Հիշել նախագիծը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | Hayk Hovsepyan 29.03.2023 17:45:36 | <<իսկ բնակարանի վարձակալության դեպքում՝ վեց ամիս առաջ» բառեր>> ոչնչով հիմնավորված չէ։ Օրենքում կա դրույթ <<Վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ>>: Թողեք կողմերը իրենք որոշեն։ | Առաջարկը մասամբ ընդունվել է: Նախագծով սահմանվել է վարձատուի ցանկությամբ անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու հնարավորւթյուն՝ վարձակալին ծանուցելու առնվազն եռամսյա ժամկետի սահմանմամբ: Նման կարգավորումը կնպաստի վարձատուների և վարձակալների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հավասարակշռմանը: | |||
| 2 | Տիգրան Ստեփանյան 29.03.2023 18:06:06 | Կարծում եմ՝ ծայրահեղ միակողմանի իրավունքի սահմանափակում է։ Վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման 6-ամսյա ժամկետ սահմանելը անհարկի և անհավասարակշիռ կերպով սահմանափակում է վարձաատուի իրավունքները նաև հաշվի առնելով ժամանակակից կյանքի և շուկայի արագ փոփոխվող պայմանները։ Ծանուցման պարտադիր 2-ամսյա ժամկետը լիովին բավարար է վարձակալի համար նոր պայմանագիր կնքելու համար։ Բացի այդ, իրավունքների հավասրակշռման համար նաև անհրաժեշտ է սահմանել վարձակալի կողմից վարձատուին ծանուցելու համարժեք ժամկետ, որպեսզի վարձատուն ևս ժամանակ ունենա նոր վարձակալ գտնել։ | Առաջարկը մասամբ ընդունվել է: Նախագծով սահմանվել է վարձատուի ցանկությամբ անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու հնարավորւթյուն՝ վարձակալին ծանուցելու առնվազն եռամսյա ժամկետի սահմանմամբ: Նման կարգավորումը կնպաստի վարձատուների և վարձակալների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հավասարակշռմանը: |