Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

___________ 2023 թվականի N ____  -Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-Ի ԹԻՎ 383-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 26-ի «Վարորդական իրավունքի վկայական ունեցող, ինչպես նաև վարորդի թեկնածու համարվող անձանց բժշկական հավատարմագրման դեպքերը (այդ թվում` պարտադիր), պարբերականությունը, իրականացման կարգը, տրանսպորտային միջոց շահագործելու բժշկական հակացուցումների, բժշկական ցուցումների և բժշկական սահմանափակումների ցանկերը, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ 1327-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 383-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումը`

Որոշման հավելված 1-ի 23-րդ կետում «գներից» բառից հետո լրացնել`

«,բացառությամբ Հայաստանի Հանրապետության Զին­ված ուժերի կարիքների համար պատրաստվող վարորդի թեկնածու համարվող անձանց, որոնց բժշկական հավատարմագրման համար իրականացվող մասնագիտական խորհրդատվությունները և անհրաժեշտ լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են պետական պատվերի շրջանակներում` այն առողջության առաջնային պահպանման  ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում, որտեղ վարորդի թեկնածու համարվող անձը սահմանված կարգով գրանցված է:» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ                     Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Քննարկվել է

    17.02.2023 - 04.03.2023

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Առողջապահություն

  • Նախարարություն

    Առողջապահության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2986

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