Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ

 

«-----» ------------- 2023  թվականի N      -Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 11-Ի N 408-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

---------------------------------------------------------------------------------------------------------------------

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 11-ի «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու, «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 408-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

 

  • Որոշման 3–րդ կետի ա) ենթակետի երկրորդ պարբերության մեջ «հանրակրթական» բառը փոխարինել «կրթական» բառով։

 

  • Որոշման 4-րդ կետի և Որոշման հավելվածի 13-րդ կետի զ) ենթակետերից հանել «տեղեկատվական և հաղորդկացման տեխնոլոգիաների ոլորտի» բառերը։

 

  • Որոշման հավելվածի 11-րդ կետում ավելացնել նոր զ) ենթակետ հետևյալ բովանդակությամբ՝ «զ) հեռավար կրթության կազմակերպումը։»։

 

  • Ուժը կորցրած ճանաչել Որոշման հավելվածի 16-րդ կետի ժգ/ ենթակետը։

 

5)  Որոշման հավելվածի 20-րդ կետի՝

ա․ ա) ենթակետում «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից» բառերը փոխարինել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամից» բառերով:

 

բ․ դ) ենթակետում «Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունից» բառերը փոխարինել «Էլեկտրոնային կառավարման ենթակառուցվածքների ներդրման գրասենյակ» փակ բաժնետիրական ընկերությունից» բառերով:

 

գ․ ե) ենթակետում «Կրթության ազգային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերությունից» բառերը փոխարինել «Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոն» հիմնադրամից» բառերով:

 

6) Որոշման հավելվածի 23-րդ կետում «յուրաքանչյուր 2 ամիսը մեկ» բառերը փոխարինել «տարեկան առնվազն 4» բառերով:

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող oրվանից:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                      Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

           ՎԱՐՉԱՊԵՏ

 

 

  • Քննարկվել է

    07.02.2023 - 23.02.2023

  • Տեսակ

    Կանոնադրություն

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2763

Տպել