Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 07.07.2023 - 22.07.2023

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծի կարգավորման առարկան է հանդիսանում «Բաց թողնում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով կամ ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետության տարածք ԵՏՄ ապրանքի կարգավիճակ ունեցող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ ներմուծած ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից այդ ապրանքները Հայաստանի Հանրապետության տարածքից «Արտահանում» մաքսային ընթացակարգով արտահանելու կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ԵՏՄ անդամ պետություն արտահանելու դեպքում արտահանված ապրանքների համար մաքսային մարմինների կողմից իրականացվող հսկողության համար տարբերակված դրույքաչափերի սահմանումը։   Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել ներմուծված և արտահանվող՝ ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար մաքսային մարմինների կողմից իրականացվող գործառնությունների համար վարչարարական ծախսերին համարժեք պետական տուրքի դրույքաչափեր։
0 1803

Քննարկվել է 18.05.2023 - 02.06.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը Նախագծերի նպա­տակը ակցի­զա­­յին հարկով հարկվող ապրանքա­տե­սակների համար սահ­ման­ված ակցիզային հարկի դրույ­քա­չափերի վերանայումը, ինչպես նաև ծխախոտի արտադրանքը առավելագույն մանրածախ գնից բարձր գնով օտարելու դեպքերի համար վարչական տուգանքի սահմանումն է
3 2178

Քննարկվել է 28.08.2018 - 12.09.2018

«ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ` ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՈՉ ԵՆԹԱԿԱ ԱՅՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, ՈՐՈՆՑ ՆԵՐՄՈՒԾՈՒՄՆ ԱԶԱՏՎԱԾ Է ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻՑ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Oրենքի նա­խագծի ընդունումը պայմանա­վոր­ված է 2018 թվականի մարտի 23-ին ընդունված «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքների ընդունմամբ, և նշված օրենքը համապատասխանեցվում է վերոնշյալ օրենքներին:
0 6636

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 24.05.2018 - 15.06.2018

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Սույն օրենքը կարգավորում է ԱՏԳ ԱԱ 3403191000, 3403199000 և 3403990000 ապրանքախմբերին դասվող ապրանքներից արտադրող արդյունաբերական ընկերություններին ակցիզային հարկի վերադարձման ծագող իրավահարաբերությունները:
0 8038

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 16.02.2017 - 20.03.2017

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի թիվ 1420-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծն ուղղված է Հայաստանի Հան­րա­պե­տու­­թյունում արտադրված և Հայաստանի Հանրապետություն ներկրված գինեգործական և ԱՏԳ ԱԱ 220820 ապրանքախմբի ծածկագրերին դասվող արտադրանքի մակնշման սահ­ման­ված­ տեղեկությունները մակնիշի վրա զետեղելու կարգ սահմանելուն:
0 8382