Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Լ ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԵՎ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏԻ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-ԼՈՐՈՇՈՒՄՆՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը.

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայիոլորտի 2023-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի «Կառավարության 2022-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ծրագրով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը վերապահված միջոցառումների պահանջից[1]:

Նախկինում ընդունված 2019-2023 թվականների քրեակատարողական և պրոբացիայի ոլորտների ռազմավարությունը, ի թիվս այլնի, ընդգծվել են արդյունավետ քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի օրեսնդրության բարելավումը, ծառայությունների կայացումը, պատժի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը, պատժիչ քաղաքականությունից վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների կատարմանն անցումը, ինչպես նաև դրանց շրջանակներում իրականացվող մի շարք այլ բարեփոխումների:

Նախագիծը կարևորում է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների ընթացիկ ռազմավարության կատարումը և այն համեմատական վերլուծության է ենթարկում Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ։ Վերլուծության արդյունքում մշակվել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումների ռազմավարություն՝ վերանայելու 2019-2023 թվականների ռազմավարությունը, որը կներառի առաջիկա հինգ տարիների ընթացքում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումներ:

Ռազմավարությունը մշակելիս հաշվի են առնվել ինչպես 2019-2023թթ. ռազմավարությամբ նախատեսված և չկատարված կամ մասամբ կատարված միջոցառումների կատարման անհրաժեշտությունը, այնպես էլ Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ տարբեր շահագրգիռ անձանց և կազմակերպությունների կողմից ներկայացված նկատառումներն ու առաջարկությունները՝ մասնավորապես տարեկան կամ հրատապ զեկույցներում ներկայացված առաջարկությունները։

Միևնույն ժամանակ, հաշվի են առնվել քրեական բարեփոխումների միջազգային չափանիշները, նորմերը և առաջադեմ միջազգային փորձը, որի հիման վրա սահմանվել են ռազմավարության ընդհանուր նպատակը, դրանից բխող առանձին ռազմավարական նպատակները և դրանց համապատասխան ռազմավարական ուղղությունները:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը.

Նշվածի համատեքստում վեր է հանվել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի գործող ռազմավարության կատարողականը և այն ենթարկվել համեմատական վերլուծության Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. գործունեության ծրագրի հետ: Վերլուծության արդյունքում մշակվել է քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություն՝ ի վերանայումն 2023-2026թթ. ռազմավարության, որը կներառի առաջիկա երեք տարիների ընթացում քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները:

Վերը նշված հիմքերով առաջարկվող փոփոխություններն ընդգրկում են հետևյալ ուղղությունները.

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

  Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է համապատասխանեցնել քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի բարեփոխումները ներկայումս առկա հասարակական և իրավական զարգացումներին և պահանջմունքներին, կանխորոշել բարեփոխումների ուղղությունները՝ դրանք համապատասխանեցնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով սահմանված առաջնահերթություններին և միջազգայինչափորոշիչներին:

 

  1. Նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները

«Հայաստանի Հանրապետության քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2023-2026 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն, բացի ռազմավարությունից բխող գործողություններով նախատեսված իրավական ակտերի ընդունումից, առկա չէ:

Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ, իսկ ռազմավարությունից բխող գործողությունների համար անհրաժեշտ ֆինանսավորման միջոցները և աղբյուրները նախատեսված են ռազմավարությամբ և դրա գործողությունների ծրագրով:

 

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ

Նախագծի ընդունումը պայմանավորված է Կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի N 1902-Լ որոշմամբ հաստատված Հավելված N 1-ի «Կառավարության 2022-2026 թվականների գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» ծրագրով Արդարադատության նախարարությանը վերապահված միջոցառման պահանջից:

 

[1]Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագիր (2021-2026թթ․), Հաստատված 2021թ․օգոստոսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 1363 - Ա որոշմամբ, էջ 104-105, հասանելի է՝https://www.gov.am/files/docs/4737.pdf

  • Քննարկվել է

    15.05.2023 - 31.05.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պրոբացիա, Քրեակատարողական, Անչափահասների արդարադատություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2189

Տպել