Հիշել նախագիծը

«ԱՐՄԵՆ ՄԱԶՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԲԵՄԱՐՎԵՍՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԳՈՅ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «Գ.ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱԿԱ ԹԱՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 17-Ի N 419 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 karen harutyunyan 28.03.2023 12:54:03 դեմ եմ որ փակվի Գոյ թատրոնը
2 Սեդա Գրիգորայն 28.03.2023 13:10:38 Մայր թատրոնն ու Գոյ թատրոնը ժանրային առումով անհամատեղելի են, Գոյի փորձարարական ձևաչափը իրագործելի է հենց այնպիսի բեմում ու դահլիճում, որտեղ նրանք գործում են այժմ (բարեկարգման կարիք ունի, իհարկե): Ավելի խելամիտ և նպատակահարմար կլիներ ոչ թե Գոյին տեղավորել Մայր թատրոնի կառուցվածի ներքո, այլ լիովին տարանջատել երկուսը, Գոյին վերածել փորաձարարական թատերախմբերի թատերադեմ, թող իրենց թատերախումբն ու ադմինիստրացիան դառնան հյուրընկալը, ոչ թե հյուր լինեն Մայր թատրոնում: Եթե կա ադմինիստրատիվ խնդիր, նախարարությունը թող ավելի կոմպետենտ մարդ նշանակի, բայց ժանրային նման տարբերությունը համատեղելու որոշումը շահեկան չի լինելու փորաձարարական թատրոնին: Գոյի բեմն ու ռեսուրսները կիսելով այլ նման թատերախմբերի հետ՝ միաժամանակ մի քանի խնդիր կարելի էր լուծել ու ունենալ ակտիվ, բազմազան փորձարարական բեմ:
3 Hasmik Khachatryan 28.03.2023 14:46:43 Ուշքի եկեք ։ Վախեցեք աստծո պատժիգ ։ Բավ է քանդեք ոչինչ չստեղծած
4 Աննա Եփրիկյան 28.03.2023 15:46:03 Գոյ թատրոնն ունի ուրույն դեմք: Օժանդակեք, որ գոյություն ունենա: Պետք է պահպանել մշակույթը:
5 Koms Hamlet Mejloumian 28.03.2023 16:07:54 Դեմ եմ 100%
6 Գոհար Հակոբյան 28.03.2023 17:06:36 Թողեք դիմագիծ ու յուրահատուկ ձեռագիր ունեցող Գոյը ապրի
7 Մոնիկա Հարությունյան 28.03.2023 17:16:39 Այցելեք թատրոն
8 Անահիտ Անդրիասյան 28.03.2023 20:11:08 Մի փակեք Գոյ թատրոնը։ Դա մեր ընտանիքի ամենասիրելի վայրերից մեկն է։Շատ հաճախակի ենք գնում այնտեղ ներկայացում դիտելու։
9 Անահիտ Անդրիասյան 28.03.2023 20:15:38 Եթե կարելի է,ավելի բարելավելք թատրոնի շենքը։
10 Արթուր Ալավերդյան 28.03.2023 21:27:03 Գոյ թատրոնի վերամիավորմանը դեմ եմ, մշակույթի բազմազանությունը մեր հարստությունն է, թողեք թող Գոյը ազատ ստեղծագործի, մի քանդեք ստեղծածը, ստեղծեք նորը, ձերը
11 Թեքնոլաբ ՍՊը 29.03.2023 00:17:59 հանգիստ թողեք այս թատրոնը
12 Սամվել Հովհաննիսյան 29.03.2023 13:16:42 Առաջարկում եմ մերժել Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական Գոյ կենտրոնի միացման կերպով վերակազմակերպելու որոշումը, քանզի շատ երիտասարդ արվեստասերներ իրենց առաջին քայլերը սկսում են և սկսել են հենց այդտեղից, միավորումից հետո շատ շատ մեծ խնդիրներ են առաջանալու թէ ժամային և թէ բեմի տրամադրման հետ կապված, իսկ ծանրաբեռնվածությամն մասին խոսելն ավելորդ է։
