Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանության մասին» 2001 թվականի ապրիլի 16-ի ՀՕ-177-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածի 1-ին մասում «իր խնդիրներն» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի՝ օրենսդրությամբ նախատեսված գործառույթներն» բառերով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասում «տուժած» բառից հետո լրացնել «ընտանիքում բռնության ենթարկված,» բառերը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՆԱԽԱԳԱՀ

Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«   »                   2023 թ.

                        ք․ ԵՐԵՎԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 

Օ Ր Ե Ն Ք Ը 

«ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Oպերատիվ-հետախուզական գործունեության մասին» 2007 թվականի հոկտեմբերի 22-ի ՀՕ-223-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 1-ին մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 6-րդ կետ՝

«6) օպերատիվ-հետախուզական գործունեության արդյունքում ստացված անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը պահպանելը, եթե այն չի հանդիսանում հանցագործությունների խափանման կամ բացահայտման համար անհրաժեշտ միակ միջոցը:»:

Հոդված 2.  Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասում առաջին նախադասությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝ «Սույն մասում նախատեսված ստորաբաժանումներից բացի սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմիններում այլ ծառայողներն օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կարող են իրականացնել օրենքով իրենց վերապահված լիազորությունների իրականացման և օրենքով նրանց առջև դրված խնդիրների լուծման համար՝ սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված մարմինների ղեկավարի կողմից հաստատված դեպքերում:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՆԱԽԱԳԱՀ

Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«   »                   2023 թ.

                        ք․ ԵՐԵՎԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Երեխայի իրավունքների մասին» 1996 թվականի մայիսի 29-ի ՀՕ-59 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 9-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հինգերորդ մաս՝

«Բռնության ենթարկված երեխայի ուղղորդման կարգը, բռնության ենթարկված երեխային տրամադրվող աջակցության ձևերը և տրամադրման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2.  Օրենքի 23-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր երկրորդ մաս՝

«Երեխայի անվտանգության ապահովման համար Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է այն առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է վաճառել, նվիրել կամ այլ կերպ տրամադրել երեխաներին, պահել կամ կրել երեխաներին և այդ առարկաների և իրերի հայտնաբերման և առգրավման կարգը, ինչպես նաև այն սննդամթերքի, առարկաների և իրերի ցանկը, որոնք արգելված է պահել կամ կրել ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում կամ ներս բերել այդ հաստատություններ և այդ սննդամթերքը, առարկաները և իրերն ուսումնական, մարզական կամ խնամք տրամադրող հաստատություններում ի պահ հանձնելու կարգը:»:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՆԱԽԱԳԱՀ

Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«   »                   2023 թ.

                        ք․ ԵՐԵՎԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Օ Ր Ե Ն Ք Ը

«ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 13-ի ՀՕ-320-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետում «ստորաբաժանման» բառը փոխարինել «լիազորություն ունեցող» բառերով:

Հոդված 2.  Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «ոստիկանությունը» բառը փոխարինել «ներքին գործերի նախարարությունը՝ ի դեմս ոստիկանության (ասյուհետ՝ ոստիկանություն)» բառերով:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ և 4-րդ մասերում, 7-րդ հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետում, 7-րդ հոդվածի 8-րդ մասում, 8-րդ հոդվածի 9-րդ մասում, 11-րդ հոդվածի 3-րդ մասում և 22-րդ հոդվածի 2-րդ մասում «ոստիկանության» բառից հետո լրացնել «իրավասու» բառը:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում, 15-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «ոստիկանության պետի» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետում «մասնագիտացված ստորաբաժանման գործունեությունը: Մասնագիտացված ստորաբաժանման հատուկ համազգեստը սահմանում է Կառավարությունը, իսկ վերապատրաստման» բառերը փոխարինել «ոստիկանության իրավասու ծառայողների վերապատրաստումը, որի» բառերով, իսկ «ոստիկանության պետը» բառերը փոխել «սահմանում է ներքին գործերի նախարարը».

2) 4-րդ կետում առաջին «իր համապատասխան ծառայողների» բառերը փոխարինել «ոստիկանության իրավասու ծառայողների» բառերով, իսկ երկրորդ «իր համապատասխան ծառայողների» բառերը՝ «նրանց» բառով.

3) 6-րդ կետում «մշակում» բառը փոխարինել «կիրառում» բառով, իսկ «իր համապատասխան» բառերը փոխարինել «ոստիկանության իրավասու» բառերով, ինչպես նաև «նպատակով» բառից հետո լրացնել հետևյալ բառերը «: Վտանգի գնահատման չափորոշիչները սահմանում է ներքին գործերի նախարարը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 8-րդ կետ՝

«8) ապահովում է «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված և ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների առնչությամբ իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումները:»:

Հոդված 6.  Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետում «և առողջությանն» բառերը փոխարինել «, առողջությանը կամ հիմնարար իրավունքներին կամ ազատություններին» բառերով:

Հոդված 7.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                ՆԱԽԱԳԱՀ

Վ․ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

«   »                   2023 թ.

                        ք․ ԵՐԵՎԱՆ

 

 

 

 

  • Քննարկվել է

    30.03.2023 - 15.04.2023

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Հասարակական կարգի պահպանություն, հասարակական անվտանգության ապահովում և համայնքային ոստիկանություն

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3471

Տպել

Առաջարկներ`

Shushanik Sahakyan

03.04.2023

Հարգելինե՛րս, բարեփոխումները դրական կլինեն, եթե ոստիկանության համակարգում աշխատանքներին լինեն ընդգրկված հոգեբաններ(տարիքային առանձնահատկությունը հաշվի առնելով) և սացիալական աշխատող,( չօգտվելով համայնքային, կամ ՄՍԾ ծառայության աշխատակիցների ծառայությունից, լավագույնս համագործակցելով։

Տեսնել ավելին