Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» 2022 թվականի դեկտեմբերի 8-ի ՀՕ-530-Ն օրենքի ընդունմամբ։

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Վերոնշյալ օրենքով «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում հաշմանդամությանն առնչվող ձևակերպումները համապատասխանեցվել են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի եզրույթներին։

Ուստի անհրաժեշտություն է առաջացել համապատասխան փոփոխություններ կատարել նաև Կառավարության 2014 թվականի օգոստոի 28-ի ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասինN 895-Ն որոշման մեջ:

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ 2023 թվականի փետրվարի 1-ից սույն օրենքի դրույթները տարածվում են առաջին անգամ հաշմանդամության գնահատման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա, իսկ մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը՝ նաև բժշկասոցիալական վերափորձաքննության իրականացման նկատմամբ ծագած հարաբերությունների վրա: Այսինքն, 2023 թվականին վերափորձաքննություններն անցկացվելու են նախկին օրենսդրության համաձայն և սահմանվելու են հաշմանդամության 1-ին, 2-րդ, 3-րդ խմբեր։

«Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի համաձայն՝ 2023 փետրվարի 1-ից անձի ֆունկցիոնալության առաջնակի գնահատման արդյունում կարող է սահմանվել ֆունկցիոնալության խորը, ծանր կամ միջին աստիճանի սահմանափակում։ Մինչ այդ գործող օրենսդրությամբ  բժշկասոցիալական փորձաքննությամբ սահմանվում էր առաջին, երկրորդ կամ երրորդ խմբի հաշմանդամություն։

Բացի այդ, իրավակիրառ պրակտիկայում կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Կառավարության 28 դեկտեմբերի 1995 թ․ թիվ 120 որոշման 2-րդ կետով սահմանված է, որ Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի պրեզիդենտն ունի Հայաստանի Հանրապետության նախարարի կարգավիճակ: Միաժամանակ, Կառավարության 2003 թ․ վարչապետի 20-ի թիվ 183-Ա որոշման 1-ին կետի համաձայն՝ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի աշխատավարձը սահմանված է ՀՀ նախարարի պաշտոնային դրույքաչափին համապատասխան։

Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 7 հավելվածի 1-ին սյունակի վերնագիրը չի համապատասխանում  «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասին, որի համաձայն՝ Կառավարությունը սահմանում է սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ ստաժում հաշվառվող ժամանակահատվածները:

Իրավակիրառ պրակտիկայում բարձրացվել է ժողովրդական դատավորի պաշտոնը Կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման N 7 հավելվածով սահմանված՝ պետական պաշտոնների ցանկում (որոնք զբաղեցնելու ժամանակահատվածները հաշվառվում են «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված ստաժում) ընդգրկելու հարցը։

Ըստ այդմ, անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք իրավական ակտերում, այդ թվում՝

 

1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը

Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է ընդունել «Կառավարության 2014 թվականի օգոստոի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը։

 

  1. Կարգավորման առարկան

Ներկայացված նախագծով Կառավարության 2014 թվականի օգոստոի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին որոշման ձևակերպումները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի ձևակերպումներին:

Միաժամանակ նախագծով առաջարկվում է Որոշման N 7-րդ հավելվածի 1-ին սյունակի վերանագիրը համապատասխանեցնել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 10-րդ մասին, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի (պրեզիդենտի) պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածն ընդգրկել նախարարի, ժողովրդական դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը՝  առաջին ատյանի դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածում։ 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Ներկայացված նախագծով Կառավարության 2014 թվականի օգոստոի 28-ի N 895-Ն որոշման ձևակերպումները համապատասխանեցվում են «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքին։ 

4․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050»,  Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության» ՀՀ կառավարության որոշման նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։ 

  1. Տեղեկանք

«Հայաստանի Հանրապետության կառավարության 28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։ Ծախսերը կավելանան՝

  • Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին պաշտոնավարել է 2006-2021թթ նշանակված կենսաթոշակի չափով՝ ամսական 215000 դրամ 14000x10+15x5000 կամ տարեկան 2.6 մլն դրամ, ինչը հնարավոր է ֆինանսավորել ՀՀ 2023 թվականի պետական բյուջեով սոցիալական ոլորտին հատկացված միջոցների հաշվին,
  • ժողովրդական դատավորի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածը (3 տարի) «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն կենսաթոշակի չափը հաշվարկելիս ստաժում հաշվառելու արդյունքում՝ 180 հազար դրամով (3 x 5000x 12):
  • Քննարկվել է

    28.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1827

Տպել