Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

No Suggesion author, date of receipt Status Suggestion content Attached files Conclusion Article
1 2 3 4 5 6
1 Hayk Hovsepyan 29.03.2023 17:45:36 <<իսկ բնակարանի վարձակալության դեպքում՝ վեց ամիս առաջ» բառեր>> ոչնչով հիմնավորված չէ։ Օրենքում կա դրույթ <<Վարձակալության պայմանագիրը դադարեցնելու համար օրենքով կամ պայմանագրով կարող է սահմանվել տեղեկացման այլ ժամկետ>>: Թողեք կողմերը իրենք որոշեն։ Առաջարկը մասամբ ընդունվել է: Նախագծով սահմանվել է վարձատուի ցանկությամբ անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու հնարավորւթյուն՝ վարձակալին ծանուցելու առնվազն եռամսյա ժամկետի սահմանմամբ: Նման կարգավորումը կնպաստի վարձատուների և վարձակալների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հավասարակշռմանը:
2 Տիգրան Ստեփանյան 29.03.2023 18:06:06 Կարծում եմ՝ ծայրահեղ միակողմանի իրավունքի սահմանափակում է։ Վարձակալության պայմանագրի միակողմանի լուծման 6-ամսյա ժամկետ սահմանելը անհարկի և անհավասարակշիռ կերպով սահմանափակում է վարձաատուի իրավունքները նաև հաշվի առնելով ժամանակակից կյանքի և շուկայի արագ փոփոխվող պայմանները։ Ծանուցման պարտադիր 2-ամսյա ժամկետը լիովին բավարար է վարձակալի համար նոր պայմանագիր կնքելու համար։ Բացի այդ, իրավունքների հավասրակշռման համար նաև անհրաժեշտ է սահմանել վարձակալի կողմից վարձատուին ծանուցելու համարժեք ժամկետ, որպեսզի վարձատուն ևս ժամանակ ունենա նոր վարձակալ գտնել։ Առաջարկը մասամբ ընդունվել է: Նախագծով սահմանվել է վարձատուի ցանկությամբ անորոշ ժամկետով կնքված վարձակալության պայմանագիրը դադարեցնելու հնարավորւթյուն՝ վարձակալին ծանուցելու առնվազն եռամսյա ժամկետի սահմանմամբ: Նման կարգավորումը կնպաստի վարձատուների և վարձակալների իրավունքների պաշտպանության մեխանիզմների հավասարակշռմանը:
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: