Հիշել նախագիծը

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

նախագիծ

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՑՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ  ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍՈՎՈՐՈՂՆԵՐԻՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հանրակրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 26․12 կետը՝ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կողմից հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին խրախուսելու նպատակով.

 

Հ Ր Ա Մ Ա Յ ՈՒ Մ   ԵՄ` 

 

  1. Հաստատել հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման ֆինանսավորման կարգը` համաձայն հավելվածի։
  2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից։

 

  • Քննարկվել է

    03.04.2023 - 18.04.2023

  • Տեսակ

    Հրաման

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2566

Տպել

Առաջարկներ`

Արմինե Դունամալյան

12.04.2023

Հիանալի նախագիծ է: Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը կհանդիսանա ուսուցման արդյունավետության և որակի բարձրացման վրա էական ազդեցություն ունեցող գործոն, կնպաստի յուրաքանչյուր սովորողի ուսումնառության բարելավմանն ու շարունակական զարգացմանը, կխրախուսի վերջիններիս մասնակցությունը առարկայական օլիմպիադաներին: Շնորհակալություն:

Անի Բարեղամյան

05.04.2023

Հիանալի նախագիծ է, այսպես ոչ միայն կկարողանանք խրախուսել, այլ նաև մոտիվացնել սովորողին։

Արմինե Աղաջանյան

04.04.2023

Հանրակրթական ուսուցում իրականացնող ուսումնական հաստատությունների սովորողներին անվանական կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին նախագիծը միանգամայն ընդունելի է:Կրթաթոշակի տրամադրումը կխրախուսի ուսումնական հաստատությունների սովորողներին ,կնպաստի ինքնակատարելագործման և սեփական կրթական մակարդակի բարձրացման ձգտմանը:Սովորողներն ավելի լավ կնախապատրաստվեն առարկայական օլիմպիադաներին:

Տեսնել ավելին