ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
1.Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը (նպատակը).
Սույն իրավական ակտի ընդունմամբ նախատեսվում է Մեղրի համայնքի 2023 թվականի բյուջեում վերաբաշխումների հաշվին իրականացնել բյուջեով չնախատեսված եկամուտների վերաձևակերպումներ:
Մասնավորապես նախատեսվում է՝
1.Մեղրի համայնքի վարչական բյուջեի եկամտային մասում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1.1 - նվազեցնել 40 000 ՀՀ դրամ վարչական բյուջեի «3.9_Այլ եկամուտներ» բաժնի «Համայնքի բյուջե մուտքագրման այլ եկամուտներ» եկամտատեսակից և
1.2 - ավելացնել 40 000 ՀՀ դրամ «1.3-Ապրանքների օգտագործման կամ գործունեության իրականացման թույլտվության վճարներ» բաժնի «Սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտի գործունեության թույլտվություն» եկամտատեսակին։
2.Մեղրի համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից
2.1 - հատկացնել 2 000 000 ՀՀ դրամ «Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» (06․03․01․51) ծրագրի «Ջրամատակարարում» խմբի «Մասնագիտական ծառայություններ» (4241) հոդվածին։
3.Մեղրի համայնքի վարչական բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
3.1 - նվազեցնել 400 000 ՀՀ դրամ վարչական բյուջեի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» (01.06.01.51) ծրագրի «Կենցաղային և հանրային սննդի նյութեր» (4267) հոդվածից
3.2 - ավելացնել 400 000 ՀՀ դրամ վարչական բյուջեի «Ապարատի պահպանման ծախսեր» (01․01․01․51) ծրագրի «Կապի ծառայություններ» (4214) հոդվածին։
4.Կարգավորման նպատակը և բնույթը.
4.1.Սույն որոշումով նախատեսվում է ծրագրային վերաբաշխումների միջոցով գումարներն ուղղել համայնքում վարչական մուտքերի հավաքագրմանը:
4.2․«Բնակարանային շինարարություն և կոմունալ ծառայություն» (06․03․01․51) ծրագրի «Ջրամատակարարում» խմբի «Մասնագիտական ծառայություններ» (4241) հոդվածից գումարներն ուղղել Մեղրի համայնքի Գուդեմնիս, Ալվանք, Շվանիձոր, Վահրավար, Լեհվազ, Թխկուտ, Լիճք և Տաշտուն բնակավայրերի խմելու ջրի ջրամատակարարման համակարգերում՝ ՀՀ առողջապահության նախարարի 2002 թվականի դեկտեմբերի 25-ի N 876 հրամանով հաստատված «Խմելու ջուր, ջրամատակարարման կենտրոնացված համակարգերի խմելու ջրի որակին ներկայացվող հիգիենիկ պահանջներ։Որակի հսկողություն» N2-111-Ա2-1 սանիտարական կանոնների և նորմերի 3․2 կետի հավելված 1-ով սահմանված մանրէաբանական ցուցանիշների և հավելված 3-ով՝ խմելու ջրի մշակման ժամանակ ջրամատակարարման համակարգ ներմուծվող մնացորդային քլորի նորմերի պահանջների պահպանումը պարզելու նպատակով մասնագիտական ծառայությունների իրականացման համար։
4.3․ Փոստային և կապի չնախատեսված լրացուցիչ ծառայությունների իրականացման ապահովմանը։
5.Ակնկալվող արդյունքը.
5.1.Համայնքի կողմից կատարման ենթակա պարտավությունների ապահովում:
6.Ակտի նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը.
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասի՝ սույն ավագանու որոշման նախագիծը հանդիսանում է նորմատիվ իրավական ակտ:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N141-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:
ՏԵՂԵԿԱՆՔ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2022 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 141-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՈՒՄ ԵՎ ԾԱԽՍԵՐՈՒՄ ՍՊԱՍՎԵԼԻՔ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության Մեղրի համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի N141-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Մեղրի համայնքի ավագանու որոշման նախագծի ընդունումը Մեղրի համայնքի բյուջեի ծախսերի և եկամուտների վրա էական ազդեցություն չի ունենա:
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ Բ.ԶԱՔԱՐՅԱՆ
-
Քննարկվել է
21.04.2023 - 07.05.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Տեղական ինքնակառավարում
-
Նախարարություն
Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարան
Դիտումներ` 2823
Տպել