Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1266-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

   Նախագծով նախատեսվում է սահմանել նոր ստուգաթերթեր թռչնի մսի արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների համար, տվյալ ոլորտում պատշաճ վերահսկողություն իրականացնելու համար:

Միաժամանակ, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերում սահմանված են պահանջներ, որոնց պահպանման նկատմամբ անհրաժեշտ է պետական վերահսկողություն իրականացնել, ուստի անհրաժեշտություն է առաջացել նոր լրացումներ կատարել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում:

 Բայի այդ,  հիմք ընդունելով Աշխարհագրական նշումների մասին օրենքի 37-րդ հոդվածի պահանջը՝ անհրաժեշտ է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող ստուգումների այլ ստուգաթերթերում ներառել հարց՝ աշխարհագրական նշումով, ծագման տեղանունով և երաշխավորված ավանդական արտադրանքի տեխնիկական հատկորոշումների համապատասխանության նկատմամբ պետական վերահսկողություն իրականացնելու նպատակով:

  • Քննարկվել է

    06.03.2023 - 22.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Գերատեսչություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 4568

Տպել

Առաջարկներ`

Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: