Հիշել նախագիծը

«ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՅ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ.ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Karen Baghdasaryan 31.03.2023 08:36:18 Միավորման պատրվագով թատրոնի լուծարումը բռնություն է արվեստի նկատմամբ։ Արվեստը պետք է լինի տարաբնույթ և բազմազան։ Հանգիստ թողեք թատրոնը
2 Տիգրան Արզումանյան 31.03.2023 08:54:09 Դեմ եմ Գոյ թատրոնի միավորմանը։
3 Ավետիք Չալաբյան 31.03.2023 08:58:56 Թատրոնների միավորման ձեր բերած հիմնավորումը անհեթեթ է, այդ տրամաբանությամբ կարելի է իրար հետ միավորել բոլոր թատրոնները, կամ բոլոր թանգարանները, կամ բոլոր համալսարանները, հետո էլ այդ բոլորը միավորել իրար, տեղափոխել Վարդենիս տարածքների համաչափ զարգացման համար, հետո էլ Վարդենիսը հանձնել թշնամուն էսկալացիացիայից խուսափելու համար, հետո էլ դրա մասին թվիթերյան գրառում կատարել, մեղադրելով ՀԱՊԿ-ին հայակական մշակույթի կործանման համար (չեմ զարմանա, եթե ձեր մտքում այս սցենարը ևս կա, բայց հուսով եմ, չեք հասցնի այն իրագործել)։ Իսկ ընդհանրապես, վերջ տվեք ուրիշի ստեղծածը անպատիժ ոչնչացնելու ձեր վարքագիծը, դրա համար ի վերջո պատասխանատվություն է լինելու։ Մի գործեք անպատժելիության սկզբունքով, ոչ մի իշխանություն հավերժ չի, առավել ևս մեր երկրում։
4 Haykuhi Sargsyan 31.03.2023 09:21:58 Ստեղծածը չեն քանդում, արվեստի միավորումը սխալ երևույթ է
5 Մենուա Սողոմոնյան 31.03.2023 09:54:11 Քանի որ հիմնավորման մեջ նշել եք «Գոյ» կենտրոնի գործունեության արդյունավետության հետ կապված խնդիրներ, որոնք իբրև չափանիշ ընդունելով՝ թատրոնին վերագրում եք գործունեության թերակատարման հանգամանք, ապա առաջարկում եմ ծավալել մասնագիտական հանրային քննարկում առ այն, թե արդյոք Ձեր կողմից նշված չափանիշներն են հանդիսանում կրիտիկական հանգամանք՝ թատրոնը Սունդուկյանի անվան Մայր թատրոնին միացնելու համար, գուցե կան շատ ավելի ծանրակշիռ չափանիշներ, որոնք կհիմնավորեն թատրոնի պահպանումը։
6 Անահիտ Ադամյան 31.03.2023 09:54:59 Քաղաքական հետապնդման դասական օրինակ, հանգիստ թողեք հայրենասեր մարդկանց
7 Astghik Simonyan 31.03.2023 10:45:04 Գոյ թատրոնի վերամիավորմանը դեմ եմ
8 Soghomonyan Meri 31.03.2023 11:27:03 Բավակա՛ն է փակեք արվեստի օջախները, այսպես միաձուլման անվան տակ փակեցիք Բաղրամյան փողոցի վրայի Կամերային թատրոնը, չի՛ կարելի Գոյ թատրոնն էլ արժանացնեք նման ողբալի ճակատագրին։ Միայն հայի ոխերիմ թշնամին կթիրախավորի արվեստի օջախները, տվյալ պարագայում Գոյ թատրոնը։ Դադարեցրեք Ձեր հակահայ գործողություններին։
9 Soghomonyan Meri 31.03.2023 11:35:22 Նման առաջարկ անողներն ու կողմ քվեարկողները բացարձակ ոչինչ չեն հասկանում ինչ է թատրոնը ( կամ էլ հասկանալով հանդերձ նման հարված են հասցնում մշակույթի օջախներին),միթե՞ չեք ըմբռնում ինչ խաղացանկ ունեն 2 իրարից տարբերվող, բայց 2֊ ն էլ հրաշք՝ Մայր թատրոնը և Գոյ թատրոնը, այդ տրամավանությամբ պետք է միավորվեն օր՝ աչքի բաժանմունքը ծնարանի հետ։
10 LUSINE KIRAKOSYAN 31.03.2023 11:38:35 Դեմ եմ այս միավորմանը: Յուրաքանչյուրն ունի իր ուրույն ոճը, տեղը, դերը մեր մշակույթում: Միավորել տարբերը պարզապես անթույլատրելի է:
11 Սուսաննա Հովհաննիսյան 31.03.2023 12:13:34 Գոյ թատրոնին հանգիստ թողեք !
