Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահմանված ծրագրերի Հայաստանի Հանրապետության կառավարության հավանության արժանացման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպա­տակը Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի կիրարկումն ապա­հովելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. 2016 թվա­­­­­կանի հոկտեմբերի 4-ին ընդունված՝ Հայաստանի Հանրապետության հարկային օրենս­գրքի 128-րդ հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության կառա­վա­րու­թյան հավանությանն արժանացած ծրագիր իրականացնող ռեզիդենտ շահութահարկ վճա­րողի և այդ ծրագրում ընդգրկված Հայաստանի Հանրապետության այլ ռեզիդենտ շահութա­հարկ վճարողների շահութահարկի գումարը հարկման բազայի նկատմամբ հաշվարկվում է նույն հոդվածի 2-րդ մասով սահմանված՝ շահութահարկի նվազեցված դրույքաչափերով:

Խնդիրը կայանում է նրանում, որ 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ է մտնելու Հայաս­տանի Հանրապետության հարկային օրենսգիրքը, որի 128-րդ հոդվածով սահ­մանված ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգ ներկա­յումս սահմանված չէ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է սահ­մա­նել Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահման­ված ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգ:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 128-րդ հոդվածով սահման­ված ծրագրերի ՀՀ կառավարության հավանության արժանացման կարգն է:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախագի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը. Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է սահմանել Հայաստանի Հանրապետության հար­կա­յին օրենս­գրքի 128-րդ հոդվածով սահման­ված ծրագրերի ՀՀ կառավարության հավա­նու­թյան արժանացման կարգը:

 


  • Քննարկվել է

    16.02.2017 - 20.03.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Գերատեսչություն

    Ֆինանսների նախարարություն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 10583

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: