Հիշել նախագիծը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերում փոփոխություն կատարելու մասին

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի մշակումը պայմանավորված է տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ ոլորտի զարգացման ուղղությամբ ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրման անհրաժեշտությամբ, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով, հաշվի առնելով վերջին տարիներին գրանցված սկսնակ կազմակերպությունների աճի տեմպերով, աշխատատեղերի աճով և հարկային մուտքերի ավելացմամբ, մասնավորապես, եթե մինչև օրենքի ընդունումը՝ 2014 թվականին ստեղծվել է ՏՏ 16 ընկերություն, ապա օրենքի ընդունումից հետո այդ թիվը նկատելիորեն դրսևորել է կայուն աճի միտում. 2015 թվականին ստեղծվել և հարկային արտոնություններից օգտվելու հավաստագիր են ստացել ՏՏ 60 ընկերություն, 2016 թվականին՝ 99, 2017 թվականի առաջին ութ ամիսներ ընթացքում՝ 136: Ստեղծված նոր ընկերություններում ստեղծվել է մոտ 1400 նոր աշխատատեղ՝ 5-5.6 մլն դրամ միջին տարեկան աշխատավարձով:

Միաժամանակ  «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի փոփոխությունը պայմանավորված է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում հավաստագրի տրամադրման դիմումների ընդունման վերջնաժամկետի փոխման հետ:

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի գործարկման արդյունքում` 2015 թվականից սկսած տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրումը, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառումը խթանել է ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը:

Հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների և այլ տեղեկությունների վերաբերյալ 2017 թվականի 1-ին կիսամյակի հաշվետվություններ են ներկայացրել, ընդհանուր առմամբ, 195 տնտեսավարող սուբյեկտներ, համաձայն որոնց`

աշխատանքային պայմանագրերով աշխատողների ընդհանուր թիվը կազմում է 1171,

քաղաքացիական-իրավական պայմանագրերով աշխատողների թիվը կազմում է  15,

ընդհանուր հասույթը կազմում է 3.14 մլրդ դրամ,

արտահանման ընդհանուր ծավալը կազմում է 3.0 մլրդ դրամ:

հավաստագրված տնտեսավարող սուբյեկտների կողմից հավաստագրի գործողության ընթացքում ստացված արդյունքների և այլ տեղեկությունների վերաբերյալ ներկայացված կիսամյակային հաշվետվությունների հիման վրա իրականացված հավաստագրված տնտեսվարող սուբյեկտների գործունեության արդյունքների վերլուծության և գնահատման արդյունքում ևս նկատվել է ոլորտի դրական աճ:

Միևնույն ժամանակ առկա է արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցման բացը, որը և նախատեսվում է կարգավորել սույն օրենքի փոփոխությամբ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հաշվի առնելով «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր ստեղծվող տնտեսվարող սուբյեկտներին հարկային արտոնությունների տրամադրմամբ, մասնավորապես, շահութահարկի 0% դրույքաչափի և եկամտային հարկի 10% դրույքաչափի կիրառմամբ պայմանավորված ոլորտում նոր ընկերությունների և աշխատատեղերի ստեղծումը, ոլորտի դրական աճը և կարևորելով Օրենքի արդյունավետ կիրառման ու ՏՏ ոլորտում նորաստեղծ ընկերությունների գործունեության բարելավումը, ինչպես նաև տնտեսական զարգացման ապահովումը` անհրաժեշտ ենք համարում ընդունել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը:

Միաժամանակ՝ ըստ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին օրենքով սահմանված հավաստագիր ձեռքբերած կազմակերպություններ շրջանում արված հարցման համաձայն նշված կազմակերպությունների 70 տոկոսը հավաստագրի ժամկետի լրանալուց հետո ծրագրում է լուծարել ընկերությունը, որի արդյունքում պետական բյուջե չի մուտքագրվի նշված ընկերությունների մասով անգամ զեղչված հարկային եկամուտներից, իսկ օրենքի այս փոփոխությամբ լրացուցիչ հնարավորություն կտրվի ոչ միայն այդ եկամուտները պահելու, այլև նշված ընկերությունների խոշոորացման հաշվին ավելացնել պետական եկամուտները, ինչպես նաև հավասար պայմաններ կստեղծվի արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների գործունեության ուղղությամբ:

Հաշվի առնելով վերը նշվածը «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի փոփոխությունից բխում է նաև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի փոփոխությունը, որով սահմանված է «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից բխող արտոնությունների տրամադրման ժամկետները:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Նախագծի ընդունումը կխթանի ոլորտում սկսնակ ընկերությունների ձևավորմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը, ներդրումների ներգրավմանը, ոլորտի զարգացմանը, ինչպես նաև արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ օրենքով սահմանված հարկային արտոնությունների տրամադրման միասնական մոտեցում ցուցաբերելու նպատակով:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կողմից:

  1. Իրավական ակտի կիրարկման դեպքում ակնկալվող արդյունքը

Նախագծերի ընդունման արդյունքում կստեղծվեն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի նոր տնտեսավարող սուբյեկտներ, որոնք կկարողանան դիմել և օգտվել «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հարկային արտոնություններից, հավասար պայմաններ կստեղծվեն  արտասահմանյան ընկերությունների կողմից ՀՀ-ում ստեղծված դուստր ընկերությունների նկատմամբ և կփոփոխվի Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում նախատեսված սահմանափակումը` նպաստելով նոր աշխատատեղերի ստեղծմանը, ոլորտի զարգացմանը, տարածաշրջանում հայկական ՏՏ ոլորտի մրցունակության բարձրացմանը, ոլորտի գրավչության բարձրացմանը, հարկային մուտքերի ավելացմանը և ՏՏ ոլորտի զարգացմանը:

 

  • Քննարկվել է

    24.11.2017 - 15.12.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Տրանսպորտ, կապ և տեղեկատվական տեխնոլոգիաներ

  • Նախարարություն

    Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1978

Տպել

Առաջարկներ`

Ռուստամ Բադասյան

24.11.2017

Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն (այսուհետ` Օրենսգրքի) 445-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ուժը կորցրած ճանաչելու դեպքում Շահութահարկի մասին և Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքները ամբողջությամբ ուժի մեջ կմնան։ Եթե իրականում նպատակ կար վերացնել բացառությունները, որոնք վերաբերում էին շահութահարկի և եկամտային հարկի արտոնությունները մինչև 2019 թվականի հունվարի 1-ը, ապա դա ևս կվերացվի ու արդյունքում Հարկային օրենսգիրքը այլևս չի նախատեսի արտոնություն ՏՏ ոլորտի համար, քանի որ այլ դրույթ չկա։ Եթե իրականում նպատակը արտոնության պահպանումն է, ինչպես նշված է նախագծում, ապաՀայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 2016 թվականի հոկտեմբերի 4-ի ՀՕ-165-Ն (այսուհետ` Օրենսգրքի) 445-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ մասերը ոչ թե ուժը կորցրած պետք է ճանաչվեն, այլ նշված մասերից պետք է հանվեն "որոնք գործում են մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ" բառերը

Տեսնել ավելին