Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի N 1708-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման նպատակով մրցութային հանձնաժողով ստեղծելու, դրա անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներ

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

            Ո  Ր  Ո  Շ  Ո Ւ  Մ

 _______________ 2017 թվականի N ______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈւԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ԹԻՎ 1708-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 70–րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ ենթակետը Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի <<Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին>> թիվ 1708-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
  • որոշման հավելվածի 4.2-րդ և 4.3-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ.

<<4.2. Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ ստեղծված սուբվենցիայի ծրագրային հայտերի գնահատման հանձնաժողով /այսուհետև` Հանձնաժողով/ են ներկայացվում սուբվենցիայի ծրագրային հայտերը` քննարկման և գնահատման: Հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:>>

   <<4.3. Հանձնաժողովը սուբվենցիայի ծրագրային հայտի վերաբերյալ`

ա. դրական եզրակացություն տալու դեպքում` Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարը ներկայացնում է բյուջետային հայտ` պետական բյուջեի պահուստային ֆոնդից ծրագիրը ֆինանսավորելու համար,

բ. բացասական եզրակացություն տալու դեպքում` դրանք` համապատասխան եզրակացության հետ միասին ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն և համապատասխան մարզպետարան (Երևան քաղաքի գծով` նաև Երևանի քաղաքապետարան): >>:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 ----------------- 2017 թվականի N -----Ն 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԴՐԱ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ԵՎ  ԱՇԽԱՏԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

«Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման» կարգի 4.2 կետի դրույթներին համապատասխան` համայնքների կողմից սուբվենցիաներ ստանալու համար ներկայացված ծրագրային առաջարկների մրցույթների (այսուհետ` Մրցույթ) անցկացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Ստեղծել Մրցութային հանձնաժողով և հաստատել անհատական կազմը` համաձայն հավելված 1-ի:
  2. Հաստատել Մրցութային հանձնաժողովի աշխատակարգը` համաձայն հավելված 2-ի:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

  


 

Հավելված 1

ՀՀ կառավարության 2017 թվականի

--------- որոշման

 

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

 

Կարեն Կարապետյան- ՀՀ վարչապետ, հանձնաժողովի նախագահ

 

Դավիթ Լոքյան- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար

 

Սուրեն Կարայան- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար

 

Իգնատի Առաքելյան- ՀՀ գյուղատնտեսության նախարար

 

Վահան Մարտիրոսյան- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար

 

Նարեկ Սարգսյան- ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ

 

Արսեն Հարությունյան- ՀՀ ԷԵ և ԲՊ նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ

 

 

 


 

Հավելված 2

ՀՀ կառավարության 2017 թվականի

--------- որոշման

 

Ա Շ Խ Ա Տ Ա Կ Ա Ր Գ

 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՍՈՒԲՎԵՆՑԻԱՆԵՐ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԱՌԱՋԱՐԿՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

  1. Սույն աշխատակարգով սահմանվում է «Պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման համաձայն համայնքներին մրցութային կարգով սուբվենցիաներ տրամադրելու նպատակով մրցույթների (այսուհետ` մրցույթ) անցկացման համար ստեղծված մրցութային հանձնաժողովի (այսուհետ` հանձնաժողով) աշխատակարգը:
  2. Հանձնաժողովի գործունեության վայրն է` քաղ. Երևան, 0010, Կառավարության 3-րդ մասնաշենք, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:
  3. Հանձնաժողովը`
  • իրականացնում է մրցույթների նախապատրաստումն ու անցկացումը,
  • հաստատում է համայնքների կողմից ներկայացվելիք ծրագրային առաջարկների ձևաչափը, պահանջվող փաստաթղթերի ցանկը,
  • հաստատում է ծրագրային առաջարկների ընտրության չափանիշները,
  • հաստատում է համայնքներից ծրագրային առաջարկների ընդունման և դրանց գնահատման ժամկետները,
  • ուսումնասիրում է համայնքների կողմից ներկայացված ծրագրային առաջարկները, որոշում կայացնում դրանց ֆինանսավորման կամ մերժման մասին,
  • հանձնաժողովի նիստերին հրավիրվում են ծրագրային առաջարկներ ներկայացրած մարզերի մարզպետները,
  • անհրաժեշտության դեպքում հանձնաժողովի աշխատանքներին կարող է հրավիրել փորձագետների:
  1. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ:
  2. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող հանձնաժողովի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ: Քվեարկության ընթացքում հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Հանձնաժողովն իրավազոր է, եթե հանձնաժողովի նիստին մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:

  1. Նիստերում քննարկված հարցերը, եզրահանգումները և ընդունված որոշումներն արձանագրվում են: Արձանագրությունները ստորագրվում են մրցույթին մասնակից հանձնաժողովի անդամների կողմից: Հանձնաժողովի անդամի կողմից հատուկ կարծիք ունենալու դեպքում այն գրավոր ներկայացվում է հանձնաժողովի նախագահին և կցվում արձանագրությանը:
  2. Հանձնաժողովի նախագահը`

1) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և նախագահում դրանք,

2) կազմակերպում և համակարգում է հանձնաժողովի աշխատանքները,

3) ստորագրում է հանձնաժողովի որոշումները և արձանագրությունները, հանձնաժողովի գործունեությանն առնչվող անհրաժեշտ փաստաթղթերն ու գրությունները:

  1. Հանձնաժողովի անդամը`

1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին,

2) իրականացնում է հանձնաժողովի առջև դրված խնդիրների լուծման հետ կապված աշխատանքները,

3) ստորագրում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները,

4) հանձնաժողովի նիստին մասնակցել չկարողանալու դեպքում (հարգելի պատճառով) նախապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին:

  1. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը,

2) հանձնաժողովին տրամադրում է վերջինիս գործունեությանը վերաբերող նյութերն ու ընթացիկ տեղեկատվությունը,

3) կազմում է հանձնաժողովի նիստերի արձանագրությունները և դրանք ներկայացնում նիստին մասնակցած հանձնաժողովի անդամների ստորագրությանը,

4) վարում է հանձնաժողովի աշխատանքների հետ կապված գործավարությունը և փաստաթղթերը հանձնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարություն:

 

 

  • Քննարկվել է

    13.11.2017 - 28.11.2017

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տարածքային կառավարման և զարգացման

  • Նախարարություն

    ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

չեղարկել

Դիտումներ` 138

Տպել