներմուծման հավաստագիրը, կամ ներմուծման հավաստագրի բացակայության պարագայում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի կողմից տրված դեղերի, բժշկական արտադրատեսակների ներմուծումը մերժելու մասին հրամանը (բացառությամբ այն դեպքերի, երբ նմուշառում չի իրականացվում, չի տրամադրվում փորձագիտական եզրակացություն և դեղերի և դեղանյութերի ներմուծման հավաստագիր)։»:

գ. 7-րդ կետում «դեղերի» բառից հետո լրացնել «, բժշկական արտադրատեսակների» բառերը:

2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

  • Քննարկվել է

    25.05.2023 - 09.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2057

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