Հիշել նախագիծը

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Tigran Poghosyan 27.02.2023 17:34:31 Մյուս դեպքերում հաշվի առնել տուժողի կարծիքը, հատկապես առողջությանը ծանր վնաս պատճառելու, թրաֆիքինգի, շահագործման, առևանգման և այլ նմանատիպ ծանրության գործերով: Հարկ է նշել, որ առկա կարգավորումն իմպերատիվ կերպով, չի սահմանում տուժողի դիրքորոշման պարտադիր առկայությունը սույն կարգավորումը հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառելու դեպքում, ուստի չի խաթարվում անձի իրավունքների և ազատությունների երաշխավորման վրա հիմնված՝ ենթադրյալ հանցանքների վերաբերյալ վարույթի իրականացման արդյունավետ կարգը:
2 Tigran Poghosyan 27.02.2023 17:34:31 Բոլոր դեպքերում կարելի է քննարկել ՀՀ քրեական օրենսգրքի 72-րդ և 84-րդ հոդվածի կիրառման հարցը, այլ ոչ թե միանգամից քրեական պատասխանատվությունից ազատման: Օրենսդրական նման փոփոխությունը նպատակ է հետապնդում, որ վարույթն իրականացնող մարմինները՝ հաշվի առնելով բացառիկ հանգամանքները, հնարավորություն առկայության պարագայում՝ խիստ բացառիկ դեպքերում, կիրառեն այդ խրախուսական նորմը (քրեական պատասխանատվությունից ազատելը գործուն զղջալու հիմքով) նաև ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող անձանց դեպքում: Նախագծի ընդունման պարագայում քրեական հետապնդման մարմիններն ու դատարանների ծանրաբեռնվածությունը էականորեն կնվազի:
3 Hayk Hwvsepyan 28.02.2023 01:14:00 Չի կարելի։Առաջարկը ընդունելի չէ։Կարող է տեղիք տալ կոռուպցիոն երևույթների, Հանցագործ տարրերի կողմից տուժողների նկատմամբ ներգործության ուժեղացման։ Դրա համար սահմանվել է ներման ինստիտուտ։ Անդրադառնալով մեղմացնող հանգամանքները կամ դրանց համակցությունը վարույթն իրականացնող մարմնի կողմից հայեցողությամբ որոշելուն՝ հարկ է նշել, որ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված է դատական վերանայման ինստիտուտը, որն իրենից ենթադրում է դատարանի կողմից կայացված ակտերի բողոքարկման իրավունքը, ուստի այդ մասով ևս առկա են քրեադատավարական երաշխիքներ, որոնց պարագայում, եթե հսկող դատախազը կայացնի հայեցողական և չպատճառաբանված որոշում, ապա այդ պարագայում վերադաս դատախազի կողմից կարող է այն վերացվել կամ անձը կարող է բողոքարկել ակտը դատական կարգով՝ ըստ համապատասխան կառուցակարգի: