Հիշել նախագիծը

«Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և տեղեկանքի ձևը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

« » 2023 թվականի N -Ն

  Սոցիալական ապահովության իրավունքներից ԵՎ երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաԵՎ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման կարգը, դրա համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը ԵՎ տեղեկանքի ձԵՎը սահմանելու մասին


     Ղեկավարվելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 71-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
     1. Սահմանել՝
     1) սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման կարգը՝ համաձայն հավելված 1-ի.
     2) սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման համար ներկայացվող անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը՝ համաձայն հավելված 2-ի.

     3) սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի ձև՝ համաձայն հավելված 3-ի:
     2. Սահմանել, որ մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված պետական կառավարման համակարգի մարմինների սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումների կողմից տրված՝ զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքները պահպանում են իրենց վավերականությունը:
     3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

 

 

 

 

 

Հավելված 1
ՀՀ կառավարության
2023 թվականի __________-ի
N -Ն որոշման

կարգ
Սոցիալական ապահովության իրավունքներից ԵՎ երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի, ինչպես նաԵՎ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման

      1. Սույն կարգով կարգավորվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասում նախատեսված պետական կառավարման մարմինների (այսուհետ՝ իրավասու պետական մարմին) սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման կողմից իրավասու պետական մարմինների համակարգերի զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամին, ինչպես նաև հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողին (այսուհետ՝ նաև շահառու) սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով կարգավիճակը հաստատող տեղեկանքի տրման հետ կապված հարաբերությունները:
     2. Սույն կարգի դրույթները տարածվում են նաև՝
     1) ծառայությունից սահմանված կարգով արձակվելուց հետո մահացած այն զինծառայողների ընտանիքների վրա, որոնց մահվան պատճառը ծառայության ընթացքում ստացած վնասվածքն է կամ ձեռք բերած հիվանդությունը.
     2) ծառայողական պարտականությունները կատարելիս կամ Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողությունների կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու կամ հակառակորդի նախահարձակ գործողության ժամանակ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողների ընտանիքների վրա.
     3) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N 580-Ն որոշմամբ սահմանված անձանց վրա (այսուհետ՝ կամավորական):
     3. Սույն կարգի համաձայն սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով կարգավիճակը հաստատող տեղեկանքը ստանալու համար զոհված (մահացած) զինծառայողի (կամ կամավորականի) ընտանիքի անդամը կամ հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը (կամ կամավորականը) իրավասու պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում է դիմում՝ համապատասխանաբար համաձայն Ձև 1-ի կամ Ձև 2-ի: Դիմումը կարող է ներկայացվել փաստաթղթային կամ էլեկտրոնային եղանակով, փաստաթղթային դիմումը կարող է ներկայացվել անձամբ կամ փոստային առաքման միջոցով: Դիմումին կից ներկայացվում են սույն որոշման հավելված 2-ով սահմանված փաստաթղթերը:
     4. Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով շահառուի կարգավիճակը հաստատող տեղեկանքը դիմումատուին տրամադրվում է դիմումը և սույն որոշման հավելած 2-ում նախատեսված փաստաթղթերն իրավասու պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումում մուտքագրվելու օրվան հաջորդող հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումատուի կողմից նախընտրած եղանակով:
     5. Եթե ներկայացված դիմումին կցված չեն սույն որոշման հավելված 2-ում նշված փաստաթղթերից որևէ մեկը կամ ներկայացված փաստաթղթերը չեն ներառում կարգավիճակը որոշելու համար անհրաժեշտ տեղեկատվությունը, ապա տվյալ հանգամանքը համապատասխան հարցումների միջոցով ճշտում է իրավասու պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումը, որի դեպքում` շահառուի կարգավիճակը հաստատող տեղեկանքը տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվություն իրավասու պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանումում մուտքագրվելու օրվան հաջորդող հետո 3 աշխատանքային օրվա ընթացքում:
     6. Շահառուներին տրվող տեղեկանքները համարվում են հատուկ հաշվառման փաստաթղթեր և դրանց տրման համար վարվում է գրանցամատյան:

Ձև 1

_______________________________________
(իրավասու պետական մարմնի անվանումը)
սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող
ստորաբաժանման ղեկավար
պրն__________________
____________________________________-ից
Հասցեն`_______________________________________
_______________________________________
Հեռ.________________________


Դ Ի Մ ՈՒ Մ

Ես՝ ________________________________________________________________, հանդիսանում եմ
(Ա.Ա.Հ.)

(զոհված (մահացած) զինծառայողի (կամ կամավորականի) Ա.Ա.Հ., ազգակցական կապը)

Կից ներկայացնում եմ հետևյալ փաստաթղթերը`
1. _______________________________
2. _______________________________
3. _______________________________
4. _______________________________
Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով՝ խնդրում եմ տրամադրել ՀՀ կառավարության «___» _________2023թ. N ___ -Ն որոշմամբ սահմանված՝ կարգավիճակս հաստատող տեղեկանքը:
Խնդրում եմ տեղեկանքը տրամադրել ________________________________________ եղանակով:
(նշել տրամադրման համար նախընտրելի եղանակը)

Դիմող` ________________ ______________________
(ստորագրությունը) (ազգանունը, անունը)

«____»________________20 թ.


Ձև 2
_______________________________________
(իրավասու պետական մարմնի անվանումը)
սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող
ստորաբաժանման ղեկավար
պրն__________________
____________________________________-ից
Հասցեն`_______________________________________
_______________________________________
Հեռ.________________________


Դ Ի Մ ՈՒ Մ

Ես՝ ________________________________________________________________, հանդիսանում եմ
(նախկին զինծառայող (կամ կամավորական) Ա.Ա.Հ.)

(ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը (հաշմանդամության խումբը)

Կիցներկայացնումեմհետևյալ փաստաթղթերը`
1. _______________________________
2. _______________________________
3. _______________________________
4. _______________________________
Սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից օգտվելու նպատակով՝ խնդրում եմ տրամադրել ՀՀ կառավարության «___» _________2023թ. N ___ -Ն որոշմամբ սահմանված՝ կարգավիճակս հաստատող տեղեկանքը:
Խնդրում եմ տեղեկանքը տրամադրել ________________________________________ եղանակով:
(նշել տրամադրման համար նախընտրելի եղանակը)


Դիմող` ________________ ______________________
(ստորագրությունը) (ազգանունը, անունը)

«____»________________20 թ.

 

Հավելված 2
ՀՀ կառավարության
2023 թվականի __________-ի
N -Ն որոշման

ՑԱՆԿ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻՑ ԵՎ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԶՈՀՎԱԾ (ՄԱՀԱՑԱԾ) ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՆԴԱՄԻ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ՆԱԽԿԻՆ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ ՀԱՍՏԱՏՈՂ ՏԵՂԵԿԱՆՔԻ ՏՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ

     1. Զոհված (մահացած) կամ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված զինծառայողի (կամ կամավորականի) ընտանիքի անդամը ներկայացնում է՝
     1) զորամասի (զինվորական կառավարման մարմնի) հրամանատարի (պետի) կամ իրավասու պետական մարմնի կադրային (անձնակազմի կառավարման) գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կամ վարույթ իրականացնող մարմնի կողմից տրված տեղեկանքը (տեղեկատվությունը)` զինծառայողի (կամ կամավորականի) զոհվելու (մահանալու) կամ անհայտ կորելու հանգամանքների, տեղի և ժամանակի մասին.
     2) անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված լինելու դեպքում` համապատասխան դատական ակտի բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը ենթակա է հետ վերադարձման).
     3) իր անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը ենթակա է հետ վերադարձման).
     4) զինծառայողի (կամ կամավորականի) մահվան վկայականը և դրա պատճենը (վկայականը ենթակա է հետ վերադարձման).
     5) զոհված (մահացած) զինծառայողի (կամ կամավորականի) ամուսնու, 18 տարին չլրացած երեխաների, անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող զավակների (եթե հաշմանդամություն ունեցող են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը) և ծնողների անձնագրերի (նույնականացման քարտերի), ամուսնության (ամուսնալուծության), ծննդյան (մահվան) վկայականների, հաշմանդամության սահմանման վերաբերյալ իրավասու մարմնի որոշման, ուսանող հանդիսանալու փաստը հավաստող տեղեկանքի բնօրինակները և պատճենները (բնօրինակները ենթակա են հետ վերադարձման).
     6) խնամակալության և հոգաբարձության մարմնի որոշումը և դրա պատճենը` 18 տարին չլրացած կամ անգործունակ ճանաչված կամ մինչև 26 տարեկան ուսանող կամ 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամություն ունեցող քրոջ և եղբոր (եթե հաշմանդամ են ճանաչվել մինչև իրենց 18 տարին լրանալը) նկատմամբ խնամակալություն սահմանված լինելու, ինչպես նաև ծնողների աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու վերաբերյալ տեղեկանքը և դրա պատճենը (բնօրինակները ենթակա են հետ վերադարձման).
     7) տեղեկանք ընտանիքի՝ օրենքով սահմանված անդամների հաշվառման վայրի (վայրերի) մասին,
     8) 3/4 չափսի մեկ լուսանկար:
     2. Հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողը (կամ կամավորականը) ներկայացնում է՝
     1) ստացած վնասվածքի կամ ձեռք բերած հիվանդության պատճառական կապի վերաբերյալ իրավասու պետական մարմնի փորձագիտական եզրակացության բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը ենթակա է հետ վերադարձման).
     2) հաշմանդամության խմբի սահմանման կամ ֆունկցիոնալության աստիճանի սահմանափակման փաստը հաստատող՝ բժշկասոցիալական փորձաքննության և անձի ֆունկցիոնալության գնահատման որոշման բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը ենթակա է հետ վերադարձման).
     3) իր անձնագրի (նույնականացման քարտի) բնօրինակը և դրա պատճենը (բնօրինակը ենթակա է հետ վերադարձման).
     4) տեղեկանք ընտանիքի կազմի և հաշվառման վայրի մասին.
     5) 3/4 չափսի մեկ լուսանկար:

 

Հավելված 3
ՀՀ կառավարության
2023 թվականի __________-ի
N -Ն որոշման


«____»__________20___թ. N_________

 

տեղեկանք
Սոցիալական ապահովության իրավունքներից ԵՎ երաշխիքներից օգտվելու նպատակով զոհված (մահացած) զինծառայողի ընտանիքի անդամի կարգավիճակը հաստատող

Տրվում է ___________________________________________________________________
(զոհված (մահացած) կամ անհայտ կորելու հետևանքով դատական կարգով անհայտ բացակայող

կամ մահացած ճանաչված զինծառայողի (կամ կամավորականի) անունը, հայրանունը, ազգանունը)

(շահառուի ազգակցական կապը, անունը, հայրանունը, ազգանունը)
հաշվառված _______________________________________________________________ հասցեում,
(հասցեն)
առ այն, որ նա «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքով սահմանված կարգով և դեպքերում օգտվում է _________________________________
__________________________________________________________________________________
(հոդվածի (հոդվածների) համարը (համարները)
հոդվածով (հոդվածներով) սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից:

Սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող
ստորաբաժանման ղեկավար

______________________________
(պաշտոնը)

Կ.Տ. _____________________________
(անունը, ազգանունը)

 


«____»__________20___թ. N_________


տեղեկանք
Սոցիալական ապահովության իրավունքներից ԵՎ երաշխիքներից օգտվելու նպատակով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողի կարգավիճակը հաստատող

Տրվում է ______________________________________________________________________
(հաշմանդամության խումբը կամ ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը, զինծառայողի (կամ կամավորականի)

անունը, հայրանունը, ազգանունը)
հաշվառված ______________________________________________________________ հասցեում,
(հասցեն)
առ այն, որ նա _____________________________________________________________________
(վնասվածք ստանալու կամ հիվանդություն ձեռք բերելու հանգամանքը)
և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքով սահմանված կարգով և դեպքերում օգտվում է __________________________________________
__________________________________________________________________________________
(հոդվածի (հոդվածների) համարը (համարները)
հոդվածով (հոդվածներով) սահմանված սոցիալական ապահովության իրավունքներից և երաշխիքներից:

 

Սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող
ստորաբաժանման ղեկավար

______________________________
(պաշտոնը)

Կ.Տ. _____________________________
(անունը, ազգանունը)

 

  • Քննարկվել է

    17.05.2023 - 02.06.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Պաշտպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1347

Տպել