Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 28 օգոստոսի 2014 թվականի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ 

___________________ 2023 թվականի N ____ -Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի, 34-րդ հոդվածի 1-ին մասերի Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության  2014 թվականի  օգոստոսի 28-ի «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 895-Ն որոշման՝
  • N 3 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի «ա պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«ա. անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական  մարմնի տված ֆունկցիոնալության գնահատման որոշումը բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը պետական պաշտոն զբաղեցրած անձին հաշմանդամ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին,․

  • N 3 հավելվածի 8-րդ կետի 6-րդ ենթակետի «ա» պարբերությունը

«ա. զոհվածի երեխայի, զավակի, ամուսնու, ծնողի անձը հաստատող փաստաթղթերը և հանրային ծառայությունների համարանիշները կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքները, զավակին հաշմանդամություն ունեցող անձ ճանաչելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու մասին անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական  մարմնի տված ֆունկցիոնալության գնահատման որոշումը բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննական որոշումը, չաշխատելու մասին ամուսնու, ծնողի գրավոր հայտարարությունը,.

  • N 5 հավելվածի 6-րդ կետում «Հաշմանդամ» բառը փոխարինել «Հաշմանդամություն ունեցող անձ» բառերով, իսկ «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի տված» բառերը փոխարինել «հաշմանդամություն ունեցող անձ ճանաչվելու մասին» բառերով․
  • N 6 հավելվածի՝

ա. 2-րդ, 3-րդ կետերում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնի բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնի» բառերով․

բ. 5-րդ կետերում «բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնից» բառերը փոխարինել «անձի ֆունկցիոնալության գնահատման ոլորտում իրավասու պետական մարմնից բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող լիազոր մարմնից» բառերով․

  • N 7-րդ հավելվածի աղյուսակի՝

ա․ 1-ին սյան վերնագրում «մասնագիտական» բառը փոխարինել ««Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասում նշված» բառերով․

բ․ 5-րդ կետի 1-ին սյունակը «Հայաստանի Հանրապետության նախարար» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (պրեզիդենտ),» բառերով․

գ․ 53-րդ կետի 1-ին սյունակը «Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանի դատավոր» բառերց հետո լրացնել «, ժողովրդական դատավոր» բառերով։

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, իսկ սույն որոշման՝ անձի ֆունկցիոնալության գնահատմանը վերաբերող դրույթները տարածվում 2023 թվականի փետրվարի 1-ին և դրանից հետո ծագած հարաբերությունների վրա։

 

  • Քննարկվել է

    28.03.2023 - 13.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1706

Տպել