Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Ստեփանյան 18.05.2023 21:30:50 Նախագիքը ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանելու մասով բացարձակ անհիմն է։ Փաստորեն ստացվում է, որ այդ մասով նախագծի միակ հիմնավորոումն այն է, որ ծխախոտի առավելագույն մանրածախ գնից բարձր գնով ապրանքների օտարման դեպքերի համար վարչական պատասխանատվություն նախատեսված չէ:
2 Տիգրան Ստեփանյան 18.05.2023 21:30:50 Եթե տնտեսվարողը նպատակահարմար է գտնում նշված արտադրանքը վաճառել որոշակի գնով, և առկա են այդ գնով գնելու պատրաստ գնողներ, ապա ի՞նչ իրավաչափ նպատակ է հետապնդում տվյալ նախագիծը նախաձեռնող կողմը։
3 Տիգրան Ստեփանյան 18.05.2023 21:30:50 Ընդ որում, եթե օրինակ նվազագույն գնից ցածր գնով ծխախոտի արտադրանքի օտարման դեպքերի համար վարչական պատաս¬խա¬նա¬տվու¬թյուն նախատեսելու իրավաչափ նպատակը կարող էր լինել, օրինակ, մրցակցության պաշտպանությունը /գնային դեմպինգի բացառումը/ և/կամ բնակչության առողջության պահպանման նպատակով ծխախոտի արտադրանքի մատչելիության նվազեցումը, ապա այս դեպքում ստացվում է, որ պետությունը ձգտում է հակառակին, այսինքն՝ ակցիզը բարձրացնի, բայց ծխախոտային արտադրանքը հանկարծ չթանկանա այն աստիճանի, որ քաղաքացիները գերադասեն ծխելն առհասարակ թարգել)