Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

ՀՀ Կառավարության <<ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> արձանագրային որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 արձանագրային

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄ

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

1.Հավանություն տալ Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման հայեցակարգն ապահովող միջոցառումների ցանկին՝ համաձայն հավելվածի:

 

 

 

 

Հավելված

ՀՀ կառավարության

2017 թվականի --------- N 

արձանագրային որոշման

 

 

ՌԵԿՈՒԼՏԻՎԱՑԻՈՆ ՖՈՆԴԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿ

NN 
ը/կ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու   կատարողը

Համակատարողը

Ակնկալվող վերջնական արդյունքը

Կատարման ժամկետը

Ֆինանսավոր-ման աղբյուրը

1.

«ՀՀ ընդերքի մասին օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի մշակում

ՀՀ բնապահպանու-թյան նախարարություն

 

ՀՀ էներգետիկ ենթակառուց-վածքների և բնական պաշարների նախարարություն,

ՀՀ ֆինանսների նախարարություն

Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխի գումարների արդյունավետ կառավարում,  ռեկուլտիվացիոն ֆոնդից անհրաժեշտ դրամական միջոցների նպատակային օգտագործում՝

1.Իրավահարաբերություն-ների կարգավորում՝ կապված  ընդերքօգտագործման իրավունքների դադարեցման գործընթացի շրջանակներում ՀՀ բնապահպանության նախարարության մասնակցության/տեղե-կացված լինելու ապահովման հետ:

2.Իրավահարաբերություն-ների կարգավորում՝ նախատեսելով   ընդերքօգ­տագոր­­ծողների կողմից ընդերքօգտագործման թափոնների վերամշակման պլան­ների իրագործման ավարտին շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին հատկացված գումարների վերահաշվարկման մեխանիզմ:

3. Ռեկուլտիվացիոն ֆոնդի արդյունավետ կառավարման և օգտագործման համապատասխան մեխանիզմի սահմանում՝ ընդերքօգտագործման թույլտվությունների ժամկետների ավարտից հետո խախտված հողատարածքներում նոր բիզնես-ծրագրերի   իրականացման համար:

2018թ.

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավո-րում չի պահանջվում

2.

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի օգոստոսի 23-ի N 1079-Ն որոշման մեջ  փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակում

ՀՀ բնապահպանու-թյան նախարարություն

 

ՀՀ ֆինանսների նախարարություն

Շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին կատարվող վճարների կարգավորում /վերջնական հատկացում/, ընդերքօգտագործողին դրամագլխից հատկացումներ կատարելու նպատակով՝ լիազոր մարմնի կողմից որոշում կայացնելու գործընթացի պարզեցում,

հանքերի փակման ժամանակ խախտված տարածքների վերականգման աշխատանքների ֆինանսավորման ապահովում:

 

2019թ.

նոյեմբերի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավո-րում չի պահանջվում

3.

Ընդերքօգտա-գործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնման իրականացման ուղեցույցի մշակում

ՀՀ բնապահպանու-թյան նախարարություն

-        

Ընդերքօգտագործման արդյունքում խախտված հողերի կենսաբանական վերականգնման ուղեցույց

2020թ. Ֆինանսա-վորման առկայության դեպքում

Օրենքով չարգելված այլ միջոցներ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    20.11.2017 - 05.12.2017

  • Տեսակ

    Արձանագրային որոշում

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Բնապահպանության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 562

Տպել