12 Sona Misakyan 31.03.2023 13:04:42 Մի քանդեք ստեղծագործ մշակութային բարձր արժեքները։
13 Դավիթ Հարությունյան 31.03.2023 15:50:25 Ես դեմ եմ տվյալ նախագծին։ Ստեղծագործ թիմի համար մասնագիտական անկախությունը հիմնարար սկզբունք է, ուստի թատրոնների միավորումը որևէ կերպ չի նպաստելու Գոյ թատրոնի հետահա զարգացմանը և ունենալու ենք հակառակ իրավիճակ՝ նախագծում բերված հիմնավորումենրի տեսանկյունից։
14 Լևոն Ալլահվերդյան 31.03.2023 15:59:57 Գոյ թատրոնի կազմալուծմանը դեմ եմ։ ՀՀ բոլոր կայացած մշակութային օջախները պետք է պահպանվեն և զարգացվեն։
15 Viktoria Sukiasyan 31.03.2023 20:38:28 Դեմ եմ այս նախագծին
16 Կիմա Միրզոյան 31.03.2023 21:15:12 Այն գումարը,որն իբրև թե տրամադրելու է կառավարությունը <միացումից>հետո, թող հիմա տրամադրեն,օգնեն ծաղկի Գոյը,միացնելը շատ սխալ է.<տան մեջ նոր տուն չեն կառուցում> Ազգայինը,մշակույթը,արվեստը... քանդելը դավաճանություն է
17 Լիլի Կարապետյան 01.04.2023 00:07:16 Չի կարելի սպանել ձեռագիր ունեցող մշակույթը, իսկ Գոյ թատրոնը այդպիսի մշակույթի կրողն է։
18 Աննա Կիշինեւսկայա 01.04.2023 01:54:43 Մի՜ փակեք Գոյ թատրոնը, որովհետեւ շատ մարդիկ սիրում են այն։
19 Նունե Գալստյան 01.04.2023 02:42:27 Մշակույթին մի՛ հարվածեք։
20 Գրիգոր Սարգսյան 01.04.2023 09:54:21 Շատ պրիմիտիվ հիմնավորում եք ներկայացնում թե տարեկան պլանը թերակատարել են , ամեն թատր ունի իր ոգին ու մշակույթը , պետք չէ սպանել
21 Armen Manvelyan 01.04.2023 15:17:04 Առաջարկում եմ դադարեցնել ոչնչացնել մշակույթը Հայաստանում և հատկապես թատրոնը
22 Ատոմ Մխիթարյան 01.04.2023 15:31:45 «Բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոնի թատերախմբի միացման ձևով վերակազմակերպման փոխարեն առաջարկում ենք ա/ հարցը քննարկել թատրոնի անձնակազմի և մասնագետների մասնակցությամբ, բ/ լրացուցիչ ֆինանսական միջոցներ հատկացնել բյուջեից, գ/ ստեղծագործական աշխատանքի համար բարենպաստ պայմաններ ստեղծել, դ/ մշակել և կյանքի կոչել գովազդատեղեկատվական արշավի ծրագիր՝ բարձրացնելու թատերախմբի հանրային ճանաչելիության մակարդակը, ե/ կազմակերպել կառավարման /ֆինանսական, կադրային և այլ ոլորտների/ արդյունավետության բարձրացմանն ուղղված վերապատրաստման դասընթացներ՝ հաշվի առնելով թատերախմբի կարիքները։
23 Hrayr Kamendatyan 01.04.2023 15:48:45 Սա նժդեհ բեմադրող թատրոնն է։այն պետք գործի առանձին։
24 Sona Badalyan 01.04.2023 17:38:04 Հարգելի գործընկերներ Ուզում եմ տեղեկացնել, որ շրջանառվող որոշման արդյունքում ստեղծագործական անձնակազմի հաստիքների կրճատում և նույն տարածքում ստեղծագործելու պայմանների որևէ փոփոխություն չի ենթադրվում: Հավանական կրճատումներ կարող են լինել միայն վարչական աշխատակազմում:
25 Sona Badalyan 01.04.2023 17:38:17 Հարգելի գործընկերներ Ուզում եմ տեղեկացնել, որ շրջանառվող որոշման արդյունքում ստեղծագործական անձնակազմի հաստիքների կրճատում և նույն տարածքում ստեղծագործելու պայմանների որևէ փոփոխություն չի ենթադրվում: Հավանական կրճատումներ կարող են լինել միայն վարչական աշխատակազմում: