Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆՆԵՐԱՌՄԱՆ 2023-2027 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.04.2023 13:19:33 Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հիմնականում համաձայն լինելով նախագծին, ցանկանում ենք նշել հետևյալը. Նախագծում չի նախատեսված իրականացնել 2017 թվականին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների ծրագրի և դրա կենսագործման միջոցառումների ծրագրի իրականացման մասին հաշվետվության արդյունքների գնահատում, այդ հիման վրա առկա հիմնախնդիրների բացահայտում և դրանք վերացնելուն միտված քաղաքականության ու միջոցառումների իրականացում: Ներկայիս նախագիծը մշակելու ընթացքում հաշվի են առնվել նաև Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների ծրագրի արդյունքները։
2 "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 02.04.2023 13:19:33 Մովսես Արիստակեսյան Տնտեսական իրավունքի կենտրոն ՀԿ նախագահ Հիմնականում համաձայն լինելով նախագծին, ցանկանում ենք նշել նաև հետևյալը. Հաշմանդամություն ունեցող անձանց ներառան 2023-027 թթ համալիր ծրագրով նախատեսված է դրա և դրա կենսագործման միջոցառումների մշտադիտարկման համար ստեղծել աշխատանքային խումբ՝ 5-10 անձից բաղկացած: Սակայն չի նշվում, թե մասնագիտական ինչ պահանջների պետք է բավարարեն այդ անձինք, ինչպես է նրանց աշխատանքը վարձատրվելու, ով է ֆինանսավորելու դրա գործունեությունը: Մեր կարծիքով այդ խմբում չպետք է մտնեն պետական կառավարմ ոն ու տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ, որոնք ներգրավված կարող են լինել Համալիր ծրագրի և միջոցառումների իրականացման գործում և անկախ րլինել դրանց իրականացման գնահատման գործընթացներում: Մեր կարծիքով դրանում պետք է ընդգրկվեն ոլորտին քաջածանոթ անկախ փորձագետներ և ՔՀԿ-ների ներկայացուցիչներ, որոնք պետք է վարձատրվեն զարգացման գործընկերների կողմից աջակցվող դրամաշնորհների դրույքաչափերով: Առաջարկը չի ընդունվել, համաձայն նախագծի Համալիր ծրագրի մշտադիտարկումն իրակացնող աշխատանքային խմբի կազմը նախատեսված է բավականին ընդգրկուն և Աշխատանքային խմբի անդամության թեկնածուներ առաջադրելիս նախապատվությունը պետք է տրվի այն անձանց, որոնք ունեն մշտադիտարկման և գնահատման փորձ, իրենց ծառայության (աշխատանքային գործունեության) ընթացքում առավել հաճախ են առնչվում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման հարցերին։ Աշխատանքային խմբի կազմում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն ընդգրկվում են հայտարարության հիման վրա ներկայացված հայտերի հիման վրա։Կառավարությունը խրախուսում է միջազգային գործընկերների և հաշմանդամություն ունեցող անձանց կազմակերպությունների փոխգործակցությունը՝ Համալիր ծրագրի ամբողջական կամ մասնակի մշտադիտարկում և գնահատում իրականացնելու նպատակով, այդ թվում՝ հանրային կարծիքի ուսումնասիրության միջոցով։ Կառավարությունը նաև չի բացառում այլ ձևաչափերով համագործակցությունը շահագրգիռ կողմերի հետ Համալիր ծրագրի արտաքին մշտադիտարկման և գնահատման նպատակով:
3 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.04.2023 17:56:15 Տարբեր դերակատարների փոփոխությունների առաջարկների ընդունման հետևանքով նախագծի այս տարբերակում տեղ են գտել մի շարք տեխնիկական և էական (բովանդակային) թերություններ, որոնք ենթակա են վերանայման, այդ թվում՝ գործողությունների ժամկետների համապատասխանեցումը, այնպիսի գործողությունների բացառումը, որոնք արդեն իրականացված են կամ գտնվում են իրականացման վերջին փուլում։ Հաշվի առնելով վերոնշյալը` հավելված 2-ի մասին մանրամասն առաջարկներ ներկայացնելու փոխարեն առաջարկում ենք վերադառնալ նախագծի առաջին տարբերակին։ Վերջինս մշակվածության տեսանկյունից համարում ենք առավել համակարգված, ժամանակահատվածի պլանավորման առումով առավել տրամաբանական, չափելի և համապատասխան։ Առաջարկը չի ընդունվել։ Նախագծի առաջին տարբերակը վարչապետի աշխատակազմից վերադարձվել է լրամշակման, որոշակի ցուցումներով։
4 «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ 12.04.2023 17:56:15 Մեզ համար սկզբունքորեն անընդունելի է խնամքի ծառայությունների փոխակերպման (ապաինստիտուցիոնալացման) առանձին ծրագրի մտքից հրաժարվելու Կառավարության որոշումը։ Բացի այդ, գործողություններն առանց բովանդակային համապատասխանեցումների և համատեքստի մանրամասն նկարագրության Համալիր ծրագրում ընդգրկելը չի կարող բերել ապաինստիտուցիոնալացման նպատակի նվաճմանը։ Ուստի, այս մասով ևս առաջարկում ենք վերադառնալ նախագծի առաջին տարբերակին և ընդունել ապաինստիտուցիոնալացման համար առանձին ծրագիր՝ համապատասխանող Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով ՄԱԿ-ի կոմիտեի՝ ապաինստիտուցիոնալացման (այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում) մասին ուղեցույցին (2022 թ.,CRPD/C/5)։ Առաջարկը չի ընդունվել, նախագծով Խնամքի ծառայությունների փոխակերպումը սահմանվել է որպես առաջնահերթություն, միաժամանակ սահմանվել են այն միջոցառումները, որոնք կնպաստեն դրա իրագործմանը։ Համալիր ծրագիրը հնարավորություն է տալիս տարբեր միջոցառումներ մեկ տեղելու նույն փաստաթղթում, ուստի անձին փաստաթղթեր մշակելու անհրաժեշտություն չկա։
5 Վահան Սարգսյան 12.04.2023 18:01:21 Խոսք չկար, կարծես թե, բրայլյան դասագրքերի տպագրության և դրանցով, ըստ անհրաժեշտության, դպրոցների ապահովման մասին: 2023 թվականի ՀՀ պետական բյուջեի միջոցներով ԿԳՄՍՆ իրականացնում է դասագրքերի տպագրություն, որի շրջանակում տպագրվում են նաև բրայլյան դասագրքեր տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ Միաժամանակ, դրամաշնորհի ծրագրերով իրականացվում է նաև բրայլյան գրքերի տպագրություն։ Ծրագրերը շարունակական են։