Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

_____  ­_____________ 2023 թվականի    N ________Լ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ

ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1305-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019-2023 թվականների ոչխարաբուծության և այծաբուծության զարգացմանը աջակցության ծրագիրը հաստատելու մասին» N 1305-Լ որոշման հավելվածի 28-րդ կետի՝

1) 1-ին ենթակետի «ժբ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժբ. վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորումն իրականացվում է այնպիսի չափա­քանակով, որպեսզի վարկերը տրամադրվեն շահառուներին 0 տոկոս տոկո­սա­դրույքով»։

2) 2-րդ ենթակետի՝ «դ» պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«դ. տոհմային ՄԵԿ-ի անկումից և (կամ) սանիտարական սպանդից, կամ օտարումից հետո ոչ ուշ, քան երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուն նախարարություն է ներկայացնում տեղե­կատվություն՝ դրան կցելով կենդանու անկման վերաբերյալ արձանագրություն և անասնաբույժի եզրակացություն, ինչպես նաև օտարման վայր հանդիսացող նոր համայնքում հաշվառման վերաբերյալ համայնքի ղեկավարի կողմից տրված տեղեկանք,»։

 

 

 

 

          ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

                          ՎԱՐՉԱՊԵՏ՝                                             Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    20.03.2023 - 07.04.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2267

Տպել

Առաջարկներ`

Vahagn Sahakyan

21.03.2023

3 աշխատանքային օրը շատ սուղ ժամկետ է, մանավանդ համաճարակների դեպքում (և ընդհանրապես)։

Տեսնել ավելին