17.04.2023
Հարգելի՝ գործընկեր, Նախագծով սահմանված չէ հաշտարարության իրականացման համար տրամադրված ժամանակի հաշվարկման ձևն ու կարգը: Գտնում եմ, որ անհրաժեշտ է ներդնել ժամանակի հաշվարկի գործիքակազմ՝ հնարավոր անբարեխիղճ դրսևորումներից խուսափելու համար։
Օրենքով մինչև դատարան դիմելը պարտադիր հաշտարարության իրականացման պահանջ նախատեսված լինելու դեպքում հաշտարարության իրականացման մինչև երկու ժամի համար կամ դատարանի նախաձեռնությամբ հաշտարարություն նշանակվելու դեպքում հաշտարարի վարձատրության դրույքաչափը յուրաքանչյուր մեկ ժամի համար Նախագծով սահմանվում է 10.000 ՀՀ դրամ: Նախագծով սահմանվում են նաև «Հաշտարարության մասին» օրենքով սահմանված դեպքերում մինչև երկու ժամ տևողությամբ իրականացված հաշտարարության դիմաց հաշտարարի վարձատրության վճարման համար հայցվորին պետական բյուջեից վճարման ենթակա փոխհատուցման չափը՝ հաշտարարության յուրաքանչյուր մեկ ժամի համար 10.000 ՀՀ դրամ չափով: Ըստ Նախագծի՝ պետական բյուջեից փոխհատուցումը ստանալու համար հայցվորը դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում դիմում է ներկայացնում ՀՀ ֆինանսների նախարարություն՝ դիմումին կից ներկայացնելով դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռի և հայցվորի անձը հաստատող փաստաթղթի պատճենը:
Քննարկվել է
11.04.2023 - 26.04.2023
Տեսակ
Որոշում
Ոլորտ
Արդարադատություն, Հաշտարարություն
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
Դիտումներ` 4613
Տպել17.04.2023