Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ կառավարության որոշում

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի N 737-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության (այսուհետ նաև՝ Վարչություն) կազմում գործում է 9 (ինը) տնտեսագետ: Տնտեսագետներից յուրաքանչյուրը ներկա պահին իրականացնում է ֆինանսական վերլուծություններ՝  Վարչության կողմից սկսված 30-40 ուսումնասիրություններով:

Վերլուծությունների ընթացքում տնտեսագետներն իրականացնում են հետևյալ գործառույթները՝

  1. ֆինանսատնտեսական, ֆինանսաբանկային, հաշվապահական, հարկային և ոլորտին առնչվող այլ տեղեկատվության ստուգման, վերլուծությունների իրականացման և հաշվետվությունների կազմման աշխատանքներ,
  2. մշտադիտարկում ոլորտի ռազմավարության և դրա իրականացմանն ուղղված միջոցառումների ծրագրի կատարման, ինչպես նաև՝ ոլորտին առնչվող այլ գործառույթների նկատմամբ,
  3. մասնագիտական գիտելիքի շրջանակներում ուսումնասիրության ուղղության, ծավալի և մեթոդների, ինչպես նաև ոլորտին առնչվող այլ հանգամանքների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում Վարչության դատախազներին,
  4. պաշտոնի անձնագրով նախատեսված այլ գործառույթներ:

Ներկայումս Վարչության տնտեսագետները հաշվետու են Վարչության պետին, ով վերահսկում է տնտեսագետների կողմից կատարված աշխատանքը, այդ թվում՝  նրանց կատարած ֆինանսական վերլուծությունների ճշտությունն ու ամբողջական լինելը: Մինչդեռ, նշված վերլուծությունների ճշտությունն ու ամբողջական լինելը վերահսկելու և ստուգելու համար անհրաժեշտ է ունենալ համապատասխան որակավորում և տիրապետել նեղ մասնագիտական գիտելիքների:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարչության պետն ունի իրավաբանի որակավորում և չի կարող տիրապետել ֆինանսական վերլուծության հետ կապված նեղ մասնագիտական գիտելիքների, ինչպես նաև նկատի ունենալով Վարչության կողմից իրականացվող ուսումնասիրությունների քանակը և ծավալը՝ Վարչությանն անհրաժեշտ է ավագ տնտեսագետ, որն իր լիազորությունների շրջանակներում կվերահսկի և կստուգի Վարչության տնտեսագետների կողմից իրականացված վերլուծությունների ճշտությունն ու ամբողջականությունը և հաշվետու կլինի Վարչության պետին:

2.Առաջարկվող կարգավորման բնույթը.

Առաջարկվում է ավելացնել ավագ տնտեսագետի հաստիքը՝ ի հաշիվ Վարչության տնտեսագետների հաստիքների և նոր հաստիքի ավելացման անհրաժեշտություն չի առաջանալու: Միաժամանակ, հաստիքի ավելացման արդյունքում ՀՀ դատախազության ծախսերն ավելանալու են տարեկան 499,200 ՀՀ դրամով:

3.Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից։

4.Ակնկալվող արդյունքը

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն  որոշման N 1 հավելվածի 91-րդ կետով սահմանվում է  ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության տնտեսագետի պաշտոնային դրույքաչափը՝ 9 գործակցով:

Հաշվի առնելով ներկայացվածը՝ առաջարկում ենք  ՀՀ կառավարության վերոնշյալ որոշման մեջ կատարել լրացում և ավելացնել «ավագ տնտեսագետ» հաստիքը՝ 9.5 գործակցով:

5.Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

6.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի նախագծերը կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին.

ՀՀ կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի «Պետական իշխանության մարմիններում քաղաքացիական աշխատանք կատարող և տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց պաշտոնային դրույքաչափերը սահմանելու մասին» N 737-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:

7.Ռազմավարական փաստաթղթերի հետ նախագծի կապի մասին.

Նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:

  • Քննարկվել է

    27.03.2023 - 11.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Հանրային ծառայություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1733

Տպել