Հիշել նախագիծը

Նախագիծը ընդունվել է

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի 1708-ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին >> և  <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին>>  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմումների նախագծերի ընդունման>>

 Անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ պետական բյուջեից համայնքներին տրվող սուբվենցիաների արդյունավետության բարձրացման, ընթացակարգերի հստակեցման, տեղական բյուջետային ծախսերի արդյունավետության բարձրացման, ծրագրային բյուրջետավորման սկզբունքներին համապատասխան պլանավորման հրամայականներով:

 

Առկա իրավիճակը

Սուբվենցիաների տրամադրման ներկայում գործող կարգով համայնքները ներկայացնում են իրենց հրատապ հիմնահարցերը մարզպետներին, վերջիններս էլ՝ համապատասխան ոլորտային նախարարություններ, պետական կառավարման հիմնարկներ  և ՀՀ ՏԿԶՆ: Այնուհետև, քննարկման արդյունքում կայացվում է որոշում, իսկ համապատասխան պետական կառավարման մարմինները ներառում են համայնքների կողմից ներկայացված ծրագրերի ֆինանսավորումը իրենց տարեկան բյուջետային հայտում և նեկայացնում են ՀՀ Ֆինանսների նախարարություն: Գործող կարգը չի նախատեսում սուբվենցիաների հայտերի գնահատման կոլեգիալ մարմին, գնահատման չափանիշներ, առաջնահերթություններ, հայտադիմումի կոնկրետ ձևաչափ և այլն: Գործող ընթացակարգով պարզ չէ նաև, թե ո՛ր պետական կառավարման մարմիններն են պատասխանատու տարբեր բնույթի սուբվենցիոն ծրագրային առաջարկների գնահատման և բյուջետային հայտում ներառելու համար:

 

Ակնկալվող արդյունքը

Սույն իրավական ակտի ընդունմամբ կլուծվեն հետևյալ հարցերը՝

  • կհստակեցվի սուբվենցիաների տրամադրման կանոնակարգը, հայտերի ձևաչափը, գնահատման չափորոշիչները,
  • կսահմանվի սուբվենցիոն հայտերը գնահատող հանձնաժողովի կազմը և կանոնադրությունը, որը հայտատուների համար կսահմանի գործողությունների միասնական կանխատեսելի համակարգ և կանոններ:
  • Սուբվենցիաների տրամադրումը կիրականացվի մրցութային կարգով՝ բարձրացնելով պետական և տեղական բյուջեների ծախսերի արդյունավետությունը:
  • Կսահմանվեն արդյունքային վերահսկողության ցուցանիշներ յուրքանաչյուր սուբվենցիոն հայտի համար, ծրագրերի իրականացումը կդառնա ավելի թափանցիկ և վերահսկելի:

 

 

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Իրավական ակտի նախագիծը մշակվել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում:

 

ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>>  ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> և  <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին>>  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու անհրաժեշտություն չի առաջանում:

 

                            ՏԵՂԵԿԱՆՔ

<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ >> ԲՅՈՒՋԵՐՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> և <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու և մրցութային հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին>>  Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի առաջանում:

  • Քննարկվել է

    13.11.2017 - 28.11.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9629

Տպել