Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․12 կետով ամրագրված դրույթները՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված 1146 «Հանրակրթության ծրագիր» ծրագրի 12009 «Հանրակրթական դպրոցների աշակերտներին անվանական կրթաթոշակի տրամադրում» միջոցառման շրջանակներում հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգի հաստատումը բխում է անվանական կրթաթոշակի տրամադրման գորընթացը կանոնակարգելու անհրաժեշտությունից:

Միաժամանակ ներկայացված ՀՀ ԿԳՄՍ նախարարի «Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» հրամանի հաստատումը կնպաստի սովորողների առաջադիմության բարձրացմանը և կխրախուսի մեծ թվով սովորողների մասնակցությանը Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական, միջազգային և այլ առարկայական օլիմպիադաներին:

Հավելված 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի

2023 թվականի ապրիլի    –ի  N    -Ն հրամանի

                                                      

ԿԱՐԳ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ

 

  1. Սահմանել, որ անվանական կրթաթոշակը տրվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի համաձայն՝ հանրակրթական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ հաստատություն) այն սովորողներին, ովքեր բավարարում են հետևյալ չափանիշներից առնվազն մեկին.

ա) հանդիսանում են Հայաստանի Հանրապետության դպրոցականների առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլերի դիպլոմակիրներ, որոնց տրվում է  անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

առաջին կարգի դիպլոմակիրներին՝ 10000 դրամ,

երկրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 7500 դրամ,

երրորդ կարգի դիպլոմակիրներին՝ 5000 դրամ,

բ) հանդիսանում են դպրոցականների միջազգային առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ կամ մասնակիցներ, որոնց տրվում է  անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 25000 դրամ,

երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 20000 դրամ,

երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 15000 դրամ,

գովասանագրով պարգևատրվածներին՝ 12000 դրամ,

եզրափակիչ փուլի այլ մասնակիցներին՝ 10000 դրամ։

գ) հանդիսանում են դպրոցականների միջազգային այլ օլիմպիադաների (թվով առնվազն 30 երկրներից մասնակիցներ ունեցող) եզրափակիչ փուլերի մրցանակակիրներ, որոնց տրվում է  անվանական կրթաթոշակ՝ ամսական հետևյալ չափով.

առաջին կարգի դիպլոմակիրներին (ոսկե մեդալակիր)՝ 15000 դրամ,

երկրորդ կարգի դիպլոմակիրներին (արծաթե մեդալակիր)՝ 10000 դրամ,

երրորդ կարգի դիպլոմակիրներին (բրոնզե մեդալակիր)՝ 7500 դրամ:

  1. 2. Սահմանել, որ սովորողը սույն կարգի 1-ին կետի «ա», «բ» և «գ» ենթակետերից երկուսի կամ երեքի հիմքով կրթաթոշակ ստացողների ցանկում ընդգրկվելու դեպքում կարող է ստանալ դրանց չափերի հանրագումարի չափով կրթաթոշակ:
  2. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) հանրակրթության վարչությունը համապատասխան տեղեկատվության առկայության դեպքում նախարարի ստորագրմանն է ներկայացնում անվանական կրթաթոշակ տրամադրելու մասին հրամանի նախագիծ։
  3. Նախարարության ֆինանսաբյուջետային վարչությունը սույն կարգի 3-րդ կետում նշված հրամանների հիման վրա նախապատրաստում և ստորագրման է ներկայացնում համապատասխան հաստատությունների (Արցախի Հանրապետության դպրոցների աշակերտների մասով՝ ԵՊՀ-ին առընթեր Ա.Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոց ՊՈԱԿ-ի հետ) հետ կնքվող պայմանագրերը, և դրանց ստորագրումից հետո օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացում է ֆինանսավորում։
  4. Նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունը սույն կարգի 3-րդ կետում նշված հրամանը հրապարակում է նախարարության պաշտոնական կայքում։
  5. Սահմանել, որ.

ա) անվանական կրթաթոշակը սովորողներին տրվում է հաստատությունների միջոցով մեկ տարվա (12 ամսվա) հաշվարկով, ընդ որում, անկախ հաստատության կազմակերպաիրավական ձևից՝ հաստատությունները կրթաթոշակը սովորողին են փոխանցում անկանխիկ եղանակով,

բ) անվանական կրթաթոշակ ստացողի ուսումնառությունը տվյալ հաստատությունում դադարելու դեպքում մեկ տարվա (12 ամսվա) համար նախատեսված անվանական կրթաթոշակի չվճարված մասը սովորողին վճարվում է միանվագ,

գ) կրթաթոշակ ստացող սովորողների ցանկը ենթակա է հրապարակման նաև կրթաթոշակ տրամադրող ուսումնական հաստատությունների ինտերնետային կայքում:

  • Քննարկվել է

    03.04.2023 - 18.04.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2479

Տպել

Առաջարկներ`

Արմինե Դունամալյան

12.04.2023

Հիանալի նախագիծ է: Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը կհանդիսանա ուսուցման արդյունավետության և որակի բարձրացման վրա էական ազդեցություն ունեցող գործոն, կնպաստի յուրաքանչյուր սովորողի ուսումնառության բարելավմանն ու շարունակական զարգացմանը, կխրախուսի վերջիններիս մասնակցությունը առարկայական օլիմպիադաներին: Շնորհակալություն:

Անի Բարեղամյան

05.04.2023

Հիանալի նախագիծ է, այսպես ոչ միայն կկարողանանք խրախուսել, այլ նաև մոտիվացնել սովորողին։

Արմինե Աղաջանյան

04.04.2023

Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը միանգամայն ընդունելի է:Կրթաթոշակի տրամադրումը կխրախուսի ուսումնական հաստատությունների սովորողներին ,կնպաստի ինքնակատարելագործման և սեփական կրթական մակարդակի բարձրացման ձգտմանը:Սովորողներն ավելի լավ կնախապատրաստվեն առարկայական օլիմպիադաներին:

Տեսնել ավելին