13 Գրիգոր Ազիզյան 29.03.2023 18:19:25 Ես դեմ եմ Գոյի միացմանը և խնդրում եմ, որ ովքեր ուզում են Գոյը գործի և արարի քվերկեն դեմ եմ։
14 Susanna Ghazaryan 29.03.2023 22:59:19 Առարկում եմ
15 Suren Simonyan 30.03.2023 01:12:24 Ցանկացած աշխատող բան ուզում էք փակել, փորձեք փակելու ու քանդելու փոխարեն ինչ որ բան ստեղծել։
16 Սոնա Եպիսկոպոսյան 30.03.2023 01:15:35 -
17 Յուրա Գանջալյան 30.03.2023 09:51:19 Տխուր հետևանքներ են լինում, երբ իշխանությունները նեղացնում են արվեստի նվիրյալներին: Այդպես եղավ Խորեն Աբրահամյանի հետ 1984 թվականին, երբ նրան ազատեցին իր հարազատ Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնից: Երեք տարի Լենինականի թատրոնում աշխատելուց հետո նեխսրտած մեկնեց ԱՄՆ: Երբ վերադարձավ Հայաստան, նրա գործունեությունը այլևս այն չէր: Իշխանությունները վատ վարվեցին Տիգրան Լևոնյանի հետ, ով ստիպված հեռացավ, ով իր օպերային բեմադրությունները սկսեց շարունակել Զվարթնոց տաճարում: Նա այդպես էլ անժամանակ շուտ մահացավ՝ 67 տարեկանում, երբ այնքան նոր մտահղացումներ ուներ անելու: Հիմա էլ մերօրյա իշխանությունը նեղացնում է մի ամբողջ թատրոնի: 30 տարի գործող ու կայացած թատրոնը ինչու պետք է լուծարվի: Ինշխանություններ տարբեր ժամանակների, ի՞նչու եք նեղացնում ու արվեստից հեռացնում արվեստի նվիրյալներին: Ինչու՞ չեք հանդուրժում տաղանդավորներին: Արթուր Սահակյանը մեր այսօրվա ապրող ու ստեղծագործող թատրոնի ամենատաղանդավոր ռեժիսորն է:
18 Հասմիկ Երեմյան 30.03.2023 18:20:44 Եթե մի բան քանդելու մոլուցք ունեք, Գոյ֊ին հանգիստ թողեք, եկեք մեր բակի անօրինական զավթումները քանդեք երեխաներն էլ խաղալու տեղ կունենան։
19 Աննա Կոստանյան 30.03.2023 19:38:52 Դադարեցրեք անհիմն վիրահատական միջոցներով` կայացած կառույցներն իրար միացնելու այս անարդյունավետ ու կործանարար գործընթացը։ Ոչ մի հայեցակարգ չկա սրա հետևում, հետեւաբար չի հաջողելու։
20 Անի Հարությունյան 30.03.2023 23:21:53 Գոյ թատրոնի վերամիավորմանը դեմ եմ, մշակույթի բազմազանությունը մեր հարստությունն է, թողեք թող Գոյը ազատ ստեղծագործի
21 Anna Harutyunyan 31.03.2023 00:17:23 Գոյ թատրոնի միաձուլումը անթույլատրելի թ
22 Hasmik Yeritsyan 31.03.2023 00:20:48 Եկեղեցի փակեք կամ թատրոն, նույն մեղքն է, մի՛ արեք դա, ի սեր Աստծո
23 Մարիաննա Ապրեսյան 31.03.2023 01:30:30 Ստեղծելու տեղը քանդում եք մի յուրօրինակ հոգի ու սիրտ ունեցող կառույց։ Եթե նման բան տեղի ունենա, ես վերջնականապես կգամ այն համոզման, որ ներկայիս կառավարությունը գործում է միայն ազգակործան նկատառումներով։ Եվս մեկ անգամ մի հիասթափեցրեք տեղից էլ այսքան հիասթափություններ ու ցավ տեսաց մարդկանց։
24 Mrs 31.03.2023 02:56:25 Leave as it is
25 Լևոն Անտոնյան 31.03.2023 03:10:26 Ինչ է ստեղծածը պահպանելու բանաձևը ձեզ ծանոթ չէ,հերիք փակեք,լուծարեք,բավ է,վերջնականապես մի դարձեք ատելի,ԳՈՅԸ չի ստացվելու փակել,մենք չենք թողնելու... թատրոնի ուրվականը ձեզ հանգիստ չի թողնելու...